• Հայ
  • Рус
  • Eng
«Մուրացան» հիվանդանոցային համալիրում կանցկացվեն «Բաց դռների օրեր»

 

Հարգելի՛ ծնողներ, ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրը վերջին մեկ տարում (2017-2018 թվականների ընթացքում) ստացիոնար պայմաններում բուժօգնություն ստացած պացիենտների հետ հետադարձ կապն ակտիվացնելու և պահպանելու նպատակով 2018 թվականի հոկտեմբերի 6-ից մինչև այս տարվա վերջին շաբաթ օրը՝ դեկտեմբերի 28-ը, կանցկացնի «Բաց դռների օրեր»:

Յուրաքանչյուր շաբաթ օր՝ նախապես գրանցվելով +37410453131 հեռախոսահամարով, վերոնշյալ ժամանակահատվածում հիվանդանոցային համալիրում ստացիոնար բուժօգնություն ստացած այն երեխաները, որոնց մոտ դուրս գրվելուց հետո առաջացել են առողջության հետ կապված խնդիրներ կամ հարցեր, հնարավորություն ունեն ստանալ նեղ մասնագետի անվճար խորհրդատվություն:

Նշենք, որ խորհրդատվությունները կիրականացվեն յուրաքանչյուր շաբաթ օր, ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում: