ԵՊԲՀ-ն իր հիմնադրման առաջին իսկ օրերից ուղղորդվել է միջազգային չափանիշերով և ունի միջազգային գործունեության հարուստ պատմություն: ԵՊԲՀ-ն բժշկական բարձրորակ կադրեր է պատրաստում ոչ միայն Հայաստանի և տարածաշրջանի (Ռուսաստանի Դաշնություն, Իրան, Սիրիա, Լիբանան, Վրաստան և այլն), այլ նաև աշխարհի առաջադեմ շատ երկրների համար:
Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը ԵՊԲՀ-ն ճանաչում է որպես ՀՀ միակ պետական բժշկական բուհը, որը ներառված է «Բժշկական բուհերի համաշխարհային հաշվեցուցակում» (World Directory of Medical Schools): ԵՊԲՀ-ն ճանաչված է նաև Հնդկաստանի և Շրի Լանկայի բժշկական խորհուրդներով:
ԵՊԲՀ-ն համագործակցության սերտ կապեր է հաստատել տարբեր երկրների բժշկական համալսարանների, առողջապահական և միջազգային կազմակերպությունների հետ՝ բարձրագույն բժշկական կրթության և առողջապահության բնագավառներում:
Սկսած 2000թ. ԵՊԲՀ-ն անդամակցում է մի շարք միջազգային կազմակերպությունների, որոնցից են.
- Համալսարանների միջազգային ասոցիացիա International Association of Universities (IAU)
- Բժշկական կրթության համաշխարհային ֆեդերացիա World Federation of Medical Education (WFME), որպես Եվրոպայում բժշկական կրթության ասոցիացիայի անդամ Assosiation of Medical Education in Europe (AMEE)
- Եվրոպայում ատամնաբուժական կրթության ասոցացիա - Association of Dental Education in Europe (ADEE)
- Բժիշկ ուսանողների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիա International Federation of Medical Students Association (IFMSA)
- Դեղագետ ուսանողների միջազգային ֆեդերացիա International Pharmaceutical Students Federation (IPSF)
- Եվրոպայի բժիշկ ուսանողների ասոցիացիա European Medical Students Assocation (EMSA)
- Համաշխարհային համալսարանների հեռահար ուսուցման ասոցիացիա Global Universities in distance Education (GUIDE Association)
- Ատամնաբույժ Ուսանողների Ասոցիացիաների Միջազգային Ֆեդերացիա - International Federation of Dental Students Association (IFDSA)
ԵՊԲՀ-ն ընդգրկված է նաև միջազգային գիտակրթական տարբեր, այդ թվում՝ Tacis Tempus և Համաշխարհային Բանկի ծրագրերում:
Այս համագործակցությունների արդյունքում ուսանողների և աշխատակիցների համար հաստատվել են բազմաթիվ փոխանակային ծրագրեր: Մեծաթիվ ուսանողներ կարճաժամկետ պրակտիկա են անցնում արտասահմանյան հիվանդանոցներում, ինչն, անկասկած, նպաստում է առաջատար մասնագետներ կրթելուն ներկայիս համընդհանրացման դարաշրջանում: Յուրաքանչյուր տարի տասնյակ դասախոսներ մասնագիտական վերապատրաստում են անցնում աշխարհի տարբեր առաջատար համալսարաններում և կլինիկաներում:
ԵՊԲՀ ղեկավարությունը խիստ կարևորում է միջազգային համագործակցության անհրաժեշտությունը՝ ըստ արժանվույն գնահատելով դրա հեռագնա արդյունավետությունը: Այդ իսկ պատճառով կնքվել և վերակնքվել են համագործակցության տարբեր համաձայնագրեր Եվրոպայի և ԱՄՆ-ի հեղինակավոր համալսարանների հետ:
Այդ իսկ պատճառով կնքվել և վերակնքվել են համագործակցության տարբեր համաձայնագրեր Եվրոպայի և ԱՄՆ-ի հեղինակավոր մի շարք համալսարանների հետ, ինչպիսիք են՝
- Բեռլինի Շարիտե բժշկական համալսարան, Գերմանիա
- Կլոդ Բեռնար համալսարան, Լիոն 1, Ֆրանսիա
- Բոսթոնի համալսարանի բժշկության դպրոց, ԱՄՆ
- Կոլումբիայի համալսարան, Բժիշկների և վիրաբույժների դպրոց, ԱՄՆ
- Նյու Յորքի բժշկական քոլեջ, ԱՄՆ
- Ջորջիայի նյարդավիրաբուժական քոլեջ, Մերսեր համալսարանի բժշկության դպրոց, ԱՄՆ
- Դեվիդ Գեֆենի անվ. բժշկության դպրոց Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում, ԱՄՆ
- Թբիլիսիի պետական բժշկական համալսարան, Վրաստան
- Կահիրեի համալսարանի բժշկության դպրոց, Եգիպտոս
- Դյուսելդորֆի համալսարանական կլինիկա, Դյուսելդորֆի Հայնրիխ Հայնեի համալսարան
- Ռիգայի Ստռադինս համալսարան
- Ռենե Դեկարտի անվ. համալսարան, Փարիզ 5
- Բրյուսելի բաց համալսարան, Բելգիա
- Բաց Բժշկական Ինստիտուտ, ամերիկյան-ավստրիական հիմնադրամ
- Ադրբեջանի բժշկական համալսարան, Բաքու, Ադրբեջան
- Լյուբեկի համալսարան/Բորստելի գիտահետազոտական կենտրոն, Գերմանիա
- Դեղագիտության ազգային համալսարան, Խարկով, Ուկրաինա
- Կանզասի համալսարանի բժշկական կենտրոն, ԱՄՆ
- Ալեքսանդրիայի համալսարանի բժշկության ֆակուլտետ, Եգիպտոս
- Կամերինոյի համալսարան, Իտալիա
Մենք նպատակ ունենք ոչ միայն շարունակել և ամրապնդել առկա համագործակցությունները, այլ նախատեսում ենք նաև ընդլայնել մեր գործընկերության շրջանակները:
Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել ԵՊԲՀ արտաքին կապերի բաժին կամ կարդալ վեբ-կայքի «Փոխանակային ծրագրեր» բաժինը:
Հեռ.` (+37410) 547 263
Ֆաքս` (+37410) 582 532
Էլ. փոստ`
Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը
Միջազգային



