Ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմը ռեկտոր Դերենիկ Դումանյանի գլխավորությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։ Համալսարանականները ծաղկեպսակ դրեցին հուշակոթողին և գլուխ խոնարհեցին անմեղ նահատակների հիշատակի առաջ։
Ոգեկոչվեց ցեղասպանության զոհերի հիշատակը
Նախօրեին համալսարանի պատմության ամբիոնի վարիչ Արմենուհի Ղամբարյանը Հայոց ցեղասպանությանը նվիրված գրական-գեղարվեստական միջոցառում էր կազմակերպել։ Ընդհանուր բժշկության և դեղագիտական ֆակուլտետների ուսանողները, վերաբացելով մեր ժողովրդի պատմության ամենաողբերգական էջը, ապրողաց կոչ արեցին արարելով ու նոր նվաճումներով հաղթահարել Մեծ եղեռնի հսկայական ցավը։



