• Հայ
  • Рус
  • Eng
«Ամեն ինչ՝ թրոմբոզի մասին» միջազգային համաժողովը կմիավորի Հայաստանի և արտերկրի մասնագետներին

Երևանի պետական բժշկական համալսարանը, Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի և Սրտաբանների հայկական ասոցիացիայի հետ համատեղ հունվարի 19-20-ը հրավիրում է Ձեզ մասնակցելու Թրոմբոզի և հեմոսթազի միջազգային միության «Ամեն ինչ՝ թրոմբոզի մասին» միջազգային համաժողովին, որը կմեկնարկի հունվարի 19-ին, ժամը 09:00 -ին, ԵՊԲՀ նիստերի դահլիճում:

 

Համաժողովի ընթացքում ելույթ կունենան հայտնի մասնագետներ արտասահմանից և Հայաստանից: Ելույթ ունեցողների շարքում են Լեյդենի համալսարանի պրոֆեսոր, Թրոմբոզի և հեմոսթազի միջազգային միության նախկին նախագահ Ֆրից Ռոզենդալը, Աբերդենի համալսարանի պրոռեկտոր և բժշկության դպրոցի նախկին ղեկավար Մայքլ Գրիվսը, Միլանի համալսարանի պրոֆեսոր Ֆլորա Պեյվանդին, Իտալիայի Անտիկոագուլյացիոն կլինիկաների ֆեդերացիայի նախագահ Մարկո Մոյան, ՌԴ Արյունաբանության հետազոտական կենտրոնի գիտական քարտուղար Հունան Ջուլհակյանը:

Տեղի կունենա նաև համատեղ սեսիա Սրտաբանների հայկական ասոցիացիայի հետ՝ պրոֆեսոր Համայակ Սիսակյանի գլխավորությամբ: Մասնակիցներին կտրվի 12 ՇՄԶ կրեդիտ:

Համաժողովին մասնակցելու համար գրանցվե՛ք այս հղումով: 

https://goo.gl/forms/kSRXUxGNpQ14fV8G2