![]() |
|
Գիտական խորհրդի որակի գնահատման և ապահովման հանձնաժողովի գործառույթները
- Հանձնաժողովը հանդես է գալիս որպես փորձագիտական և վերահսկողական մարմին, գնահատում է որակի ապահովման ընթացակարգերի ու չափանիշների համապատասխանությունը ընդունված չափորոշիչներին:
- Նախապատրաստում և գիտական խորհրդի հաստատմանն է ներկայացնում որակի ապահովման վերաբերյալ կանոնակարգային, ընթացակարգային ու չափորոշիչ փաստաթղթերը:
- Մշակում է որակի ապահովման ընթացակարգեր` կրթական ծրագրերի հաստատման, ընթացիկ հսկողության գործընթացների համար, հետևում և աջակցում է դրանց իրականացմանը բուհի ստորաբաժանումներում:
- Պատասխանատու է ուսումնառության և դասավանդման որակի գնահատմանն առնչվող գործընթացների համակարգման համար:
- Պատասխանատու է դասավանդման և ուսումնառության որակի չափման գործիքակազմի ու համակարգված մոտեցումների մշակման համար:
ԵՊԲՀ-ի ուսման որակի գնահատման և ապահովման կենտրոնի գործառույթները
- Գործում է գիտական խորհրդի որակի գնահատման և ապահովման հանձնաժողովին կից ու իր աշխատակազմով ընդգրկված է այդ հանձնաժողովում:
- Հաշվետու է գիտական խորհրդի որակի գնահատման և ապահովման հանձնաժողովին:
- Մշակում է ուսման որակի ապահովման գործիքակազմ, ընթացակարգեր և գործընթացներ:
- Ապահովում է վերը նշված ընթացակարգերի ներդրումը ուսումնական համակարգում:
- Պատասխանատու է որակի գնահատման և ապահովման գործընթացների, գիտական խորհրդում ընդունված որոշումների կատարման համար:
- Վերահսկում է ֆակուլտետային հանձնաժողովների կողմից համապատասխան գործառույթների իրականացումը:
- Ապահովում է ֆակուլտետային հանձնաժողովների ու գիտական խորհրդի որակի գնահատման և ապահովման հանձնաժողովի միջև կապը:
Որակի ապահովման ֆակուլտետային հանձնաժողովների գործառույթները
- Վերահսկում են ֆակուլտետներում կրթական ծրագրերի պլանավորման, մշակման, փոփոխման և դրանց որակի ապահովման գործընթացների իրականացումը:
- Վերահսկում են ծրագրերի` մեթոդական, տեխնիկական և մարդկային ռեսուրսներով պատշաճ ապահովվածությունը:
- Մասնակցում են բուհի որակի ապահովման քաղաքականության, գործիքակազմի, գործընթացների մշակման աշխատանքներին:
- Պատասխանատու են ֆակուլտետներում ուսման որակի ապահովման և ներքին վերահսկման, ինչպես նաև բուհի մակարդակով ընդունվող որոշումների հետևողական իրագործման հսկողության համար:
- Հաշվետու են գիտական խորհրդի որակի գնահատման և ապահովման հանձնաժողովին, ինչպես նաև ուսման որակի գնահատման և ապահովման կենտրոնին: Կատարված աշխատանքների վերաբերյալ պարբերաբար հաշվետվություններ են ներկայացնում վերջիններիս:
- ԵՊԲՀ-ի որակի ներքին ապահովման համակարգի կազմակերպման սխեմա
- ԵՊԲՀ-ի որակի ապահովման քաղաքականություն
- Մասնագիտական ուսումնական հաստատության «բուժական գործ» մասնագիտությամբ «բժիշկ» որակավորմամբ մասնագիտական կրթական ծրագրի ինքնավերլուծություն
- Մասնագիտական ուսումնական հաստատության ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծություն
ԵՊԲՀ ուսման որակի գնահատման և վերահսկման
կենտրոնի ղեկավար պրոֆ. Լարիսա Ավետիսյան
Հեռ. (+37410) 560101
Էլ. հասցե Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը



