• Հայ
  • Рус
  • Eng
«Բռնության և վնասվածքների կանխարգելման կենտրոնը» հայտարարում է ուսանողական հետազոտական աշխատանքների մրցույթ

Երևանի պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի «Բռնության և վնասվածքների կանխարգելման կենտրոնը» հայտարարում է ուսանողական հետազոտական աշխատանքների մրցույթ: Թեմաները կարող են կապված, բայց ոչ սահմանափակված լինել հետևյալ  ուղղություններով՝ ընտանեկան բռնություն, սեռով պայմանավորված բռնություն, տարբեր տարիքային խմբերի վնասվածքներ, ճանապարհատրանսպորտային, սպորտային վնասվածքներ և այլն:

Մրցույթին մասնակցելու համար մինչ հոկտեմբերի 15-ը պետք է ներկայացնել անգլերենով հետազոտության առաջարկ 3-5 էջի սահմանում: Սահմանված է 2 դրամաշնորհ ՝ առավելագույնը 1500 $ սահմանաչափով: Հետազոտության մասնակիցների թիվը 2-3-ն է:

Մրցույթը հաղթահարելուց հետո հետազոտության համար սահմանվող ժամկետը 6 ամիս է :

Հետազոտության առաջարկը պետք է պարունակի ՝

  1. Հետազոտության նպատակների և խնդիրների ներկայացում
  2. Հետազոտության մեթոդներ և դիզայն (թիրախային խումբ, տվյալների հավաքագրման մեթոդներ և այլն)
  3. Ժամանակացույց
  4. Բյուջե

Հետազոտության առաջարկների էլէկտրոնային տարբերակները հարկավոր է ուղարկել  tatevart@yahoo.com , իսկ թղթային տարբերակը անձամբ ներկայացնել «Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման»  ամբիոն ՝ լաբորատոր մասնաշենք 7-րդ հարկ: