• Հայ
  • Рус
  • Eng
Կլինիկական օրդինատուրայի ընդունելություն այլ բժշկական բուհերի շրջանավարտների համար

Տեղեկացնում ենք, որ բժշկական կրթություն իրականացնող ոչ պետական բուհերից՝ (անվճար և վճարովի համակարգ) կլինիկական օրդինատուրա դիմորդների փաստաթղթերի ընդունումը կատարվում է մինչև 10․09․2019թ․։

Անվճար համակարգ

Բժշկական կրթություն իրականացնող ոչ պետական բուհերի շրջանավարտները, ովքեր դիմել են՝ ՀՀ-ում 2019/2020 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/, առկա ուսուցմամբ՝ ՀՀ առողջապահության և ՀՀ կրթության, սպորտի և մշակույթի գիտության նախարարությունների համար նախատեսված կլինիկական օրդինատուրայի նպատակային տեղերի համար՝ ընդունելության քննությունները կկազմակերպվեն հետևյալ ժամանակացույցով՝ 

Փորձնական քննությունը տեղի կունենա  11092019թ ժ 10։00,

Հիմնական համակարգչային թեստային քննությունը  14092019թ ժ 11։00

Բանավոր քննությունը կմեկնարկի  16092019թ  ժ11։00-ից

 

Վճարովի  համակարգ

Փորձնական քննությունը տեղի կունենա  11092019թ ժ 10։00,

Հիմնական համակարգչային թեստային քննությունը 14092019թ ժ 11։00 

 

Քննությանը ներկայանալ անձնագրով։

Հարցերի դեպքում զանգահարել +374 11 621 000, ներքին՝ 365, 366, 428, 429: