Գլխավոր խմբագիր՝ Է. Ավետիսյան
Ուսանողական խորհրդարանի պաշտոնաթերթ «Medicus» ուսանողական ամսաթերթի նպատակն է տեղեկացնել Երևանի պետական բժշկական համալսարանի Ուսանողական խորհրդարանի ծրագրերի, նորությունների, միջոցառումների մասին, լուսաբանել ուսանողներին հուզող հարցերը, իրավասու մարմիններից ստանալ այդ հարցերի պատասխանները:
Ամսաթերթում տեղ են գտնում ինչպես տեղեկատվական, այնպես էլ` ստեղծագործական-ժամանցային հոդվածներ, տարբեր տեսակետներ: «Medicus»-ը լույս է տեսնում յուրաքանչյուր ամսվա առաջին շաբաթում:
2005թ. հոկտեմբերին թողարկվել է ԵՊԲՀ 75-ամյակին նվիրված հոբելյանական համար (խմբագիր՝ Աննա Վանեսյան, քարտուղար՝ Զառա Ավետիսյան):
Ամսաթերթն ունեցել է «Հայրենիք» հավելված, որտեղ տպագրվել են Հայաստանի պատմությանը, կրոնին, ազգային-հասարակական կյանքին նվիրված հոդվածներ: Նույն տարում մի շարք միջոցառումներ են կազմակերպվել նվիրված «Medicus»-ի 6-ամյակին:
2008թ. սեպտեմբերին ռեկտորատի որոշմամբ «Medicus» ուսանողական ամսաթերթը սկսել է տպագրվել բուհի պաշտոնաթերթին («Ապագա բժիշկ») կից (մինչև 2010թ. ապրիլ)։ 2011թ. մարտին ռեկտորատի որոշմամբ «Medicus»-ը կրկին առանձնացավ:
Գլխավոր խմբագիրներ`
Կ. Փինաչյան (1999թ.),
Մ. Աթանեսիան (2001թ.),
Ա. Բաղդասարյան (2001-2002թթ.),
Մ.Դարակչյան (2002-2003թթ.),
Ի. Ոփյան (2003-2004թթ.),
Ա. Վանեսյան (2004-2006թթ.),
Ս. Մկրտչյան (2006-2007թթ.),
Ս. Մարտիրոսյան (2007-2008թթ.),
Տ. Հովհաննիսյան (2008թ. և 2009-2010թթ.),
Բ. Իշխանյան (2008թ.),
Ա. Գաբրիլյան (2010-2011թթ.),
Հ. Բարսեղյան ( 2011թ.),
Է.Ավետիսյան (2011թ.-ից)։
Հանդեսի էլեկտրոնային տարբերակը՝ PDF ֆորմատով



