Համալսարանի ուսանողները ունեն բացառիկ հնարավորություն ստանալու տարբեր անվանական կրթաթոշակներ: Անվանական կրթաթոշակի հավակնորդների մրցույթի համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.
- բացարձակ գերազանց առաջադիմություն
- տպագրված գիտական աշխատանքներ
- օտար լեզվի իմացություն
- մասնակցություն առարկայական հանրապետական, միջազգային մրցույթներին, օլիմպիադաներին, ուսանողական գիտական նստաշրջաններին
- մասնակցություն ֆակուլտետների, համալսարանի ուսանողական, հասարակական աշխատանքներին
Համալսարանում կան հետևյալ անվանական կրթաթոշակները.
Մխիթար Հերացու անվան
XII դարի հայ մեծանուն գիտնական և բժիշկ, հայկական դասական բժշկության հիմնադիր: Աշխատանքները նվիրված են եղել որոշ ինֆեկցիոն և ջերմությամբ ընթացող հիվանդությունների ներկայացմանը, նրանց առաջացման, հիվանդության կլինիկական ընթացքի, կանխարգելման և բուժման հարցերին: Զբաղվել է նաև միզասեռական ուղիների և այլ հիվանդությունների ուսումնասիրությամբ: 1989թ. Երևանի պետական բժշկական ինստիտուտը (հետագայում` համալսարան) անվանվել է նրա անունով:
Ռուբեն Սևակի անվան (1885-1915)
Մեծանուն բանաստեղծ և բժիշկ, բազմաթիվ արժեքավոր գործերի հեղինակ։
Հակոբ Հովհաննիսյանի անվան (1875-1937)
Կենսաքիմիկոս, պրոֆեսոր, համալսարանի կենսաքիմիայի ամբիոնի հիմնադիր, Երևանի բժշկական ինստիտուտի առաջին ռեկտոր:
Գրիգոր Արեշյանի անվան (1881-1957)
Մանկաբարձ գինեկոլոգ, պրոֆեսոր, ՀՍՍՀ գիտ. վաստակավոր գործիչ, մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի հիմնադիր: Նրա ղեկավարմամբ 1932թ. Երևանում հիմնադրվել է մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտը:
Վահան Արծրունու անվան (1881-1957)
Անատոմիստ, հիգիենիստ, օտոլարինգոլոգ, բժշկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՍՍՀ գիտ. վաստակավոր գործիչ, ԵՊԲՀ-ի հիմնադիրներից:
Լևոն Հովհաննիսյանի անվան (1885-1970)
Թերապևտ, սրտաբան, բժշկության պատմության մասնագետ, բժշկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՍՍՀ ԳԱԱ և ՍՍՀՄ ԲԳԱ ակադեմիաների ակադեմիկոս:
Ռուբեն Յոլյանի անվան (1894-1950)
Բժշկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՍՍՀ գիտ. վաստակավոր գործիչ, ՍՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ, համալսարանի ֆակուլտետային վիրաբուժության ամբիոնի վարիչ: Հայաստանում արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտի հիմնադիրը:
Բարդուղեմիոս Ֆանարջյանի անվան
Բժշկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՍՍՀ-ի գիտ. վաստակավոր գործիչ, ՍՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս, Հայաստանում ռենտգենոլոգիայի և ռադիոլոգիայի հիմնադիրը:
Բացի վերոհիշյալ կրթաթոշակներից, ուսանողներին տրվում են նաև խրախուսական այլ կրթաթոշակներ:
Ուսանողները մրցույթի կարող են մասնակցել միայն իրենց կուրսի երաշխավորության դեպքում: