• Հայ
  • Рус
  • Eng
Հանրային առողջության ֆակուլտետի մագիստրոսական կրթական ծրագրերի ընդունելություն

Երևանի պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետը հայտարարում է ընդունելություն մագիստրոսական հետևյալ ծրագրերին`

  • Առողջապահության կազմակերպում և կառավարում
  • Համաճարակաբանություն
  • Շրջակա միջավայրի հիգիենա

Հանրային առողջության ֆակուլտետի մագիստրոսական ծրագրերի շրջանակներում ուսանողները ստանում են խորը և բազմակողմանի գիտելիքներ հանրային առողջության և առողջապահության կազմակերպման վերաբերյալ: Հանրային առողջության ֆակուլտետի դասախոսական կազմը բաղկացած է ինչպես ԵՊԲՀ պրոֆեսորա-դասախոսական անձնակազմից այնպես էլ հրավիրված մասնագետներից` ՀՀ առողջապահության նախարարությունից, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից, միջազգային կազմակերպություններից (Global Fund, WHO, Red Cross, World Vision, UNICEF, UNAIDS, Peace Core, Oxfam, FMD K&L Europe և այլն):

Ընդունելությունն իրականացվում է հարցազրույցի և ՄՈԳ-ի հիման վրա: Ծրագրի ավարտին շնորհվում է հանրային առողջապահության մագիստրոսի որակավորում (MPH):

Հանրային առողջության ֆակուլտետ կարող են ընդունվել, ինչպես բժշկական, այնպես էլ ոչ բժշկական կրթությամբ դիմորդներ (առնվազն բակալավրի աստիճանով): Բժշկական կրթությամբ դիմորդները կարող են դիմել բոլոր երեք մագիստրոսական ծրագրերին, իսկ ոչ բժշկական կրթությամբ դիմորդները` միայն «Առողջապահության կազմակերպում և կառավարում» մագիստրոսական ծրագրին:

  Հանրային առողջության ֆակուլտետի մագիստրոսական ծրագրերի տևողությունը 1,5 տարի է, արժեքը՝ 500.000 դրամ տարեկան: Որպեսզի ուսանողները կարողանան համատեղել ուսումը աշխատանքի կամ օրդինատուրայի հետ դասերը ֆակուլտետում անցկացվում են երկու հերթով` 09:00-13:00 և 15:00-19:00: Դասերի հերթը ընտրում է ուսանողը: Ֆակուլտետն ունի 5 անվճար տեղ:

Այս տարի ընդունելությունն իրականացվելու է առցանց: Դիմորդները պետք է ուղարկեն անհրաժեշտ փաստաթղթերի սկանավորված տարբերակը mph@ysmu.am էլ. հասցեին և cc անել info@ysmu.am էլ. հասցեին հուլիսի 01-ից մինչև հուլիսի 15-ը և օգոստոսի 01-ից մինչև օգոստոսի 28-ը, 2020թ:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ.

  1. Դիմում ռեկտորի անունով
  2. Դիպլոմ և միջուկ: Եթե դիպլոմը դեռ տրված չէ անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք ուսումնական հաստատությունից դիպլոմը տրամադրելու ժամկետի վերաբերյալ:
  3. Անձնագիր
  4. Ինքնակենսագրական (CV)
  5. Արտոնություններից օգտվելու համապատասխան փաստաթղթեր (առկայության դեպքում)

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել հանրային առողջության ֆակուլտետի դեկանատ՝  հեռ.: 060 651-473: