Հիմնադրվել է 2011թ.-ին:
Ծառայության ղեկավար` Լիանա Մուրադի Նազարյան
Անհետաձգելի բուժօգնության ծառայությունը կազմակերպվել է հիվանդանոցի նախկին ընդունարանի բազայի վրա:

Բաժանմունքն իրականացնում է.
- շտապ դեպքերի անհետաձգելի բուժօգնություն,
- նախնական ախտորոշում,
- անհրաժեշտության դեպքում տեղափոխում
համապատասխան մասնագիտացված կլինիկաներ, - պլանային հիվանդների ընդունելություն:
Ծավալված է 7 մահճակալ: Գործում է 2 մեկուսարան` նախատեսված աղիքային և օդակաթիլային վարակների կասկածով հիվանդների համար, Emergency-սրահ՝ հագեցած առաջին օգնության համար անհրաժեշտ սարքավորումներով (Schiller AT-1, Vitapia 7000, Datex 520 ֆիրմաների կարդիոմոնիտորներ, Schiller 4000 ֆիրմայի դեֆիբրիլյատոր), կենտրոնացված թթվածնամատակարարումով, դեղորայքով, վիրակապարանով և սանհանգույցներով:
Ծառայությունն իրականացվում է ֆունկցիոնալ-ախտորոշիչ և լաբորատոր-ախտորոշիչ կենտրոնների, ինչպես նաև այլ ծառայությունների և նեղ մասնագետների հետ համատեղ:
Ծառայության աշխատակազմը
| Նազարյան Լիանա Մուրադի | ծառայության ղեկավար |
| Գալստյան Իդա Սաղաթելի | ավագ բուժքույր |
Իրականացվում է շուրջօրյա հերթապահություն:
Հասցե՝ ՀՀ, Երևան, Մուրացան 114, «Մուրացան» հիվանդանոցային համալիրի անհետաձգելի բուժօգնության ծառայություն
Հեռ.` (010) 45-02-30
Էլ. փոստ`
Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը



