ՀՀ կառավարության որոշմամբ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանին կից ստեղծվել է քոլեջ:
Ստեղծման տարեթիվը` 1996
Ուսանողների քանակը` 80
Ուսման տևողությունը` 3 տարի
Ուսումնառությունը կատարվում է հայերեն լեզվով:
Ուսումնառությունն իրականացվում է «Ատամնատեխնիկական գործ» մասնագիտությամբ:
Գերազանց և լավ առաջադիմություն ցուցաբերած ուսանողները քոլեջը ավարտելուց հետո ուսումը շարունակելու նպատակով կարող են տեղափոխվել Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի համապատասխան ֆակուլտետ:
Ուսումնառության ընթացքում մեծ նշանակություն է տրվում հիվանդի հետ ուսանողի ինքնուրույն աշխատանքին, ուսանողի ծանոթացմանը ժամանակակից բժշկական սարքավորումներին և դրանց տիրապետմանը: Ուսումնառության ժամանակ ուսանողներն օգտվում են ժամանակակից տեխնիկական միջոցներից՝ համակարգչային դասարաններ, հեռուստացույցեր, տեսաֆիլմեր, ուսումնական վարժասարքեր:
Ավարտելով քոլեջի «Ատամնատեխնիկական գործ» բաժինը՝ ուսանողները ստանում են ատամնատեխնիկի որակավորում:
Քոլեջի դեկանատ
Դեկանատը ղեկավարում է քոլեջի ուսանողների ուսումնամեթոդական, դաստիարակչական և այլ կազմակերպչական աշխատանքները: Քոլեջի դասախոսական կազմը համալրված է համալսարանի աշխատակիցներով: Դեկանատը կազմակերպում և իրականացնում է ուսանողների ուսումնառությունը համալսարանի համապատասխան ամբիոնների հետ:
Հեռ.` (+37410) 547 264
Ֆաքս` (+37410) 582 532
Էլ-փոստ`
Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը




