• Հայ
  • Рус
  • Eng
ԵՊԲՀ Ս. Հարությունյանի անվան կրթաթոշակ օրգանական և բժշկական քիմիայի ոլորտի ասպիրանտներին

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը և Նիդերլանդների Գրոնինգենի համալսարանի Ստրատինգի ինստիտուտում գործող Սյուզաննա Հարությունյանի հետազոտական լաբորատորիան ուրախ են ընդունել կրթաթոշակի հայտադիմումներ օրգանական և բժշկական քիմիայի ոլորտներում: Ծրագրի նպատակն է հնարավորություն տալ երիտասարդ հետազոտողներին շարունակելու այս ոլորտում սկսած հետազոտական աշխատանքը և բարձրացնելու իրենց գիտելիքները հետազոտական լաբորատորիայի ուսումնասիրությունների թիրախային շրջանում:

Կրթաթոշակը նախատեսված է 4 տարի ամբողջապես ֆինանսավորվող ասպիրանտի աստիճանի համար և կանցկացվի Նիդերլանդներում գործող Ս. Հարությունյանի հետազոտական լաբորատորիայում:

Կրթաթոշակը մասնակցին կտրամադրի ամսական աշխատավարձ և կհոգա կեցության և մեկնելու ծախսերը:


Ովքեր կարող են դիմել.

  • Կրթաթոշակի հայտադիմումները բաց են այն բացառիկ ուսանողների համար, ովքեր արդեն ունեն մագիստրոսի կոչում կամ սովորում են մագիստրատուրայի վերջին կուրսում քիմիայի/դեղագործության կամ բժշկական քիմիայի ոլորտներում:


Հայտադիմումն իր մեջ պետք է ներառի.

  • ամբողջական ինքնակենսագրություն,
  • մագիստրատուրայի կամ բակալավրիատի դիպլոմի պատճեն՝ առարկաներով և գնահատականներով,
  • մոտիվացիոն նամակ,
  • երաշխավորագիր,
  • տպագրված աշխատանքների ցանկ (եթե կան այդպիսիք):

Հայտադիմումների վերջնաժամկետը՝ ապրիլի 30, 2018թ.

Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել անգլերեն տարբերակում:

Լրացուցիչ հարցերի դեպքում դիմել ԵՊԲՀ զարգացման բաժին, հեռ. 011 621 00, ներքին 471,
էլ. հասցե՝ development@ysmu.am


Հայտադիմումները պետք է ուղարկել հետևյալ հասցեով.

Պրոֆեսոր Սյուզաննա Հարությունյան, բ.գ.դ.
Ստրատինգի ինստիտուտ, Գրոնինգենի համալսարան, Նիդերլանդներ
Էլ.հասցե.  s.harutyunyan@rug.nl 
Կայք. http://www.sr-harutyunyan.com