Հիմնադրվել է 2010թ.-ին:
ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրում Ընդհանուր և էնդովասկուլյար նյարդավիրաբուժության կլինիկան բացվել է 2010թ. հունիսի 1-ին։ Այն միակն է տարածաշրջանում և իր հագեցվածությամբ, բարձրակարգ մասնագետներով համապատասխանում է միջազգային չափանիշներին:
Հարկ է նշել, որ կենտրոնի բացմանը և կայացմանը նպաստել են ինչպես ԵՊԲՀ ղեկավարությունը, այնպես էլ մեր գործընկերներն ԱՄՆ-ից:
Կլինիկան ԵՊԲՀ նյարդավիրաբուժության ամբիոնի բազան է:
Բաժանմունքում բուժվում են նեյրովիրաբուժական տարբեր պաթոլոգիաներով հիվանդներ՝ գանգուղեղային և ողնաշար-ողնուղեղային ծանր վնասվածքներով, ողնաշարի դեգեներատիվ-դիստրոֆիկ հիվանդություններով, գլխուղեղի և ողնուղեղի նորագոյացություններով, ինֆեկցիոն և պարազիտար հիվանդություններով, ձեռքբերովի արատներով, հիդրոցեֆալիայով, ինչպես նաև գլխուղեղի իշեմիկ հիվանդություններով:
Մինչև այժմ կլինիկայում կատարվել է ավելի քան 250 վիրահատություն, որից շուրջ 100-ը ցերեբրովասկուլյար պաթոլոգիաների դեպքում։ Բուժվել և հետազոտվել է գլխուղեղի անոթային համակարգի հիվանդություններով տառապող մոտ 250 հիվանդ։ Բուժումն իրականացվել է նորագույն մեթոդներով և եղանակներով, մասնավորապես՝ կատարվել են ներանոթային վիրահատություններ:
Բաժանմունքը hագեցած է ֆունկցիոնալ 15 մահճակալով, թթվածնի մատակարարման կենտրոնացված համակարգով, մոնիտորներով, ներերակային կոտորակային ներարկման համակարգերով (ինֆուզոմատ, պերֆուզոմատ)։ Վիրասրահը հագեցած է վիրաբուժական նորագույն սարքավորումներով և գործիքներով՝ բազմաֆունկցիոնալ անգիոգրաֆիկ համակարգով (Siemens Artis Zee), շարժական վիրահատական սեղանով, ընդհանուր անզգայացման ապահովման համար անհրաժեշտ բոլոր տեխնիկական միջոցներով, նորագույն ախտահանման համակարգերով, լուսավորման սարքավորումներով:
Այստեղ վիրահատությունները կատարվում են նեյրովիրաբուժական մանրադիտակի օգնությամբ, որը միակն է հանրապետությունում։
Օգագործվող ախտորոշման մեթոդներ`
- Ռենտգեն հետազոտություն
- ԿՇ և ԿՇԱ հետազոտություններ
- ՄՌՏ և հետազոտություն
- Սելեկտիվ ցերեբրալ անգիոգրաֆիա
- Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա
- Պարանոցի անոթների դուպլեքս հետազոտություն
- Տրանսկրանիալ դոպլերոգրաֆիա
- Էլեկտրոէնցեֆալոգրաֆիա
- Ակնահատակի զննում։
Կլինիկական մասնագիտացումը`
Ընդհանուր և էնդովասկուլյար նյարդավիրաբուժություն։
Գիտական գործունեություն
Բաժանմունքում խորապես ուսումնասիրվում են գլխուղեղի արյան շրջանառության խանգարումների, անոթային հիվանդությունների, ծանր գանգուղեղային և ողնաշար-ողնուղեղային վնասվածքների և դրանց բարդությունների կլինիկական ընթացքը, սպոնտան սուբարախնոիդալ արյունազեղումների սուր փուլում ներգանգային անևրիզմաների էնդովասկուլյար բուժման առանձնահատկությունները:
Համագործակցություն
Սերտ համագործակցություն է ձևավորվել Ջորջիա նահանգի նյարդավիրաբուժական ինստիտուտի (Ջորջիա, Մեյքոն, ԱՄՆ), Սարաջիշվիլու անվան նյարդաբանական ինստիտուտի (Վրաստանի հանրապետություն, Թբիլիսի), Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժական ինստիտուտի (Ռուսաստանի Դաշնություն, Մոսկվա), Կոլումբիայի Համալսարանի (Նյու Յորք, ԱՄՆ), Հանովերի Համալսարանի (Գերմանիա, Հանովեր) հետ:
Շարունակական համագործակցության արդյունքում մեր կլինիկական օրդինատորները և երիտասարդ մասնագետները վերապատրաստվում են առաջնակարգ այդ կլինիկաներում, կատարվում են գիտական համատեղ հետազոտություններ, փորձի փոխանակում:
Կլինիկայի աշխատակազմը
| Ֆանարջյան Ռուբեն Վիկտորի | կլինիկայի ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր |
| Զաքարյան Արման Կոլյայի | բ.գ.թ., դոցենտ |
| Խաչատրյան Տիգրան Կոլյայի | նյարդավիրաբույժ |
| Խաչատրյան Մարինա Կոլյայի | նյարդավիրաբույժ |
| Գաբրիելյան Ինեսսա Միքայելի | նյարդաբան |
|
|
|
|
|
|
|
|










