Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կարոտել այն ամենն , ինչ հարազատ է և հոգու թրթիռ՝ ծառերի ծաղկունք, բանաստեղծություն, երկինք, առաջին ձյուն, ջերմություն... Կարոտել առաջին անգամ ու մեկընդմիշտ: Կարոտել հազար տարվա հեռվից ու ամեն պահ: Կարոտել, ուրեմն՝ ապրել...

23.05.2016

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ հայոց լեզվի ամբիոնի դասախոս, արձակագիր, բանաստեղծ, Հայաստանի գրողների միության անդամ Արմենուհի Սիսյանի «Հազար տարվա կարոտ» գրքի շնորհանդեսը:

Մանրամասն...
 

ԵՊԲՀ-ում անցկացվում է Ստոմատոլոգների առաջին հայ-սլավոնական միջազգային վեհաժողովը

19.05.2016

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ Ստոմատոլոգների առաջին հայ-սլավոնական միջազգային վեհաժողովի բացման հանդիսավոր արարողությունը, որի սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ապրիլյան պատերազմում ընկած հերոս տղաների հիշատակը: Միջոցառմանը, որը նվիրված էր Հայասատանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին, ներկա էին ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանը, կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Նաիրի Հարությունյանը, ոլորտի մասնագետներ ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Լեհաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Վրաստանից, Բուլղարիայից, բուհի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ, հյուրեր:

Մանրամասն...
 

«Հաղթահարենք քաղցկեղը ժպիտով». միջազգային գիտաժողով ԵՊԲՀ-ում

18.05.2016

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ «Հաղթահարենք քաղցկեղը ժպիտով» միջազգային գիտաժողովը: Գիտաժողովին ներկա էին ոլորտի հայտնի փորձագետներ ու բժշկագիտության կարկառուն դեմքեր ամերիկյան և հայաստանյան քաղցկեղի առաջատար կենտրոններից, բուհի ղեկավարությունը և պրոֆեսորադասախոսական կազմը:

Մանրամասն...
 

ՀՀ ԿԳ նախարարի ճանաչողական այցը «Մուրացան» հիվանդանոցային համալիր

13.05.2016

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիր այցելեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Մանրամասն...
 

Ուրվագծվեցին Նյու Յորքի համալսարանի ատամնաբուժական քոլեջի հետ համագործակցության հեռանկարները

13.05.2016

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ հանդիպում հայ ստոմատոլոգների և Նյու Յորքի համալսարանի ատամնաբուժական քոլեջի (NYUCD) պատվիրակության միջև:

Մանրամասն...
 

Ամփոփվել են «Արդյունավետ երիտասարդ գիտաշխատող (մինչև 35 տարեկան) - 2015» մրցույթի արդյունքները

13.05.2016

Գիտության պետական կոմիտեի տեղեկացմամբ ՀՀ ԿԳ նախարարի 2016 թ. մայիսի 10-ի N 419-Ա/2 հրամանով հաստատվել է «Արդյունավետ երիտասարդ գիտաշխատող (մինչև 35 տարեկան) - 2015» մրցույթի հաղթողների ցուցակը: Ուրախ ենք, որ ԵՊԲՀ-ն ունի իր ներկայացուցիչն այդ պատվավոր ցուցակում:

 
Էջ 1` 53-ից

Հայտարարություններ

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

ԵՊԲՀ 95-ամյակ