Payday loans

Yerevan State Medical University

  • Հայ
  • Рус
  • Eng

Սեքսոպաթոլոգիայի կլինիկա


Ղեկավար՝ Սևադա Վանիկի Հակոբյան, բ.գ.թ., դոցենտ

Սեքսոպաթոլոգիայի կլինիկան գործում է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի կազմում: Այն Հայաստանում գիտաբժշկական միակ կենտրոնն է, որի աշխատակիցները կլինիկական գործունեությանը զուգահեռ կատարում են գիտական հետազոտություններ` տպագրելով դրանք գիտաբժշկական տարբեր հանդեսներում:

Կլինիկայում աշխատում են արտերկրում վերապատրաստված և գիտական աստիճան ունեցող մասնագետներ, ովքեր բուժում և վերականգնում են անհատների ու ամուսնական զույգերի սեռական առողջությունը:

Այն ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կուրսի կլինիկական բազան է:


Գիտական գործունեությունը

Կլինիկայում կատարվում են գիտական հետազոտություններ հետևյալ ուղղություններով`

  • հոգեբանական և իրավիճակային գործոններով պայմանավորված սեռական խանգարումներ,
  • սեռական դաստիարակության սխալներով պայմանավորված սեռական խանգարումներ,
  • սեռական ցանկության խանգարումներ,
  • տղամարդու անպտղությանը զուգակցվող սեռական խանգարումներ,
  • զինծառայողների շրջանում սեռական դրսևորումների որոշ առանձնահատկություններ, գիշերամիզության տարածվածություն և բժշկական փորձաքննության կազմակերպման տակտիկա:


Ախտորոշման մեթոդներ են`

  • ամուսնական զույգի սեռական աններդաշնակության համակարգային վերլուծություն,
  • անձի տիպի որոշում,
  • ամուսնական զույգի էմոցիոնալ տիպի որոշում,
  • սեքսոլոգիական մասնագիտացված թեստեր,
  • սեռական կոնստիտուցիայի որոշում:

Կլինիկայում կատարվում է հետևյալ հիվանդությունների բուժում՝

  • հոգեբանական և իրավիճակային գործոններով պայմանավորված սեռական խանգարումներ,
  • խրոնիկական բորբոքային հիվանդություններով պայմանավորված սեռական խանգարումներ,
  • անոթային և նեյրոգեն գործոններով պայմանավորված սեռական խանգարումներ,
  • էրեկցիոն դիսֆունկցիա (սեռական թուլություն),
  • վաղաժամ և ուշացած սերմնաժայթքում,
  • տղամարդկանց անպտղություն,
  • տղամարդկանց անպտղության ժամանակ զուգակցվող սեռական խանգարումների բուժում,
  • տարբեր պատճառներով պայմանավորված կանանց սեռական ֆունկցիայի խանգարումներ,
  • սեռական ցանկության նվազում կամ բացակայություն,
  • սեռական գրգռման խանգարում,
  • անօրգազմիա,
  • վագինիզմ,
  • ցավ սեռական հարաբերության ժամանակ,
  • սեքսուալ նևրոզներ։

Կատարվում են նաև ամուսնական զույգի սեռական աններդաշնակության ախտորոշում և բուժում, ամուսնական թերապիա:

Բուժումն իրականացվում է դեղորայքային թերապիայի, ֆիզիոթերապիայի, անհատական և ամուսնական հոգեթերապիայի, վարքային հոգեթերապիայի, վարքային-ճանաչողական և ռացիոնալ հոգեթերապիայի, ներշնչանքի (սուգեստիա), սեքս թերապիայի ձևով:


Համագործակցություն

Կլինիկան համագործակցում է Սեքսոլոգիայի համաշխարհային (WAS) և Հոգեբուժության հայկական ասոցիացիաների, Ուկրաինայի սեռական առողջության, Մոսկվայի քաղաքային հոգե-էնդոկրինոլոգիական կենտրոնների, Սանկտ-Պետերբուրգի բժշկական հետդիպլոմային ուսուցման ակադեմիայի (նևրոզների կլինիկա) հետ:


Կլինիկայի անձնակազմը

Հակոբյան Սևադա Վանիկա կլինիկայի ղեկավար, բ.գ.թ., դոցենտ
Հակոբյան Արամ Էդուարդի բժիշկ-սեքսոպաթոլոգ, բ.գ.դ., պրոֆեսոր
Ազատյան Ռուզաննա Էդուարդի բժիշկ-սեքսոպաթոլոգ
Փիլոյան Թամարա Ազատի բժիշկ-գինեկոլոգ


Հասցե՝ ՀՀ, Երևան, Աբովյան 58, ԵՊԲՀ համալսարանական «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, Սեքսոպաթոլոգիայի կլինիկա
Հեռ.` (+374 10) 587 679
Էլ. հասցե` Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը , Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը