Ս.թ. փետրվարի 2-ին տեղի ունեցավ հեռուստակոնֆերանս Երևանի պետական բժշկական համալսարանի և Կանզասի բժշկական համալսարանի ուռուցքաբանների խորհրդի միջև: Նշյալ հեռուստակոնֆերանսի ընթացքում Կանզասի համալսարանի ներկայացուցիչները հնարավորինս մանրակրկտորեն նկարագրեցին, թե ինչպես է իրականացվում ուռուցքաբանական հիվանդությունների ախտորոշման և բուժման վերջնական եզրահանգման գործընթացը՝ համաձայն ձեռքբերված տվյալների և կլինիկական դիտարկումների:
Հեռուստակոնֆերանսի նստաշրջանը բաղկացած էր երկու մասից, որոնցից առաջինն ընդգրկում էր ուռուցքաբանի գործունեության ոլորտը երկու երկրներում ներկայացնող քննարկումներ: Երկրորդ մասում Կանզասի ուռուցքաբանների խորհուրդը ներկայացրեց հիվանդության ախտորոշման և վերջինիս բուժման հետ կապված բոլոր աշխատանքները: Նրանք կիսեցին նաև այն համոզմունքը, որ արծարծված տեսակետները և գործելակերպը կգործի նաև մայր բժշկականում:
Վերոնշյալ համագործակցությունը հնարավորություն կընձեռի ուսումնասիրել երկու տարբեր բժշկական մոտեցումներ, ինչպես նաև կատարել փորձի և մասնագիտական գիտելիքների փոխանակում՝ հիմք հանդիսանալով բարդ դեպքերի համար ամենաարդյունավետ լուծման կայացման: Այսպիսի կոնֆերանսները շարունակական բնույթ են կրելու, որի արդյունքում երկու երկրների ուռուցքաբանները կկարողանան քննարկել և պարզաբանել կլինիկական բազմաթիվ բարդ դեպքեր: Հեռուստակոնֆերանսները կանցկացվեն ամեն երկու շաբաթը մեկ: Բոլոր շահագրգիռ անձինք կարող են մասնակցել, ինչպես նաև ներկայացնել խնդրահարույց դեպքեր այս հեռուստակոնֆերանսին:
Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում եք դիմել ԵՊԲՀ հետդիպլոմային մասնագիտական և շարունակական բժշկական կրթության բաժին: