2005 թվականին Երևանի պետական բժշկական ինստիտուտի կլինիկայի և հետդիպլոմային կրթության բաժնի հիման վրա հիմնադրվել է մասնագիտական ուսուցման ֆակուլտետը:
2007 թվականից այն վերակազմավորվել է մասնագիտական և շարունակական կրթության բաժնի, որի հիման վրա 2011 թվականին հիմնադրվել է հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետը։
Բժշկական կադրերի պատրաստման երկարատև ու բարդ գործընթացը միօրինակ դարձնելու, ինչպես նաև ուսումնական բազաների հզորությունը ռացիոնալ ձևով օգտագործելու նպատակով ՀՀ կառավարության 2011թ. օգոստոսի 18-ի թիվ 1193-Ն որոշման համաձայն ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան ազգային առողջապահության ինստիտուտի կրթական բաղադրիչը միավորվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կրթական համակարգին:
Ներկայումս ֆակուլտետում մասնագիտանում են 94 ինտերներ և 1854
կլինիկական օրդինատորներ: 2011թ. սեպտեմբերից կատարելագործման դասընթացներ են անցնում 812 բժիշկներ, դեղագետներ, դեղագործներ և միջին բուժաշխատողներ:
Ուսուցումը
Առողջապահության ոլորտում բարձր որակավորում ունեցող բժիշկների, ստոմատոլոգների և դեղագետների պատրաստման համար բուհում իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում սահմանված մասնագիտացման ձևերը՝ ինտերնատուրա և կլինիկական օրդինատուրա:
Բժիշկների, ստոմատոլոգների, դեղագետների, դեղագործների և միջին բուժաշխատողների համար բուհում կազմակերպվում է շարունակական մասնագիտական կրթություն (ՇՄԿ):
ՀՇԿ ֆակուլտետի գիտական խորհուրդ
Դեկանատ
| Դեկան | Արմեն Ձոնիկի Համբարձումյան, բ.գ.դ., պրոֆեսոր |
| Դեկանի տեղակալ | Սաթենիկ Էդուարդի Բաղդասարյան, բ.գ.թ., դոցենտ |
| Դեկանի տեղակալ | Հասմիկ Բաբկենի Կարապետյան |
| Դեկանի տեղակալ | Անահիտ Վլադիմիրի Թևոսյան |
| Ուսումնական բաժնի պետ | Դաբաևա Գալինա Վարդանի |
| Ուսումնական բաժնի պետի տեղակալ | Բաբաևա Լարիսա Ալեքսանդրի |
Հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի կազմում
գործում են հետևյալ ամբիոնները.
- Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոն
Վարիչ` Բորիս Հայկի Բալայան, բ.գ.դ., դոցենտ,
- Ակնաբուժության ամբիոն
Վարիչ` Լևոն Հրանտի Բարսեղյան, բ.գ.դ., պրոֆեսոր,
- Աղետների բժշկության ամբիոն
Վարիչ` Արմեն Լևոնի Աթաբեկյան, բ.գ.թ., դոցենտ,
- Անգիոնևրոլոգիայի ամբիոն
Վարիչ` Հենրիկ Հովսեփի Բակունց, բ.գ.դ., պրոֆեսոր,
- Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոն
Վարիչ` Դավիթ Լևոնի Մելքոնյան, բ.գ.դ., պրոֆեսոր,
- Առողջապահության կառավարման և էկոնոմիկայի ամբիոն
Վարիչ` Մարինե Արարատի Մարդիյան, բ.գ.դ., պրոֆեսոր,
- Դիմածնոտային և պլաստիկ վիրաբուժության ամբիոն
Վարիչ` Յուրի Միքայելի Պողոսյան բ.գ.դ., պրոֆեսոր,
- Էնդոկրինոլոգիայի ամբիոն
Վարիչ` Էդվարդ Նորայրի Թորոմանյան, բ.գ.թ., դոցենտ,
- Ընդհանուր և կրծքային վիրաբուժության ամբիոն
Վարիչ` Զարեհ Ավետիքի Տեր-Ավետիքյան, բ.գ.դ., պրոֆեսոր,
- Ընտանեկան և վիրաբուժական ստոմատոլոգիայի ամբիոն
Վարիչ` Կարեն Վլադիմիրի Լալաև, բ.գ.դ., պրոֆեսոր,
- Թերապևտիկ ստոմատոլոգիայի և պարօդոնտոլոգիայի ամբիոն
Վարիչ` Վարդան Լևոնի Բակալյան, բ.գ.թ., դոցենտ,
- Թերապևտիկ նեղ մասնագիտությունների ամբիոն
Վարիչ` Լյուդվիգ Օնիկի Նանիջանյան, բ.գ.դ., պրոֆեսոր,
- Ճառագայթային ախտորոշման ամբիոն
Վարիչ` Գայանե Հրանտի Խաչատրյան, բ.գ.դ.,
- Մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոն
Վարիչ` Գեորգի Գրիգորի Օկոև, բ.գ.դ., պրոֆեսոր,
- Մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի ամբիոն
Վարիչ` Խաչիկ Մարտինի Խաչիկյան, բ.գ.դ., պրոֆեսոր,
- Նեոնատոլոգիայի ամբիոն
Վարիչ` Պավել Արտեմի Մազմանյան, բ.գ.թ., դոցենտ,
- Նյարդաբանության ամբիոն
Վարիչ` Գուրգեն Անդրանիկի Հովհաննիսյան, բ.գ.դ., պրոֆեսոր,
- Շտապ օգնության և աղետների բժշկության ամբիոն
Վարիչ` Արա Միքայելի Մինասյան, բ.գ.դ., պրոֆեսոր,
- Սիրտ-անոթային վիրաբուժությունների ամբիոն
Վարիչ` Տիգրան Լևի Սուլթանյան, բ.գ.դ.,
- Սրտաբանության ամբիոն
Վարիչ` Կարլեն Գրիգորի Ադամյան, բ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս,
- Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոն
Վարիչ` Վաչագան Պետրոսի Այվազյան, բ.գ.դ., պրոֆեսոր,
- Ուռուցքաբանության ամբիոն
Վարիչ` Հայրապետ Մեսրոպի Գալստյան, բ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս,
- Քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների ամբիոն
Վարիչ` Սիմոն Ժիրայրի Փխրիկյան, բ.գ.թ., դոցենտ,
- Օրթոպեդիկ և օրթոդոնտիկ ստոմատոլոգիայի ամբիոն
Վարիչ` Լևոն Գրիգորի Գրիգորյան, բ.գ.թ., դոցենտ,
- Անհետաձգելի սրտաբանության ամբիոն
Վարիչ` Համայակ Սոսի Սիսակյան, բ.գ.դ., պրոֆեսոր,
- Մանկական ակնաբուժության ամբիոն
Վարիչ` Արմեն Աբրահամի Շաքարյան, բ.գ.դ., պրոֆեսոր,
- Պլաստիկ վիրաբուժության ամբիոն
Վարիչ` Արտավազդ Բագրատի Սահակյան, բ.գ.թ., դոցենտ,
- Կլինիկական ախտորոշման ամբիոն
Վարիչ` Գոհար Ջանիբեկի Վարդանյան, բ.գ.դ,
- Էնդոսկոպիկ և էնդոկրին վիրաբուժության ամբիոն
Վարիչ` Արմեն Ռաֆայելի Մելիքյան, բ.գ.դ, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ,
- Քույրական գործի կազմակերպման ամբիոն
Վարիչ` Ալինա Մաքսիմի Քուշկյան, բ.գ.դ:
Հասցե՝ ՀՀ, Երևան 0025, Կորյունի 2, Երևանի պետական բժշկական համալսարան, Հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետ
Հեռ.՝ (+37410) 521785
Ֆաքս՝ (+37410) 582532
Էլ. փոստ՝
Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը
