• Հայ
  • Рус
  • Eng
Մեկնարկում է միջազգային կրեդիտային շարժունության կրթաթոշակային նախագիծը

Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարանը Էրազմուս+ ծրագրի շրջանակներում հայտարարում է Միջազգային կրեդիտային շարժունության կրթաթոշակային նախագծի մեկնարկը

Նախագիծը մրցութային կարգով ԵՊԲՀ աշխատակիցներին հնարավորություն կընձեռի Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարանում իրականացնելու.

Ասպիրանտների գիտակրթական աշխատանքներ, 4 ամիս տևողությամբ՝ http://www.usc.es/en/perfis/internacional/programas/erasmusICM_KA107/erasmusicm_ka107_estudantes_incoming.html

 

ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմի կողմից դասավանդում, 5 օր տևողությամբ՝ http://www.usc.es/en/perfis/internacional/programas/erasmusICM_KA107/erasmusicm_ka107_pdi_incoming.html

Նախագծին գրանցվելու համար այցելել` http://www.usc.es/ka107/admin/

Հայտադիմումների վերջնաժամկետն է 2019թ. դեկտեմբերի 15-ը:

Մասնակցության համար անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:

 

Հարցերի դեպքում դիմել ԵՊԲՀ միջազգային համագործակցության բաժին

  Հեռ.՝ (010) 547263, (010) 529605