• Հայ
  • Рус
  • Eng
Միջազգային կրեդիտային շարժունության կրթաթոշակային նախագիծ

Միացյալ Թագավորության Չեսթերի համալսարանը Էրազմուս+ ծրագրի  շրջանակներում հայտարարում է Միջազգային կրեդիտային շարժունության կրթաթոշակային նախագծի մեկնարկը ԵՊԲՀ կլինիկական օրդինատորների համար: Մրցութային կարգով ընտրվածները հնարավորություն կունենան 2019-2020 ուս. տարվա ընթացքում  5 ամիս (3-4 մոդուլ) և 10 ամիս (5-6 մոդուլ) տևողությամբ ուսումը շարունակելու Չեսթերի համալսարանում (մոդուլներն՝ այստեղ): Ուսումնառության ընթացքում ներգրավվածություն կլինիկաներում չի նախատեսվում:

 

 Նախագիծը տրամադրում է.

  • ճանապարհածախս՝ € 530
  • կացության և այլ ծախսերի համար՝ ամսական € 900

 

 

 

ՄԹ մուտքի արտոնագրի և բժշկական ապահովագրության վճարները, ինչպես նաև ընթացքում առաջացած ցանկացած այլ ծախս հոգում է մասնակիցը:

Մրցույթի նախնական փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս/թ հուլիսի 9-ը ԵՊԲՀ Միջազգային համագործակցության բաժին (Վարչական մասնաշենքի 3-րդ հարկ) ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • Ինքնակենսագրական`Europass տարբերակով (http://europass.cedefop.europa.eu/documents/curriculum-vitae)
  • Ուղեկցող նամակ (Cover letter)
  • IELTS քննության սերտիֆիկատ (նվազագույն միավորը՝ 5,5): Այն կարելի է ներկայացնել մինչև ս/թ օգոստոսի 1-ը:

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ . Էրազմուս+ ծրագրի մասնակիցները չեն ազատվում տվյալ կիսամյակի/կիսամյակների վարձավճարից:

 ԵՊԲՀ միջազգային համագործակցության բաժին

Հեռ.՝ (010) 547263, (010) 529605