Դուք այստեղ եք` Գլխավոր Կրթություն Հետդիպլոմային ուսուցում Կլինիկական օրդինատուրա

Yerevan State Medical University

ՀայերենРусскийEnglish

Կլինիկական օրդինատուրան ԵՊԲՀ-ում


Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներին հնարավորություն է տրվում, շրջանցելով ինտերնատուրան, ԵՊԲՀ–ի տարբեր ամբիոններում, 1-4 տարի տևողությամբ, մասնագիտանալ կլինիկական օրդինատուրայում այս կամ այն մասնագիտություններով, համապատասխան ծրագրի համաձայն:

Կլինիկական օրդինատորները, ամբիոններում դասախոսների ղեկավարությամբ մասնագիտանում են` հարստացնելով իրենց գործնական և տեսական գիտելիքները: Նրանք համալսարանի հիվանդանոցներում, պոլիկլինիկայում, ինչպես նաև ՀՀ ՊՆ հոսպիտալներում, համագործակցող դեղատներում յուրացնում են գործնական հմտություններ՝ նշված հաստատությունների առաջատար մասնագետների հսկողությամբ:

Կլինիկական օրդինատուրայի ծրագրի յուրացումից, միջանկյալ ատեստացիաներից և ավարտական քննության հանձնումից հետո բժիշկներին տրվում են համապատասխան վկայականներ, որոնք թույլ են տալիս աշխատել գործնական առողջապահության ոլորտում:

Երևանի պետական բժշկական համալսարանում կլինիկական օրդինատուրա կարող են անցնել նաև այլ երկրների պետական բժշկական համալսարանների շրջանավարտները:

Բժշկական մասնագիտական կրթության կազմակերպման հիմնական դրույթները

Բժշկական մասնագիտական կրթության կազմակերպման հիմնական դրույթները