Գլխավոր բժիշկ` Կարեն Ռոբերտի Սահակյան
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրը (նախկինում` թիվ 1 կլինիկական հիվանդանոց) հիմնադրվել է 1940 թվականին։
2002 թվականից այն ընդգրկվել է ԵՊԲՀ-ի կազմում, ինչը հնարավորություն է ընձեռել համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներգրավել բուժական գործում` համադրելով ուսումնական և պրակտիկ բժշկության գործընթացները:
ԵՊԲՀ-ի բազա լինելը «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի բուժանձնակազմին հնարավորություն է տվել շարունակաբար վերապատրաստվել ԱՄՆ-ի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների համալսարանական առաջատար կլինիկաներում։
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի շատ մասնագետներ ԱՄՆ-ի և Եվրոպայի մասնագիտացված ասոցիացիաների անդամներ են:
Հիվանդանոցային համալիրը բազմապրոֆիլ բուժհաստատություն է, ինչը հնարավորություն է տալիս որակյալ բուժօգնություն ցուցաբերել ցանկացած ախտորոշումով հիվանդներին։
Անհնար կլիներ լիակատար բուժսպասարկում իրականացնել առանց համալիրի կազմում ընդգրկված ժամանակակից սարքավորումներով hագեցված ախտորոշիչ կենտրոնի, որը Հայաստանի Հանրապետությունում առաջատարներից մեկն է։



