• Հայ
  • Рус
  • Eng

Բժշկական հոգեբանության ամբիոն

Պատմություն

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հոգեբուժության» ամբիոնը 1990-ին վերանվանվում է «Հոգեբուժության և բժշկական հոգեբանության» ամբիոն: 1993-ից ԵՊԲՀ բոլոր ֆակուլտետներում սկսեց դասավանդվել «Բժշկական հոգեբանություն» առարկան` 18 ժամ ծրագրով, որը մշակել էին հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարիետա Մելիք-Փաշայանն ու Խաչատուր Գասպարյանը: 2007 թ.-ին առանձնանալով հոգեբուժությունից ստեղծվում է բժշկական հոգեբանության ամբիոնը` Խ. Գասպարյանի ղեկավարությամբ: Այժմ առարկան դասավանդվում է երկրորդ կուրսում 3-րդ և 4-րդ կիսամյակներում՝ ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական, դեղագիտական և ռազմաբժշկական ֆակուլտետներում 68 ժամ ծանրաբեռնվածությամբ, ինչպես նաև մագիստրատուրայում 30 ժամ ծանրաբեռնվածությամբ՝ որպես էլեկտիվ առարկա: Բացի այդ առարկայի տարբեր բաժինները ավելի խորացված ներառված են կլինիկական օրդինատուրայի մի շարք մասնագիտությունների ուսումնական ծրագրերում:

Պատմություն

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հոգեբուժության» ամբիոնը 1990-ին վերանվանվում է «Հոգեբուժության և բժշկական հոգեբանության» ամբիոն: 1993-ից ԵՊԲՀ բոլոր ֆակուլտետներում սկսեց դասավանդվել «Բժշկական հոգեբանություն» առարկան` 18 ժամ ծրագրով, որը մշակել էին հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարիետա Մելիք-Փաշայանն ու Խաչատուր Գասպարյանը: 2007 թ.-ին առանձնանալով հոգեբուժությունից ստեղծվում է բժշկական հոգեբանության ամբիոնը` Խ. Գասպարյանի ղեկավարությամբ: Այժմ առարկան դասավանդվում է երկրորդ կուրսում 3-րդ և 4-րդ կիսամյակներում՝ ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական, դեղագիտական և ռազմաբժշկական ֆակուլտետներում 68 ժամ ծանրաբեռնվածությամբ, ինչպես նաև մագիստրատուրայում 30 ժամ ծանրաբեռնվածությամբ՝ որպես էլեկտիվ առարկա: Բացի այդ առարկայի տարբեր բաժինները ավելի խորացված ներառված են կլինիկական օրդինատուրայի մի շարք մասնագիտությունների ուսումնական ծրագրերում:
1990-ականներին ամբիոնի բժշկական հոգեբանության կուրսի ղեկավար Խ. Գասպարյանը հոգեբանական հետազոտություններ և հոգեթերապևտիկ աշխատանքներ էր իրականացրել երկրաշարժից տուժածների, փախստականների, Արցախի ազգաբնակչության շրջանում: Նրա ներկայացրած ծրագրով և «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության աջակցությամբ Ստեփանակերտում 1994-ին ստեղծվում է հոգեբանական վերականգնողական կենտրոն, իսկ հետագայում նույն կազմակերպության աջակցությամբ վերանորոգվում է Ստեփանակերտի հոգեբուժական հիվանդանոցը: Իրականացվում են նաև ուսումնամեթոդական աշխատանքներ` ուղղված հոգեկան առողջության ծառայությունների բարելավմանը:
Ամբիոնի աշխատակիցները հաճախ հեռուստատեսությամբ ներկայացնում են հոգեկան առողջության խնդիրները, հանդես գալիս տարբեր հրապարակումներով թե՛ Հայաստանում և թե՛ արտերկրում:
Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետում Խ. Գասպարյանը պաշտպանել է ատենախոսություն` «Դժվարին կենսական իրավիճակների ապրման տարիքային հոգեբանական առանձնահատկությունները» թեմայով, որն անդրադառնում է պատերազմական տարիներին հեղինակի կատարած աշխատանքին, երկրաշարժի (բնական աղետ) ու պատերազմի (մարդու կողմից առաջացրած) հոգեբանական տրավմաների համեմատությանը: Խ. Գասպարյանը նաև հայ-բրիտանական «Ինթրա» հոգեկան առողջության ծառայության կլինիկական ղեկավարն է:
Ամբիոնի դոցենտ Գայանե Ղազարյանը 2010 թ. պաշտպանել է «Զինակոչիկների ընտրության գործընթացում հոգեբանական ցուցանիշների նշանակությունը» ատենախոսությունը: 2013-2014 թթ. անցել է մասնագիտական վերապատրաստում Կ.Է. Ցիալկովսկու անվան Կալուգայի պետական համալսարանում և որակավորվել, որպես դատական հոգեբան-փորձագետ: 2015 թվականին հրատարակել է «Հեքիաթաթերապիայի տեսություն և պրակտիկա» ուսումնական ձեռնարկը:
Դոցենտ Սոնա Հարությունյանը 2010թ. պաշտպանել է «Մեջքի քրոնիկական ցավային համախտանիշի հոգեբանական դետերմինացիան» ատենախոսությունը: 2015թ.-ին լույս է տեսել Ս. Հարությունյանի հեղինակած «Ցավի հոգեբանություն» ուսումնական ձեռնարկը:
Ամբիոնի ավագ դասախոս Քրիստինե Ավետիսյանը 2012թ. պաշտպանել է «Անձի ինքնավերաբերմունքի ձևավորման սոցիալ-հոգեբանական օրինաչափություններն ու առանձնահատկությունները» ատենախոսությունը:
Ամբիոնի ասիստենտ Նունե Վարդանյանը 2016 թ. պաշտպանել է «Անձի մասնագիտական նույնականության գենդերային առանձնահատկությունները Հայաստանի կրթական համակարգում» ատենախոսությունը:
Ամբիոնի դասախոս Անահիտ Տեր-Ստեփանյանը 2016 թ. պաշտպանել է «Կոգնիտիվ Ֆունկցիաների դերը պարանոիդ շիզոֆրենիա ախտորոշում ունեցող հիվանդների ինքնագիտակցության մեջ» ատենախոսությունը:
Բժշկական հոգեբանության ամբիոնի աշխատակիցները Երևանի հոգեկան առողջության տարբեր կենտրոններում զբաղվում են նաև կլինիկական գործունեությամբ: Ուսումնամեթոդական և գիտագործնական խորհրդատվություններ են տրվում Ստեփանակերտի հոգեբանական կենտրոնին:
Ամբիոնը հետևողական աշխատանք է տանում նաև «Բժշկական հոգեբանության ակումբ» գիտական ուսանողական խմբակի հետ: Խմբակի շրջանակներում տարին երկու անգամ կազմակերպվում է ուսանողական կոֆերանս:
Ամբիոնի աշխատակիցները տարիներ շարունակ վարում էին ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահություն» հանդեսի «հոգեբանի անկյուն» խորագիրը:

 

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցում

«Բժշկական հոգեբանություն» առարկայի ուսուցումն անցկացվում է դասախոսությունների և գործնական պարապմունքների ձևով: Բակալավրիատում այն դասավանդվում է ստոմատոլոգիական, դեղագիտական, ընդհանուր բժշկության և ռազմաբժշկության ֆակուլտետների 2-րդ կուրսում, իսկ մագիստրատուրայում բոլոր ֆակուլտետներում` հիմնական և ընտրովի դասընթացների ձևով:
Ուսումնառության գործընթացում կիրառվում են հետևյալ մեթոդները՝
● ինտերակտիվ մեթոդներ,
● ֆիլմերի, ներկայացումների դիտում և քննարկում,
● ինքնուրույն աշխատանք:

 

Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնի վերջին տարիների գիտահետազոտական աշխատանքը իրականացվել է «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՏՐԱՎՄԱՅԻ ՄԻՋՍԵՐՆԴԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՈՒՄ» թեմայով:
Արդյո՞ք հոգեբանական տրավման փոխանցվում է սերնդեսերունդ: Ինչ է պատահում այն վերապրածների կամ նրանց հետագա սերունդների հետ, ովքեր ուղղակի կամ անուղղակի կերպով տուժել են տարաբնույթ տրավմատիկ իրավիճակներից: Պատմականորեն 1915-ից 1923 թվականները անսպասելի բեկում էր հայ ժողովրդի կյանքում, որ նաև խախտել է հայ ազգի հասարակական կեցության ինչպես քաղաքական, սոցիալական, տնտեսական, աշխարհագրական հանգամանքները, այնպես էլ մեծ ազդեցություն թողել հայ էթնոսի հոգեբանական կերտվածքի վրա`անջնջելի հետք թողնելով հայերի ազգային ինքնագիտակցության մեջ:
Գործունեության 9 տարիներին ամբիոնի աշխատակիցները հրատարակել են ուսումնամեթոդական ձեռնարկներ և ավելի քան 100 գիտական հոդված: Խ.Վ. Գասպարյանը մասնակցել է Համաշխարհային հոգեբանական ասոցիացիայի՝ «Համաշխարհային հոգեբանություն» պաշտոնաթերթի ռուսերեն թարգմանությանն և խմբագրմանը:
2015թ. ամբիոնի աշխատակիցների կողմից ամփոփվեց և հրատարակվեց «Բժշկական հոգեբանություն» մեծածավալ ուսումնական ձեռնարկը՝ ԵՊԲՀ ուսումնական ծրագրերին համապատասխան:

Համագործակցություն

Թեմայի ղեկավար Խ.Վ. Գասպարյանը 2013-2016 թթ. Հայոց ցեղասպանության տրավմայի վերաբերյալ դասախոսություններով հանդես է եկել.
ա) Հայկական բժշկական միջազգային 11րդ կոնգրեսում 2013թ., Լոս Անջելեսում և 12րդ կոնգրեսում 2015թ., Երևանում
բ) ՀՀ ՊՆ Խ. Գասպարյանի նախագահությամբ կազմակերպած ‹‹Ռազմական հոգեբանության հիմախնդիրները›› գիտաժողովի շրջանակներում, 2013 թ.
գ) Միացյալ Թագավորության Օքսֆորդի համալսարանում, որպես հրավիրված դասախոս, 2013 թ.
դ) Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի Մադրիդյան համաշխարհային վեհաժողովում, 2014թ
ե) ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետի կողմից Երևանում կազմակերպած միջազգային գիտաժողովին, 2013, 2014, 2015թթ.
զ) Հոլոքոստի և հայկական ցեղասպանությանը նվիրված համաշխարհային կոնգրեսում, Լոս Անջելես, ԱՄՆ, 2014
է) Ասիական հոգեբուժական 5րդ կոնգրեսում, Ֆուկուոկա, Ճապոնիա, 2015թ.
ը) Ամբիոնի դասախոս Տ. Առաքելյանը հաղթել է «Էռազմուս Մունդուս» կրթաթոշակը և 2015-2016 ուս.տարին գիտահետազոտական աշխատանքներ է իրականացրել Իսպանիայի «Սանտիագո դե Կոմպոստելա» կլինիկական հոգեբանության ամբիոնում
Այս ծրագրի շրջանակներում 2014-2016թթ. 3 տարի շարունակ ապրիլի 24-ին «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնում կազմակերպվեցին մասնագիտական քննարկումներ «Մեծ Եղեռնի հոգեբանական հետևանքները» թեմայով: Քննարկումը վարեց ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ հ.գ.թ. դոց. Խ. Վ. Գասպարյանը: Վերջին անգամ 2016թ. հանդիպմանը ներկա էին ավելի քան քառասուն հյուրեր, որոնց մի մասը Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրող հայտնի գիտնականներ են (UCLA համալսարանի պրոֆ. Ռուբինա Փերումյան, Կանադայի Մգ.Գիլ համալսարանի պրոֆ., հոգեբույժ Ռիթա Կույումջյան, Ժիրայր Կույումջյան, Լուիս-Մուշեղ Նաջարյան և այլք):

Աշխատակազմ