2009-2010 թթ. ուսումնական տարվա ընդունելությունը բոլոր ֆակուլտետներում ավարտված է:
Հաջորդ ուսումնական տարվա համար փաստաթղթերի ընդունումը կսկսվի 2010 թ. հուլիսի 1-ից:
2010-2011թթ. ուսումնական տարվա ընդունելությունն իրականացվում է հետևյալ ֆակուլտետներում՝
| # | Ֆակուլտետ | Տևողություն |
| 1 | Ընդհանուր բժշկություն |
6 տարի |
| 2 | Ատամնաբուժություն | 5 տարի |
| 3 | Դեղագործություն | 5 տարի |
Ուսուցումն իրականացվում է երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն՝ համաձայն համալսարանի և ուսանողի միջև կնքված պայմանագրի:
Ուսումն ավարտելուց և պետական քննությունները հաջողությամբ հանձնելուց հետո ուսանողին տրվում է պետական նմուշի դիպլոմ:
Ընդհանուր բժշկության ֆակուլտետի շրջանավարտը ստանում է բժշկի որակավորում` բուժական գործ մասնագիտությամբ:
Ատամնաբուժության ֆակուլտետի շրջանավարտը ստանում է բժիշկ-ատամնաբույժի որակավորում` ատամնաբուժություն մասնագիտությամբ:
Դեղագիտության ֆակուլտետի շրջանավարտը ստանում է դեղագետի որակավորում` դեղագիտություն մասնագիտությամբ:
Ընդունելության պայմանները
ԵՊԲՀ կարող են ընդունվել միջնակարգ կրթություն ունեցող բոլոր անձինք: Դիմորդը ընդունվում է ԵՊԲՀ-ի ֆակուլտետներից որևէ մեկը՝ ընդունելության քննությունները հաջողությամբ հանձնելու դեպքում:
Քննական առարկաներն են՝ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, որոնցից ուսանողը իրավունք ունի ընտրել երկուսը:
Դրական թվանշաններ ստանալու դեպքում դիմորդն ընդունվում է համալսարան՝ մրցութային կարգով:
Այն դիմորդները, ովքեր չեն տիրապետում ուսումնառության լեզվին կամ չեն հանձնում ընդունելության քննությունները կարող են ընդունվել նախապատրաստական բաժին՝ ներկայացված փաստաթղթերի և անցկացված հարցազրույցի արդյունքների հիման վրա:
Պահանջվող փաստաթղթեր
- Դիմում (օրինակ)
- Ինքնակենսագրություն
- Միջնակարգ կրթության վկայական և դրա պատճեն
- Անձնագրի պատճեն (նշումներ պարունակող բոլոր էջերը ներառյալ)
- Առողջության վերաբերյալ բժշկական տեղեկանք (ՄԻԱՎ-ի վերաբերյալ բժշկական թեստի արդյունքները ներառյալ)
- 6 լուսանկար (4x6)
Միջնակարգ կրթության վկայականի և անձնագրի պատճենները պետք է նոտարական վավերացում ունենան և հաստատված լինեն դիմորդի բնակության երկրում գտնվող ՀՀ դեսպանությունում: Տվյալ երկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության բացակայության դեպքում փաստաթղթերը պետք է վավերացվեն դիմորդի բնակության վայրի արտաքին գործերի նախարարությունում:
Բոլոր ուսանողները պետք է պարտադիր ունենան բժշկական ապահովագրություն՝ ուսումնառության ողջ ժամանակահատվածի ընթացքում:
Փաստաթղթերի ընդունելության կարգը
Դիմորդները պահանջվող փաստաթղթերը կարող են ուղարկել
- ԵՊԲՀ-ի ներկայացուցչություններ
- տվյալ երկրում ՀՀ դեսպանություն
- Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը
- ներկայացնել անձամբ
Փաստաթղթերի ընդունման և ընդունելության քննությունների ժամկետները
Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2010թ. օգոստոսի 20-ը:
Առաջին կուրսի ընդունելության քննությունները տեղի են ունենալու 2010 թ. օգոստոսի 25-30:




