Երևանի պետական բժշկական համալսարանը մեծապես կարևորում է կրթական ցանցի ընդլայնման հեռանկարը՝ ձևավորելով միջմշակութային հաղորդակցության շրջանակներ: Հիմնադրումից ի վեր համալսարանը Հայաստանի միակ պետական բժշկական բուհն է:
Բուհի միջազգային կապերի համառոտ նկարագիրն այսպիսին է.
- Ներկայումս համալսարանում ուսանում են արտերկրից ժամանած ավելի քան 1000 ուսանող, օրդինատոր և ասպիրանտ:
-
Համալսարանը համագործակցում է արտերկրյա գործընկերների և բուհի աշխարհասփյուռ շրջանավարտների հետ՝ իրականացնելով մասնագիտական վերապատրաստման դասընթացներ` առավել արդիական և բովանդակալից դարձնելով ուսումնական նյութերը, իրազեկելով միջազգային կարևորություն ունեցող բժշկական և առողջապահական խնդիրների մասին վեհաժողովների, սեմինարների և վարպետաց դասերի միջոցով:
-
Բուհական և հետդիպլոմային ուսումնական ծրագրերի շնորհիվ մենք կրթում և պատրաստում ենք որակյալ բժիշկներ, առողջապահության մասնագետներ ԱՊՀ, միջինասիական, եվրոպական և բազում այլ երկրների համար:
-
Այսօր մեր շրջանավարտները հաջողությամբ մասնագիտական գործունեություն են ծավալում աշխարհի լավագույն կլինիկաներում և հիվանդանոցներում՝ միաժամանակ հանդես գալով որպես առաջատար տեսաբաններ տարբեր կրթօջախներում և համալսարաններում:
ԵՊԲՀ-ն աշխարհում
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ԵՊԲՀ-ն ճանաչում է որպես ՀՀ միակ պետական բժշկական բուհը, որը ներառված է «Բժշկական բուհերի համաշխարհային հաշվեցուցակում» (World Directory of Medical Schools): ԵՊԲՀ-ն ճանաչված է տարբեր երկրների բժշկական խորդուրդների կողմից:
ԵՊԲՀ-ն համագործակցության սերտ կապեր է հաստատել տարբեր երկրների բժշկական համալսարանների, առողջապահական և միջազգային կազմակերպությունների հետ՝ բարձրագույն բժշկական կրթության և առողջապահության բնագավառներում: Սկսած 2000թ.-ից ԵՊԲՀ-ն անդամակցում է միջազգային մի շարք կազմակերպությունների։
Դրանցից են`
- Համալսարանների միջազգային ասոցիացիան,
-
Բժշկական կրթության համաշխարհային ֆեդերացիան` որպես Եվրոպայում բժշկական կրթության ասոցիացիայի անդամ,
- Եվրոպայում ատամնաբուժական կրթության ասոցացիան,
- Ատամնաբույժ ուսանողների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան,
- Դեղագետ ուսանողների միջազգային ֆեդերացիան,
- Եվրոպայի բժիշկ ուսանողների ասոցիացիան,
- Համաշխարհային համալսարանների հեռահար ուսուցման ասոցիացիան,
- Ատամնաբույժ ուսանողների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան։
ԵՊԲՀ-ն ընդգրկված է նաև միջազգային գիտակրթական տարբեր, այդ թվում՝ Tacis Tempus և Համաշխարհային Բանկի ծրագրերում:
Միջազգային համագործակցություն
Միջազգային համագործակցության արդյունքում ուսանողների և աշխատակիցների համար հաստատվել են փոխանակային բազմաթիվ ծրագրեր: Մեծաթիվ ուսանողներ կարճաժամկետ պրակտիկա են անցնում արտասահմանյան հիվանդանոցներում, ինչը, ներկայիս համընդհանրացման դարաշրջանում, անկասկած, նպաստում է առաջատար մասնագետներ կրթելուն:
ԵՊԲՀ ղեկավարությունը, խիստ կարևորելով միջազգային համագործակցության անհրաժեշտությունը և ըստ արժանվույն գնահատելով դրա հեռագնա արդյունավետությունը, կնքել և վերակնքել է համագործակցության տարբեր համաձայնագրեր ԱՊՀ-ի, Եվրոպայի, Միջին Ասիայի և ԱՄՆ-ի հեղինակավոր համալսարանների հետ:
Դրանք են`
- Բեռլինի Շարիտե բժշկական համալսարան, Գերմանիա,
