06.09.2012
Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում օգոստոսի 29-ին կայացած գիտխորհրդի հերթական նիստի ժամանակ հաստատվել են ուսումնամեթոդական ձեռնարկների, դասագրքերի տպագրության երաշխավորման, ինչպես նաև դոցենտի, պրոֆեսորի գիտական կոչումների հաստատման երաշխավորման ընթացակարգերը:
Ուսումնամեթոդական ձեռնարկների, դասագրքերի տպագրության երաշխավորման ընթացակարգ՝ ըստ փուլերի
I. Ուսումնամեթոդական ձեռնարկի կամ դասագրքի տպագրության երաշխավորում ամբիոնի նիստում:
II. Հաստատում համապատասխան մասնագիտական ցիկլային մեթոդական հանձնաժողովի կողմից:
III. Ցիկլային մեթոդական հանձնաժողովի որոշման վավերացում կենտրոնական մեթոդական հանձնաժողովի կողմից:
IV. Համալսարանի գիտական խորհրդի որոշում:
V. Դասագրքերի դեպքում գիտական խորհրդի որոշում՝ հաստատված ԿԳ նախարարության կողմից:
Ուսումնամեթոդական ձեռնարկներ, դասագրքեր տպագրության ներկայացնելիս առաջնորդվել ՀՀ ԲՈՀ-ի պաշտոնական կայքում տեղադրված պահանջներով:
Դոցենտի, պրոֆեսորի գիտական կոչումների հաստատման երաշխավորման ընթացակարգ՝ ըստ փուլերի
I. Ամբիոնի նիստի երաշխավորություն:
II. Ամբիոնի համապատասխան ֆակուլտետի խորհրդի երաշխավորություն:
III. Համալսարանի գիտական խորհրդի որոշում:
Դոցենտի, պրոֆեսորի գիտական կոչումների հաստատման համար պահանջվող փաստաթղթերին կարող եք ծանոթանալ ՀՀ ԲՈՀ-ի պաշտոնական կայքում:




