2010 թ. մարտից Երևանի պետական բժշկական համալսարանը կվերսկսի անգլալեզու բժշկական ֆիլմերի ակումբի ուրբաթօրյա հանդիպումների նոր շարքը, որտեղ հանդիպում են ԵՊԲՀ-ի բժիշկներ, ուսանողներ ու կլինիկական օրդինատորներ` հաղորդակցվելու և դիտելու բժշկական ոլորտին առնչվող անգլալեզու ֆիլմեր: Ամեն ամսվա առաջին ուրբաթ օրը ցուցադրվում են փաստագրական ֆիլմեր, իսկ ամեն հաջորդ ուրբաթ երեկոներին` «Գրեյի Անատոմիա» ֆիլմաշարի առաջին մասը:
Ակումբի ղեկավարը պրոֆ. Ջոաննա Պատի Մունիստերին է, որը Հայաստան է հրավիրվել ԵՊԲՀ-ի կողմից Միջմշակութային կրթության և զարգացման կենտրոնի շրջանակներում:
BB (Աբովյան 52) ակումբում տեղի ունեցող նշյալ հանդիպումների ընթացքում դուք կգտնեք ջերմ և սիրալիր վերաբերմունք, հնարավորություն զարգացնելու անգլերենի լեզվական հմտությունները, ինչպես նաև հանդիպելու այլ մարդկանց:
ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է:
Խնդրվում է չծխել և նախապես ալկոհոլ չօգտագործել:
Միացեք մեզ և դարձեք մեր ակումբի մի մասնիկը:
Անգլալեզու բժշկական ֆիլմերի տեսադարան՝ հանդիպումների մեկնարկը BB ակումբում



