Payday loans

Yerevan State Medical University

  • Հայ
  • Рус
  • Eng

Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկա


Կլինիկայի ղեկավար ` Մարինե Ռոբերտի Գրիգորյան, բ.գ.թ.


Մանկական թունաբանական կենտրոնը ստեղծվել է 1997թ.-ին` «Հայք» բժշկական կենտրոնում 1982թ.-ից գործող թունաբանական ուղղվածությամբ վերակենդանաց­ման բաժանմունքի բազայի վրա։

Ծառայության կլինիկական ուղղվածությունը կլինիկական թունաբանությունն է։ Կենտրոնը ԵՊԲՀ-ի ռազմա-դաշտային թերապիայի և ընտանեկան բժշկության ամբիոնների ուսումնական բազան է։

Բաժանմունքում համատեղվում են մանկական թունաբանական կենտրոն և մանկական վերակենդանացման կլինիկա ծառայությունները։

Հանրապետական նշանակության թունաբանական մանկական միակ կենտրոնը սպասարկում է տարբեր տեսակի դեղորայքային, քիմիական նյութերով, թունավոր խոտաբույսերով, սնկերով, կենցաղային թույներով, ռոդենտիցիդներով, օձի, կարիճի միջատների կծածից, նավթա­մթերքներից և այլ նյութերից թունավորումներով երեխաների բուժօգնությունը, ինչպես նաև թերապևտիկ տարբեր հավանդություններից առաջացած բարդությունների և ծանր վիճակների ինտենսիվ թերապիան 1-18 տարեկան երեխաների շրջանում:


Կլինիկան ապահովված է երեխաների կյանքին օժանդակող և դետոքսիկացնող, լաբորատոր հետազոտման և բուժական միջոցառումների հետևյալ հնարավորություններով`

  • ստամոքս-աղիքային, մաշկային, ակնային թունազերծում (դեկոնտամինացիա),
  • կյանքին օժանդակող անհապաղ և շարունակական միջոցառումներ (էնդոտրախեալ ինտուբացիա, օժանդակող և կառավարող արհեստական շնչառություն, պարենտերալ հեղուկների ներարկում, դեղորայքային թերապիա, դեֆիբրիլյացիա),
  • շարունակական սրտանոթային հսկողություն (ԷՍԳ, զարկերակային ճնշման և կենսական այլ ֆունկցիաների հսկողություն),
  • ռենտգենոգրաֆիա, ուլտրաձայնային հետազոտություն, գաստրոսկոպիա,
  • լաբորատոր հետազոտում
  • թունաբանական առանձնահատուկ լաբորատոր հետազոտություններ (արյան մեջ MetHb և կարբօքսի HB-ի որոշում, որակական թեստեր, ացետիլխոլինէսթերազայի որոշում, տարբեր դեղորայքների և ծանր մետաղների որոշում արյան մեջ և մեզում),
  • արտամարմնային դետոքսիկացիոն միջոցներով թույնի հեռացման մեթոդներից կիրառվում է` պլազմաֆերեզ, որովայնամզային դիալիզ, հակաթունային և ախտանշանային բուժում։


Թունաբանական կլինիկան ունի`

  • «Թունավորումների տեղեկատվական ծառայություն»
  • 24 ժամյա հեռախոսակապի ծառայություն`82-82, որն անհարժեշտ խորհրդատվություն է ապահովում բուժհաստատություններին և ազգաբնակչությանը` թունավորումների վաղ ախտորոշման, շտապ բուժօգնության և հնարավոր բարդություներից խուսափելու նպատակով
  • թունաբանական շտապ օգնության ծառայություն։ Կանչերի դեպքում արտագնա բրիգադը թունավորվածներին տեղում ցուցաբերում է մասնագիտացված բուժօգնություն և ապահովում նրանց անվտանգ տեղափոխումը մասնագիտացված կենտրոն:


Կլինիկական մասնագիտացում.

  • Թունաբանություն
  • Վերակենդանացում և ինտենսիվ թերապիա


Գիտական հետազոտությունների ոլորտը.

  • Սուր թունավորումների վիճակագրություն
  • Սուր թունավորումների տեղեկատվական կենտրոնի համար համար անհրաժեշտ տվյալների բազայի ստեղծում (տեղեկություն թունավոր նյութերի թունային չափաքանակների, ազդեցության մեխանիզմի, մետաբոլիզմի, արտազատման, ախտանիշների, բուժման վերաբերյալ)
  • Թունաբանական հետազոտումներ


Համագործակցություն

  • Թունավորումների տեղեկատվական կենտրոն, Կարոլինսկա հիվանդանոց, Ստոկհոլմ, Շվեդիա
  • «Թունաբանական գիտա-պրակտիկ կենտրոն», Մոսկվա, Ռուսաստան
  • «Սուր թունավորումների բուժման կենտրոն», Սկլիֆոսովսկու անվ. շտապ օգնության գիտահետազոտական ինստիտուտ, Մոսկվա, Ռուսաստան


Հովանավորներ

  • PMU-Interlife բարեգործական կազմակերպություն, Շվեդիա
  • «Շվեդական ապավեն» բժշկական ասոցիացիա, Հասարակական Կազմակերպություն


Անձնակազմը

Գրիգորյան Մարինե Ռոբերտի - բ.գ.թ., բաժանմունքի վարիչ, բժիշկ անեսթեզիոլոգ - ռեանիմատոլոգ, թունաբան
Չերքեզյան Տիրուհի Կարապետի - բժիշկ-ռեանիմատոլոգ, թունաբան
Խաչիկյան Ռուզաննա Համլետի- բժիշկ-ռեանիմատոլոգ, թունաբան
Մնացականյան Զեփյուռ Ալբերտի- բժիշկ ռեանիմատոլոգ, թունաբան
Մարտիրոսյան Նելլի Զավենի- բժիշկ անեսթեզիոլոգ- ռեանիմատոլոգ
Արաբյան Ռուբեն Հակոբի - բժիշկ անեսթեզիոլոգ - ռեանիմատոլոգ
Գասպարյան Նարինե Ժուլվերի – ավագ բուժքույր։


Հասցե՝ ՀՀ, Երևան, Մուրացան 114, «Մուրացան» համալսարանական հիվանդանոց, Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկա
Հեռ՝ (+374 10) 452 672, (+374 10) 450 280