Հիմնադրվել է 1996թ.-ին (1982թ.):
Կլինիկայի ղեկավար՝ Արտավազդ Բագրատի Սահակյան, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Պատմություն
1982թ.-ին ՀՀ-ում բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտավազդ Բագրատի Սահակյանի և նրա թիմակիցների կողմից հիմնադրվել է պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության և միկրովիրաբուժության ծառայությունը, իսկ հետագայում՝ 1996թ.-ին, նաև պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկան:
Կլինիկայում առկա են հետևյալ սարքավորումները՝
- լիպոսակցիայի ուլտրաձայնային LySonix 3000 (PulseSelect) սարքավորում` կատարում է ճարպի քայքայում և հեռացում ուլտրաձայնային ալիքների միջոցով, միջամտությունը կատարվում է ամբուլատոր, տեղային անզգայացման պայմաններում, ատրավմատիկ է,
- ստացիոնար միկրոսկոպ Karl Zeiss սարքավորում՝ խոշորացումը 10 անգամ, նախատեսված է փոքր անոթների և նյարդերի մանրակրկիտ վերականգման համար,
- էլեկտրաօպտիկական սարքավորում (ЭОП) նախատեսված է շարժական ռենտգեն լուսանկարման համար:
Կլինիկական ուղղվածություն
Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկան վերականգնողական միկրովիրաբուժության կենտրոն է, որը մատուցում է բարձրորակ օգնություն հետևյալ ոլորտներում՝
- դեմքի և վերջույթների վերականգնողական միկրովիրաբուժություն,
- ռեկոնստրուկտիվ և վերականգնողական օնկոլոգիա,
- դեմքի և մարմնի էսթետիկ վիրաբուժություն,
- ինտիմ և ուռոգենիտալ զոնայի վիրաբուժություն,
- դեմքի և մարմնի կոնտուրային պլաստիկա (ներարկման գելեր, բոտուլոտոքսին),
- մազերի ազատ աուտոտրանսպլանտացիա:
Գիտահետազոտական աշխատանքներ
Կատարվել են բազմաթիվ կլինիկական և փորձարարական հետազոտություններ` ծայրամասային նյարդերի վերականգնման, միկրովիրաբուժական լաթերի փոխպատվաստման վերաբերյալ, էսթետիկ վիրահատությունների արդյունքների գնահատման, ինչպես նաև փորձեր՝ նյարդերի ռեգեներացիայի և իշեմիզացված մաշկալաթերի ախտաֆիզիոլոգիայի ուսումնասիրության բնագավառում:
1998թ.-ին ամբիոնի վարիչ բ.գ.թ., դոցենտ Արտավազդ Սահակյանի նախաձեռնությամբ հիմնադրվել է «Պլաստիկ վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության» հայկական ասոցիացիան:
Համագործակցություն
Կլինիկան համագործակցում է՝
- «Դյուպարկ» (Լիոն, Ֆրանսիա),
- «Մայո» (Ռոչեստեր, ԱՄՆ)
և արտասահմանյան այլ կլինիկաների հետ:
Կլինիկայի աշխատակազմ
| Սահակյան Արտավազդ Բագրատի | կլինիկայի ղեկավար, բ.գ.թ., դոցենտ |
| Դարբինյան Արթուր Ռաֆայելի | |
| Ստեփանյան Արամ Ռոբերտի | |
| Յաղջյան Գևորգ Վիգենի | բ.գ.թ., դոցենտ |
| Պետրոսյան Կարեն Արամի | բ.գ.թ. |
| Նավոյան Արտյոմ Գագիկի | |
| Բարբակաձե Ալեքսանդր Բորիսի | |
| Դանիելյան Աբրահամ Միքայելի | |
| Ասատրյան Թեհմինե Համայակի | |
| Դավթյան Մակար Միքայելի | |
| Սահակյան Արամ Արտավազդի | |
| Սաքոյան Լիլիթ Վիկտորի |
Հասցե՝ ՀՀ, Երևան, Աբովյան 58, Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկա
Հեռ.՝ (+37460) 62 13 95, (+37410) 56 37 51
Ֆաքս՝ (+37410) 54 28 98
Էլ. փոստ` Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը



