Payday loans

Yerevan State Medical University

  • Հայ
  • Рус
  • Eng

Հարց-պատասխան


Պատասխանում է ԵՊԲՀ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը

ՀԱՐՑ - Մեր ամբիոններում կան լավ և վատ դասախոսներ։ Լավերը ջանում են մի բան սովորեցնել, իսկ վատերը յոլա են տանում մինչև դասաժամն ավարտվի։ Մեր խմբի բախտն այդ առումով ինչ-որ չի բերում։ Պրոռեկտոր պրն Ավետիսյանը հայտարարել էր, որ դասախոսների մասնագիտական որակը վերահսկելու համար հանձնաժողով է ստեղծվելու։ Ե՞րբ կիրականացվի։

ՊԱՏԱՍԽԱՆ - Ինչպես ասվել է` դասախոսների մասնագիտական որակը վերահսկվելու է։ Մոտ օրերս համալսարանի ռեկտորի հրամանով կստեղծվեն նշված հանձնաժողովները։


Պատասխանում է ԵՊԲՀ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը
ՀԱՐՑ - Առաջարկում եմ Անատոմիայի ամբիոնը կցել Հայոց լեզվի ամբիոնին, քանի որ մեզ տրվող թեստերը կարծես հիմնված են բառախաղի վրա։

ՊԱՏԱՍԽԱՆ - Նորմալ անատոմիայի ամբիոնի քննական թեստերը ընտրանքային կարգով նայվել են մեր կողմից։ Բառախաղերի չենք հանդիպել։ Եթե ուսանողներին հայտնի են կոնկրետ օրինակներ, ապա պատրաստ ենք դրանց անդրադառնալու։


Պատասխանում է ԵՊԲՀ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը

ՀԱՐՑ - Մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող եմ, բայց կարծես դեռ բակալավրիատի 4-րդ կուրսում եմ սովորում։ Այսօր շատերիս մտահոգում են անկատար ծրագրերը։

ՊԱՏԱՍԽԱՆ- Համալսարանի ռեկտորի հանձնարարությամբ և նրա անմիջական հսկողությամբ ծրագրերի հիմնարար, համակարգային փոփոխություններ են կատարվում բակալավրիատ-մագիստրատուրա-հետդիպլոմային կրթության մակարդակներում։ Դրանք ուսումնական գործընթացում կներդրվեն եկող ուսումական տարվանից։


Պատասխանում է ԵՊԲՀ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը

ՀԱՐՑ - Ես տհաճությամբ եմ գնում ֆիզիոլոգիայի ամբիոն, որովհետև այնտեղ կենդանիների վրա փորձեր են անում։ Միթե հնարավոր չէ դասը մատուցել առանց կենդանիներին զոհելու։

ՊԱՏԱՍԽԱՆ- Ուրախությամբ պիտի տեղեկացնեմ, որ այսուհետև կենդանիներին զոհելու անհրաժեշտություն չի լինի։ 1-1,5 տարվա աշխատանքի արդյունքում դեռևս միայն ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողների համար ֆիզիոլոգիայի ամբիոնը մոտ 4 հազար եվրոյի դրամաշնորհ է ստացել, որի շնորհիվ ձեռք կբերվեն անհրաժեշտ տեխնիկա և աշխարհի առաջատար գիտահետազոտական լաբորատորիաներում նկարահանված թեմատիկ ֆիլմեր։ Մոտ ապագայում այդ հնարավորությունից կօգտվեն փորձարարական մյուս ամբիոնները և այլ բուհերի ուսանողները։


Պատասխանում է  ԵՊԲՀ գիտ. աշխատանքների գծով պրոռեկտոր,պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը
 

ՀԱՐՑ- Կան արդյո՞ք փոփոխություններ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ասպիրանտուրայի ընդունելության կարգում:

Ավարտական կուրսի ուսանողներ


ՊԱՏԱՍԽԱՆ- Ասպիրանտուրա մրցութային կարգով ընդունվում են Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ստացել են մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում:

Ասպիրանտուրայում ուսուցումն իրականացվում է առկա և հեռակա կարգով` անվճար և վճարովի հիմունքներով: Առկա ուսուցման տևողությունը 3, հեռական 4 տարի է:

Օտար երկրների քաղաքացիները և ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք բուհի ասպիրանտուրա են ընդունվում վճարովի հիմունքներով` միջպետական և միջգերատեսչական պայմանագրերի կամ համաձայնագրերի հիման վրա, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ: Նրանց համար պարտադիր պայման է ՀՀ-ում բժշկական ապահովագրությունը:

Ասպիրանտուրա ընդունվողները քննություն են հանձնում մասնագիտական առարկայից:

Մինչ այդ դիմորդները տարբերակված ստուգարքներ պետք է հանձնեն «Օտար լեզու» (անգլերեն` TOEFL, գերմաներեն և ֆրանսերեն` ON DAF TCF) և «Համակարգչից օգտվելու հմտություններ» առարկաներից: