• Հայ
  • Рус
  • Eng
Նոր գերժամանակակից հետազոտություն ԵՊԲՀ-ում

«Հորիզոն 2020 SCAUT » ծրագրի շրջանակում սկսում ենք նյարդաբանական հետազոտական նախագիծ՝ արյան նմուշառման նոր` Ser-Col համակարգի կիրառմամբ:

 

Հետազոտությունը ներառում է՝

  • Նյարդաբանի խորհրդատվություն
  • Արյան հետազոտություն հետևյալ վիրուսների որոշման նպատակով
  • Կորոնավիրուսի հակամարմին
  • Հեպատիտ A, B, C
  • ՄԻԱՎ
  • Հասարակ հերպես 1, 2
  • Գոտևորող հերպես
  • Էպշտեյն-Բարի վիրուս
  • Ինտերլեյկին 6
  • ANTI-TPO (վահանագեղձի աուտոիմուն հիվանդության ցուցանիշ)

 

Հետազոտությանը կարող են մասնակցել Պարկինսոն, Ալցհեյմեր, ցրված սկլերոզ, իշեմիկ ինսուլտ և միասթենիա, պոլինեյրոպաթիա հիվանդություններ կրող պացիենտները: 

Եթե Դուք կամ Ձեր մտերիմն ունեք նշված խնդիրներից որևէ մեկը և ցանկություն ընդգրկվելու նախագծում, ապա խնդրում ենք լրացնել հետևյալ հայտը`

https://docs.google.com/forms/d/1cRBo_sz2hkzLd0fEDniHO7DtvXpqkZIYw6lDh-7kv3U/edit 

Հետազոտության պայմաններին համապատասխանող անձինք կտեղեկացվեն հետագա քայլերի մասին։ 

Հետազոտությունն անվճար է:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 044010577 հեռախոսահամարով։