- Կլոդ Բեռնար համալսարան, Լիոն 1, Ֆրանսիա,
- Բոսթոնի բժշկության դպրոց, ԱՄՆ,
- Կոլումբիայի համալսարան, Բժիշկների և վիրաբույժների դպրոց, ԱՄՆ,
- Ջորջիայի նյարդավիրաբուժական քոլեջ, Մերսեր համալսարանի բժշկության դպրոց, ԱՄՆ,
- Բաց բժշկական ինստիտուտ (ամերիկյան-ավստրիական ծրագիր),
- Համատեղ ծրագրերի իրականացում Լյուբեկի համալսարանի /Բորստելի գիտահետազոտական կենտրոնի (Գերմանիա), Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի հետ,
- Խարկովի դեղագիտական ազգային համալսարան, Ուկրաինա,
- Կանզասի համալսարանի բժշկական կենտրոն, ԱՄՆ,
- Ալեքսանդրիայի համալսարանի բժշկության ֆակուլտետ, Եգիպտոս,
- Կամերինոյի համալսարան, Իտալիա,
- Ստավրոպոլի պետական բժշկական ակադեմիա, Ռուսաստան։
- Դեյվիդ Գեֆենի անվան բժշկության դպրոց Կոլումբիայի համալսարանում, Լոս Անջելես, ԱՄՆ,
- Դյուսելդորֆի համալսարանական կլինիկա, Դյուսելդորֆի Հայնրիխ Հայնեի համալսարան,
- Ռիգայի Ստռադինս համալսարան,
- Ռենե Դեկարտի անվան համալսարան, Փարիզ 5, Ֆրանսիա,
- Բրյուսելի բաց համալսարան, Բելգիա,
Մեր համալսարանը նպատակ ունի ոչ միայն շարունակել և ամրապնդել առկա համագործակցությունները, այլև ընդլայնել գործընկերության շրջանակները:
Առավել մանրամասն տեղեկությունների համար կարելի է դիմել ԵՊԲՀ միջազգային համագործակցության բաժին կամ կարդալ համալսարանի պաշտոնական վեբ-կայքի «Փոխանակային ծրագրեր» բաժինը:
Նախապատրաստական ուսուցում
Յուրաքանչյուր տարի նախապատրաստական ուսուցման ծրագրում ներգրավված ուսանողները հնարավորություն ունեն ստանալու անհրաժեշտ մասնագիտական և լեզվական գիտելիքներ: Ընդունելությունն իրականացվում է հարցազրույցի հիման վրա: Ծրագիրը ներառում է ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, ինչպես նաև ուսուցման լեզվի (հայերեն, ռուսերեն կամ անգլերեն) դասավանդում: Առավել մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ էլեկտրոնային հետևյալ հասցեից՝
http://ysmu.am/am/admission2-arm/premedical-education2-arm :
Բուհական կրթություն
Երևանի պետական բժշկական համալսարանի օտարերկրացի դիմորդները պետք է ունենան միջնակարգ կրթության վկայական: Փաստաթղթերը հարկավոր է ներկայացնել տվյալ երկրում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն կամ հյուպատոսություն: Դիմորդն ընդունվում է առաջին կուրս` ֆիզիկա, քիմիա և կենսաբանություն առարկաներից քննական շեմը հաղթահարելուց հետո: Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ էլեկտրոնային հետևյալ հասցեից՝
http://ysmu.am/am/admission2-arm/undergraduate-admission2-arm:
ԲՈւՀ-ից ԲՈւՀ տեղափոխման կարգ
Այլ ԲՈՒՀ-ից ԵՊԲՀ տեղափոխվելու համար այլ երկրի քաղաքացի ուսանողը ուսումնական տարվա մեկնարկից երկու շաբաթ առաջ ներկայացնում է ստուգարքային գրքույկի պատճենը կամ ակադեմիական տեղեկանք: Ուսումնական ծրագրերում տարբերությունների առկայության դեպքում ուսանողն այդ առարկաներից լրացուցիչ քննություն է հանձնում: Առավել մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ էլեկտրոնային հետևյալ հասցեից՝
http://ysmu.am/am/admission2-arm/transfer2-arm:
Հասցե՝ Հայաստան, Երևան 0025, Կորյունի 2, Երևանի պետական բժշկական համալսարան, Միջազգային համագործակցության բաժին
Հեռ.՝ (+37410) 547 263
Ֆաքս՝ (+37410) 582 532
Էլ-փոստ՝
Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը


