Ղեկավար` Սպարտակ Սեմյոնի Գամբարով, բ.գ.դ, պրոֆեսոր
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի «Կլինիկական ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկա»-ն Կլինիկական ալերգոլոգիայի և իմունոլոգիայի հանրապետական կենտրոնն է, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիա ամբիոնի ուսումնական բազան:
Պատմություն
Իմունոլոգիայի նշանակությունը դժվար է գերագնահատել բժշկագիտության զարգացման արդի փուլում: Բժշկության մեջ չկա և ոչ մի ճյուղ, որն ուղղակի կամ անուղղակի կերպով կապված չլինի կայուն և միաժամանակ ճկուն իմունային համակարգի հետ: Իմուն համակարգի խանգարումները հատկապես առաջատար տեղ են զբաղեցնում բոլոր ալերգիաների առաջացման և զարգացման գործընթացներում: Այս ամենն էլ հիմք է հանդիսացել ԵՊԲՀ-ում կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի կուրսի ստեղծման համար, որը կազմավորվել է 1990թ.-ին, բ.գ.դ., պրոֆ. Ս.Ս. Գամբարովի ղեկավարությամբ «Վիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի» բազայում:
Կուրսն իր գործունեությունն սկսել է ԲՈՒՀ-ի բուժական և մանկաբուժական ֆակուլտետների ուսանողներին դասավանդումից: Պրոֆ. Ս.Ս. Գամբարովի նախաձեռնությամբ ստեղծվել է նաև գիտական լաբորատորիա:
1995-ին ստեղծվել է «Կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի» կլինիկան համալսարանական 1-ին կլինիկայի բազայում, իսկ 1998-ին կուրսը վերակազմավորվել է որպես ամբիոն, ինչի արդյունքում ընդլայնվել է կազմը, և առարկան դարձել է պարտադիր նաև ստոմատոլոգիական, ռազմա-բժշկական և դեղաբանական ֆակուլտետների ուսանողների համար: Ամբիոնում պաշտպանվել են 3 դոկտորական և ավելի քան քսան թեկնածուական ատենախոսություններ:
«Կլինիկական իմմունոլոգիայի և ալերգոլոգիա»-ի կենտրոնում կատարվում են՝
- Հիվանդների շուրջօրյա ընդունելություն` առանց նախնական գրանցման:
- Ալերգոլոգիական և իմունաբանական բազմակողմանի և ամբողջական ախտորոշում (իմունոդիագնոստիկա), տարբեր մասնագետների խորհրդատվություններ:
- Ալերգիկ հիվանդությունների բուժում ամբողջ սպեկտրով, այդ թվում՝բոլոր տեսակների եղնջացաներ, ալերգիկ դերմատիտներ, Կվինկեյի այտուց, ալերգիկ ռինիտներ, բրոնխիալ ասթմա, դեղորայքային ալերգիաներ, բազմաձև էքսուդատիվ էրիթեմա, Ստիվեն-Ջոնսոնի համախտանիշ, Լայելի համախտանիշ,սննդային, ինսեկտային ալերգիաներ և այլն: Դեղորայքային բուժմանը զուգահեռ կլինիկայում կիրառվում են նաև ալերգիկ հիվանդությունների բուժման նոր մեթոդներ` սպեցիֆիկ իմունոթերապիա` համակցված իմունոստիմուլյացիայի հետ:
- Հիվանդների ուսուցողական ծրագրեր՝ ասթմայի դպրոցի կազմակերպում, որը զգալիորեն բարձրացնում է հիվանդության ընթացքի հսկողության արդյունավետությունը, ալերգիկ տարբեր հիվանդությունով հիվանդների սննդակարգի, միջավայրի և կենսակերպի կարգավորում:
- Իմունային համակարգի այլ խանգարումներով տառապող հիվանդների ախտորոշում և բուժում, որոնց բուժման մեջ մեծ տեղ են գրավում իմունոտրոպ դեղամիջոցները: Հիվանդների տվյալ կոնտինգենտի մոտ կատարվում է իմունոպրոֆիլակտիկա, իմունոթերապիա և իմունոռեաբիլիտացիա: Վերջին տարիներին, ըստ ցուցումների կիրառվում է բուժման ցիտոկինային և հակացիտոկինային ստրատեգիա:
Կլինիկան մասնագիտական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի Հանրապետության բժիշկներին և այլ բաժանմունքներին:
Համագործակցություն
Կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի կլինիկան համագործակցում է Ռուսաստանի Դաշնության իմունոլոգիայի ինստիտուտի պետական գիտական կենտրոնի և Միքաելյանի անվան վիրաբուժական ինստիտուտի հետ: Կլինիկայի մասնագետները մասնակցում են միջազգային գիտաժողովների և համագումարների, հանդես գալիս զեկուցումներով:
Կլինիկայի մասնագետներն են`
| Սպարտակ Սեմյոնի Գամբարով | բ.գ.դ., պրոֆ., կլինիկայի վարիչ |
| Լուսնթագ Արծրունու Կծոյան | ալերգոլոգ, բ.գ.թ., դոցենտ |
| Սոնա Սերգոյի Հարությունյան | ալերգոլոգ, բ.գ.թ., դոցենտ |
| Արմինե Վիլենի Հակոբյան | ալերգոլոգ, բ.գ.թ., դոցենտ |
| Արսեն Ռոբերտի Գաբրիելյան | ալերգոլոգ, բ.գ.թ., ասիստենտ |
| Նարինե Թոռնիկի Պանդիկյան | բժիշկ-օրդինատոր, բ.գ.թ. |
| Սուսաննա Սմբաթի Ստեփանյան | բժիշկ-օրդինատոր, բ.գ.թ. |
| Էդուարդ Սարիբեկի Կիրակոսյան | բժիշկ- օրդինատոր |
| Կարինե Հովհաննեսի Հակոբյան | բժիշկ-օրդինատոր |
| Ալեքսանդրա Սպարտակի Զաքարյան | ասիստենտ |
| Նունե Ռուբենի Հովհաննիսյան | ավագ լաբորանտ |
Հասցե` ՀՀ, ք.Երևան, Աբովյան 58, ԵՊԲՀ-ի «Հերացի» հիվանդանոցային համալիր, Կլինիկական ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկա։
Հեռ` (+374 10) 589786,
Ֆաքս` (+374 10)582532,
Էլ. փոստ`
Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը



