Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական բազաներն ամրագրվել են ՀՀ կառավարության 2002-2004 թթ.-ի մի շարք որոշումներով։ Ներկայումս դրանք ընդրգկված են «Մուրացան» և «Հերացի» հիվանդանոցային համալիրներում:
«Հերացի» հիվանդանոցային համալիրի կազմում են Հայաստանի առաջին ստացիոնար բժշկական հաստատությունները` թիվ 1 կլինիկական հիվանդանոցը (հիմնադրվել է 1894-ին և 20-րդ դարի 30-ական թվականներից համարվում է Երևանի պետական բժշական համալսարանի ուսանողների, օրդինատորների ու ասպիրանտների կլինիկական բազան), թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոցը (1940թ.) և Հայաստանի առաջին մասնագիտացված ակնաբուժարանը` ակնաբուժական «Մարի Նուպարի» կլինիկան (1929թ.)։
«Հերացի» հիվանդանոցային համալիրի կազմում է նաև համալսարանական թիվ 1 ստոմատոլոգիական պոլիկլինիկան (1995թ.):
«Մուրացան» հիվանդանոցային համալիրը հիմնադրվել է 1961թ.-ին որպես քաղաքային 4-րդ մանկական կլինիկական հիվանդանոց` մի քանի հիվանդանոցային և պոլիկլինիկական ստորաբաժանումներով:
Համալիրի կազմում է նաև 2006-ից համալսարանական դարձած թիվ 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկան։
«Հերացի» և «Մուրացան» հիվանդանոցային համալիրներն այժմ ունեն կլինիական հետևյալ ստորաբաժանումները`
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր
- Վիրաբուժության կլինիկա
- Թերապիայի կլինիկա
- Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկա
- Կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի կլինիկա
- Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկա
- Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի կլինիկա
- Ֆիզիոթերապիայի, ռեաբիլիտացիայի և սպորտային բժշկության կլինիկա
- Սեքսապաթոլոգիայի կլինիկա
- Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկա
- Դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկա
- Ընդհանուր և էնդովասկուլյար նյարդավիրաբուժության կլինիկա
- Ակնաբուժության կլինիկա
- Փոքր ինվազիվ անոթային վիրաբուժության կլինիկա
- Ռադիոլոգիայի կենտրոն
- Անհետաձգելի բուժօգնության ծառայություն
- ԵՊԲՀ-ի բուժկետ
- Հանրակացարանի բուժկետ
«Մուրացան» հիվանդանոցային համալիր
- Սրտաբանության և ինտենսիվ թերապիայի կլինիկա
- Էնդոկրինոլոգիական կլինիկա
- Մանկական անեսթեզիոլոգիայի կլինիկա
- Մանկական վիրաբուժության կլինիկա
- Մանկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկա
- Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկա
- Մանկական դիմածնոտային վիրաբուժության և ՔԿԱ կլինիկա
- Խաղաթերապեայի կաբինետ
- Ֆիզիոթերապիայի և ռեաբիլիտացիայի կլինիկա
- Մանկաբուժության թիվ 1 կլինիկա
- Մանկաբուժության թիվ 2 կլինիկա
- Անհետաձգելի բուժօգնության ծառայություն
- Ախտորոշիչ կենտրոն
- Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկա
- Քիմիոթերապիայի կլինիկա



