• Հայ
  • Рус
  • Eng
Միջնաժամկետ հետազոտություններ

Հյուսվածաբանության ամբիոն

1. «Թիմալինի ազդեցությունը ենթաստամոքսային գեղձի արտազատական և ներզատական ապարատների կառուցվածքագործառութային վիճակի վրա փորձարարական առաջացրած «ստրեպտոզոտոցինային դիաբետի» և «արգինինային պանկրեատիտի» մոդելների պայմաններում»

2. «Փորձարարական երկարատև ճնշման համախտանիշ»

Կենսաքիմիայի ամբիոն

3. «Նեյրոդեգեներատիվ հիվանդությունների պաթոգենեզի մորֆոֆունկցիոնալ առանձնահատկությունները և նեյրոնալ կենսակայունության ուղիների բացա­հայ­տումը` Ալցհեյմերի հիվանդության օրինակով»
4. «Օպիոիդ ռեցեպտորային համակարգի դերը ճարպակալման նեյրոքիմիական մեխանիզմներում»
5. «Ցեոլիտովիմոբիլիզացված պրոբիոտիկների ազդեցությունը փորձարարական խոցային կոլիտի և ուղեկից ԿՆՀ խանգարումների ժամանակ»

Բժշկական քիմիայի ամբիոն

6. «Նոր սինթեզված որոշ օրգանական միացությունների հակասթրեսային և հակաօքսիդանտային հատկությունները և դրանց կիրառման էֆեկտի­վու­թյունը ակուստիկ սթրեսի պայմաններում»

Դեղագործության կառավարման ամբիոն

7. «Դեղերի ոլորտի կարգավորմանն ու դեղերի տնտեսական մատչելիության բարձրացմանն ուղղված հետազոտություններ Հայաստանի Հանրապետությունում»

Բժշկական մանրէաբանության ամբիոն

8. «ԳԱԿԹ-ի ազդեցությունը TNFα-ի քանակի վրա իմուն համակարգի օրգաններում վաղ սակավաշարժության պայմաններում»

Ախտաբանական անատոմիայի ամբիոն

9. «Փորձարարական նեյրոդեգեներատիվ ախտաբանության բուժումը սաղմնային պրոտեոգլիկաններով»

Ֆարմացիայի ամբիոն

10. «Բնական և սինթետիկ ծագման միացությունների հակաբորբոքային և հականոցիցեպտիվ ակտիվության հետազոտումը»

11. «Ուղեղի լոկալ իշեմիկ խանգարումների ֆարմակոլոգիական համուղղումը»

12. «Պինդ դեղաձևերի կենսահամարժեքության գնահատումը կենսավեյվեր եղանակով»

Ֆիզիոլոգիայի ամբիոն

13. «կալցիում-ֆոսֆորային փոխանակության կարգավորման հորմոնային համակարգի փոխազդեցությունը ուղեղի նորադրեներգիկ կառույցների, անոթաշարժ լարվածության և սրտի կծկողականության ակտիվության պահպանման մեխանիզմները նորմայում, սթրեսային ազդեցության և պաթոլոգիայի պայմաններում»

14. «Նախածննդյան սթրես տարած կենդանիների և մարդկանց հարմարվողական ռեակցիաների վիճակը»

Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոն

15. «Ուղեղասրտանոթային խանգարումների դեղաբանական շտկումը»

Ֆարմակոգնոզիայի ամբիոն

16. «Հայաստանի և Արցախի ֆլորաների ֆարմակոգնոստիկ հետազոտումը` բնական ծագման դեղերի ստեղծման և ստանդարտավորման նպատակով»

Բժշկական կենսաբանության ամբիոն

17. «Հյուսվածքների օքսիդատիվ վնասման մեխանիզմները և կարդիոպրոտեկտիվ գործոնները միոկարդի ադրենալինային նեկրոզի ժամանակ փորձարարական պայմաններում»

18. «Դյուշենի և Բեկկերի միոդիստրոֆիաների կլինիկահամաճարակաբանական բնութագիրը ՀՀ-ում»

Նորմալ անատոմիայի ամբիոն

19. «Ներզատական գեղձերի ինտեգրատիվ գործունեության և միկրոհեմոշրջանառության հունի կարգավորման ընդհանուր և ռեգիոնալ մելատոնին կախյալ պրոցեսները նորմայում և հարմարվողական մեխանիզմների կարգավորման պայմաններում»

Դեղագիտական ֆակուլտետի քիմիայի ամբիոն

20. «Նոր կատիոնային սիմետրիկ և ոչ սիմետ­րիկ մեզո-տետրաարիլ-պիրիդիլ պորֆիրինների և դրանց մետաղակոմպլեքսների սինթեզ և հակաքաղցկեղային ակտիվության in vitro ուսումնասիրում»

21. «Նոր մեզո-տեղակալված 2-, 3-, 4-պիրիդիլ-արիլ կատիոնային պորֆիրինների սինթեզ և հակամանրէային, հակաքաղցկեղային ակտիվության in vitro և in vivo ուսումնասիրում»

Անհետաձգելի սրտաբանության ամբիոն

22. «Սրտամկանի ռեմոդելավորման պաթոգենեզը տարբեր սիրտ-անոթային հիվանդությունների ժամանակ և լոկալ հումորալ գործոնների դերը ռեմոդելավորման գործընթացում»

Թերապիայի թիվ 1 ամբիոն

23. «Պարբերական հիվանդության և սրտի իշեմիկ հիվանդության տարածվածության, պաթոգենետիկ մեխանիզմների, ախտորոշման, բուժման, կանխարգելման, փոխադարձ կապերի հարցերի մշակումը Հայաստանի պայմաններում»

Թերապիայի թիվ 3 ամբիոն

24. «Կարդիոռենալ համախտանիշի կլինիկաախտաբանական բնութագիրը և միոկարդի ռեմոդելավորման ֆարմակոթերապիան»

Թերապիայի թիվ 4 ամբիոն

25. «Հայաստանում ստամոքսաղիքային համակարգի առանձին և համակցված ֆունկցիոնալ խանգարումների կլինիկաախտորոշիչ առանձնահատկությունները»

Էնդոկրինոլոգիայի ամբիոն

26. «Շաքարախտի կլինիկական ընթացքի առանձնահատկությունները և նրա բուժման նոր հնարավորությունները բետաբջիջների վերականգման ուղղությամբ»

Սրտաբանության ամբիոն

27. «Ոչ ալկոհոլային ճարպային լյարդի ախտահարումների պաթոգենետիկ և կլինիկական նշանակությունը սիրտ-անոթային ռիսկերի զարգացման գործընթացում»

Մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի ամբիոն

28. «Լիպոպոլիսախարիդների և ցիտոկինների դերը մաշկախտերի զարգացման գործում»

Ֆթիզիատրիայի ամբիոն

29. «Տուբերկուլյոզի դեղակայուն հարուցիչներով զարգացած հիվանդության առանձնահատկությունները ուղեկցող հիվանդությունների պայմաններում»

Մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոն

30. «Իմունոցիտոկինային կարգավիճակի ուսումնասիրումը ախտաբանական ընթացքով հղիությունների ժամանակ»

31. «Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ»

Մանկաբարձություն և գինեկոլոգիայի թիվ 2 ամբիոն

32. «Վերարտադրողական առողջության մայրական և պերինատալ մահացության և հիվանդացության ժամանակակից հարցերի ուսումնասիրում»

Մանկաբուժության թիվ 1 ամբիոն

33. «Շնչառական համակարգի հիվանդությունների կլինիկահամաճարակաբանական բնութագիրը ՀՀ երեխաների շրջանում»

Մանկաբուժության թիվ 2 ամբիոն

34. «երեխաների առավել հաճախ հանդիպող ձեռք բերովի և ժառանգական հիվանդությունները հայաստանում»

Ակնաբուժության ամբիոն

35. «Անհասության ռետինոպաթիայի վաղաժամ ախտորոշման, բուժման և կանխարգելման հարցերը,ֆոտոլազերկոագուլյացիայի, վիտրեկտոմիայի և հակաVEGF գործոնների կիրառման միջոցով»

36. «Գեվոկիզիումաբի կլինիկական փորձարկումն աուտոիմուն ուվեիտով հիվանդների բուժման պրոցեսում»

37. «Կեռատոռեֆրակտիվ վիրաբուժական միջամտությունների անվնաս ապահովման ժամանակակից ախտորոշիչ մեթոդների համալիր նշանակությունը»

Մանկական ակնաբանության ամբիոն

38. «Մանկական տարիքի որոշ ակնաախտահարումների զարգացման պաթոգենետիկական մեխանիզմները»

Թերապևտիկ ստոմատոլոգիայի և պարօդոնտոլոգիայի ամբիոն

39. «Պարօդոնտի հիվանդությունների համալիր բուժման ժամանակ ատամնաշարերի ամբողջականության պահպանման հնարավոր ուղիները»

Մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի ամբիոն

40. «Դիմածնոտային համակարգի հոդամկանային դիսֆունկցիա (ախտածնություն, ախտաբանություն, կլինիկա, ախտորոշում, բուժում և կանխարգելում)»

Օրթոպեդիկ և օրթոդոնտիկ ստոմատոլոգիայի ամբիոն

41. «Էսթետիկ ստոմատոլոգիայի արդի հարցեր, վինիրինգի և լյումինիրինգի ցուցումների և հակացուցումների մոտակա և հեռավոր արդյունքների ֆիքսումը և ուսումնասիրումը»

Դիամածնոտային վիրաբուժության ամբիոն

42. «Հենարանային (Support) մեխանիզմի հետ համակցված պտուտակամեխավոր կարճ իմպլանտների կիրառման փորձարարական և կլինիկական հիմնավորումը ծնոտների ատամնաբնային ելունի (հատվածի) արտահայտված ատրոֆիայի դեպքում»

43. «Ռինոպլաստիկա» անհաջող արդյունքների պատճառները, նրանց կանխարգելման և վերացման ուղիները»

Վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոն

44. «Բնածին արատների բուժման մեթոդների մշակում»

45. «Ատամնային իմպլանտացիայի բարդությունների կանխարգելում»

46. «Հայմորիտների վիրաբուժական բուժման նոր մեթոդներ»

Օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոն

47. «Մասնակի և լրիվ անատամության բուժման ժամանակակից մոտեցումները, եղանակները՝ շարժական և անշարժ կոնստրուկցիաների կիրառմամբ, հնարավոր սխալներն ու բարդությունները և դրանց կանխարգելումը»

Ընտանեկան և վիրաբուժական ստոմոտոլոգիայի ամբիոն

48. «Ծնոտների և բերանի խոռոչի հյուսվածքների մորֆոֆունկցիոնալ հետազոտությունը»

49. «Ծնոտների ոսկրերի քանակի և որակի (օստիոպորոզ, օստիօպենիա) որոշումը»

50. «Օստիոպորոզի ախտորոշումը, կլինիկական հետազոտության եղանակները, բուժումը»

51. «Իմպլանտոլոգիայի արդի հարցեր»

Ընդհանուր ստոմատոլոգիայի գործունեության կուրս

52. «Քունքստործնոտային հոդի դիսֆունկցիաներով հիվանդների բուժման և կանխարգելման օկլյուզիոն դրույթները»

ԼՕՌ հիվանդությունների ամբիոն

53. «Արտաքին, միջին, ներքին ականջի ախտահարումների ժամանակ առաջացող լսողության խանգարման կլինիկամորֆոլոգիական ասպեկտները»

Բժշկական հոգեբանություն

54. «Հայոց ցեղասպանության հոգեբանական տրավմայի միջսերնդային փոխանցման առանձնահատկությունները»

Հոգեբուժության ամբիոն

55. «Աֆեկտիվ (տագնապային-դեպրեսիվ) և ինտելեկտուալ-մնեստիկ խանգարումները ընդհանուր սոմատիկ պրակտիկայի առաջնային օղակի հիվանդների մոտ»

Ընդհանուր և կրծքային վիրաբուժության ամբիոն

56. «Հետվիրահատական բարդությունների կանխարգելումը, վաղ ախտորոշումը և բուժման արդյունքների բարելավումը վիրաբուժական հիվանդների մոտ»

Կոլոպրոկտոլոգիայի ամբիոն

57. «Միփողանի իլեո- և տրասվերզոստոմայով հիվանդների վաղ վիրաբուժական վերականգնումը»

58. «Բարդացած ձևերով հաստ աղիքի քաղցկեղով հիվանդների վիրաբուժական բուժման արդյունքների բարելավումը»

59. «Հաստ աղիքի և շեքի շրջանի վնասվածքներով հիվանդների վիրաբուժական բուժման արդյունքների գնահատականը»

60. «Քրոնիկ փորկապությունների վիրահատական բուժման մարտավարությունը»

Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոն

61. «Հետվիրահատական ճանաչողական ֆունկցիայի խանգարումները ընդհանուր անզգայացումից հետո»

62. «Հետդիպլոմային և շարունակական կրթության ժամանակակից մեթոդներն անեսթեզիոլոգիայում և ինտենսիվ թերապիայում»

Նյարդավիրաբուժության ամբիոն

63. «Գլխուղեղի արյան շրջանառության խանգարումների կլինիկան, ախտորոշումը և բուժումը»

Տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոն

64. «Տեղային մեդիատորային և հորմոնալ մեխանիզմների ազդեցությունը սուր և քրոնիկական աղիքային անանցանելիության առաջացման և ընթացքի վրա»

65. «Որովայնի և կոնքի համակցված վնասվածքներով հիվանդների ախտորոշման և բուժման օպտիմալացման ուղիները»

Վիրաբուժության թիվ 1 ամբիոն

66. «Լապարոսկոպիայի դերը որովայնային ուրգենտ վիրաբուժության մեջ»

Վիրաբուժության թիվ 2 ամբիոն

67. «Աբդոմինալ վիրաբուժության մեջ բարդությունների կանխարգելումը և բուժումը»

68. «Վահանաձև և հարվահանաձև գեղձերի հիվանդությունների վիրահատական բուժման բարդությունների կանխարգելումը»

Վիրաբուժության թիվ 3 ամբիոն

69. «Մեծահասակների (60 և ավելի) խմբում որովայնի խոռոչի վիրաբուժական հիվանդությունների, վնասվածքների և վիրավորումների բուժման առանձնահատկությունները»

Վիրաբուժության թիվ 4 ամբիոն

70. «Էնդոտոքսիկոզը վիրաբուժական հիվանդությունների ժամանակ»

Ընդհանուր վիրաբուժության ամբիոն

71. «Լապարոսկոպիկ վիրաբուժություն»

Մանկական վիրաբուժության ամբիոն

72. «հայաստանում երեխաների բնածին և ժառանգական հիվանդություններ»

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոն

73. «Երիտասարդ կոնտինգենտի ոսկրի հանքային խտության նորմատիվ բազայի ստեղծումը»

74. «Կոքսարթրոզների կանխարգելումը և բուժումը»

Ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոն

75. «Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայով հիվանդների դետրուզորի ֆունկցիոնալ և մորֆոլոգիական փոփոխությունների դերը վիրաբուժական բուժման և կյանքի որակի արդյունքների բարելավման մեջ»

76. «Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի էնդովիրաբուժական բուժման մեթոդների համեմատական վերլուծությունն ու գնահատումը»

Սիրտ-անոթային վիրաբուժության ամբիոն

77. «Աորտայի և ստորին վերջույթներ անոթների աթերոսկլերոտիկ ախտահարման բուժման մեթոդները»

Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոն

78. «Բազմաօրգանային անբավարարության համախտանիշի վաղ ախտորոշումը և բուժման բարելավումը կրիտիկական վիճակներում գտնվող հիվանդների մոտ»

Վնասվածքաբանություն և օրթոպեդիայի ամբիոն

79. «Ազդրի բնածին հոդախախտի համալիր ախտորոշումը, կանխարգելումը և բուժման մոտեցումները տարբեր տարիքային խմբերում (երեխաների և մեծերի մոտ)»

Հանրային առողջության և առողջապահության ամբիոն

80. «Երեխաների հաշմանդամության սոցիալ-հիգիենիկ գնահատականը Հայաստանի Հանրապետությունում»

Համաճարակաբանության ամբիոն

81. «Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների ժամանակակից համաճարակաբանական ու կանխարգելման խնդիրները»

Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոն

82. «Ինտենսիվ ուսուցման և հանրակրթական ավագ դպրոցներում սովորողների հարմարվողական ու հոգեառողջական հիմնահարցերի հիգիենիկ գնահատականը»

83. «Ուռուցքային հիվանդությունների՝ որպես սոցիալ-հիգիենիկ հիմնախնդրի ուսումնասիրման մոտեցումները»

Աղետների բժշկության ամբիոն

84. «Ռիսկի կառավարում և արտակարգ իրավիճակների պատրաստվածություն»

Առողջապահության կառավարման և տնտեսագիտության ամբիոն

85. «SWOT վերլուծությունը որպես ստացիոնար բուժհաստատությունների բուժօգնության որակի գնահատման միջոց»

86. «Բժշկական ծառայությունների հիվանդանոցային բաղադրիչում բուժօգնության որակի կառավարման նոր մոտեցումների գիտական հիմնավորումը»

 

Միջնաժամկետ ծրագրերը որպես կանոն իրենցից ներկայացնում են այն հետազոտական նախագծերը, որոնք մշակվում և իրականացվում են ԵՊԲՀ ամբիոնների պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից: