Both the applications are very alike Payday loans How large is the loan

Yerevan State Medical University

  • Հայ
  • Рус
  • Eng

Փիլիսոփայության ամբիոն


Հասարակական գիտությունների ամբիոնը կազմավորվել է 1939 թ.-ին: 2007-ից ամբիոնն անվանվում է Փիլիսոփայության ամբիոն:

Ամբիոնը ղեկավարել են Տ. Ալեքսանյանը (1939-1941թթ. և 1959-1976 թթ.), Մ. Քոչարյանը (1957-1959 թթ.), Վ. Դարբինյանը (1976-1987 թթ.), Ռ. Ջիջյանը (1987-1994 թթ.), Ֆ. Կարապետյանը (1994-2004 թթ.), Ա. Մելքոնյանը (2004-2006թթ.), Ս. Դավթյանը (2006-2009թթ.) :

2009-ից ամբիոնի վարիչի պաշտոնակատար է Ռազմիկ Խաչիկի Տիգրանյանը, փ.գ.թ., դոցենտ:


Ուսուցումը

Ուսուցումը կատարվում է երեք լեզուներով` հայերեն, ռուսերեն, անգլերեն: «Բիոէթիկա» և «Փիլիսոփայություն» առարկաները դասավանդվում են I և II կուրսերում: Ամբիոնում տարին երկու անգամ կազմակերպվում է որակավորման բարձրացման քննություն (թեկնածուական մինիմումներ), որին մասնակցում են ԵՐԲՀ-ից և այլ բուհերից դիմած հայցորդ-ասպիրանտներ՝ այդ թվում` արտասահմանիցs:

Փիլիսոփայության առարկայի կրեդիտը 4.5 է, բիոէթիկայինը՝ 2.5: Գիտելիքների ստուգման ձևը` ստուգարք և քննություն:

Ամբիոնում դասավանդվող առարկաներն են`

Փիլիսոփայություն

Դասավանդման նպատակն է օգնել ուսանողներին ձևավորելու գիտական աշխարհայացք, փիլիսոփայական-քննադատական մտածողություն, մարդասիրության և հայրենասիրության սկզբունքների վրա հիմնված կողմնորոշման արժեքային համակարգ և գործելակերպ:

Հիմնական թեմաներն են՝ փիլիսոփայության առարկան, փիլիսոփայական մտքի զարգացման հիմնական փուլերը, մշակույթ և փիլիսոփայություն, գոյի դետերմինիզմի, իմացության, բարոյագիտության փիլիսոփայական հիմնահարցերը, մարդը հասարակական հարաբերությունների համակարգում, բժշկության փիլիսոփայական հիմնահարցերը, առողջության և հիվանդության, առողջ հասարակության հայեցակարգերը:

Դասավանդման մեթոդները՝ դասախոսություն /34 ժամ/, գործնական պարապմունքներ /34 ժամ/, ուսանողի ինքնուրույն աշխատանք:

Բիոէթիկա

Բիոէթիկա առարկան ԵՊԲՀ-ում դասավանդվում է 2000 թվականից (դասախոս` փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Սուսաննա Համբարձումի Դավթյան)։

2006-2009թթ.-ին Ս. Դավթյանը ղեկավարել է ԵՊԲՀ-ի փիլիսոփայության և բիոէթիկայի ամբիոնը:

2006-2007 ուստարվանից բիոէթիկան ընդգրկվել է պարտադիր առարկաների շարքում՝ երկու հարցմամբ և մեկ քննությունով:

2009-ին լույս է տեսել Ս. Դավթյանի հեղինակած «Բիոէթիկա» դասագիրքը, որը ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատվել է որպես դասագիրք` բժշկական բուհերի ուսանողների համար:

Դոցենտ Ս.Հ. Դավթյանը բիոէթիկա առարկան դասավանդում է համալսարանի բոլոր ֆակուլտետների հայալեզու, ռուսալեզու, անգլալեզու ուսանողներին, տեղացի և արտասահմանցի ասպիրանտ-հայցորդներին, իսկ անհրաժեշտության դեպքում`նաև կրտսեր և միջին բուժանձնակազմին:

2002-ից Ս.Հ. Դավթյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հրավերով ամեն տարի մասնակցում է բիոէթիկայի վերաբերյալ միջազգային գիտաժողովներին և հանդես գալիս զեկուցումներով (Ռուսաստան, Բելոռուս, Մոլդովա, Գերմանիա, Սինգապուր, Իսրայել (4 անգամ) և այլն), առիթն օգտագործելով` նաև ներկայացնում հայ միջնադարյան մտածողներին` Ներսես Մեծ, Դավիթ Անհաղթ, Մխիթար Գոշ, Գրիգոր Նարեկացի և այլք։

2005-ից Ս. Դավթյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածաշրջանային փորձագետն է, ինչպես նաև` ԱՊՀ երկրների էթիկական ֆորումի վարչության անդամ։

2009-ից «Բիոէթիկա» դասավանդողների տարածաշրջանային փորձագետների ընկերակցության անդամ է:

2008-ին ԵՊԲՀ-ում Ս. Դավթյանի ղեկավարած փիլիսոփայության և բիոթիկայի ամբիոնն ընդգրկվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բիոէթիկայի ամբիոնի միջազգային ցանցում` որպես բիոէթիկայի ասպարեզում նրա գիտական և մանկավարժական բեղուն գործունեության գնահատական։

2009-ին նշանակվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի բիոէթիկայի ամբիոնի միջազգային ցանցի հայկական բաժանմունքի վարիչ:

2010-ին կնքվել է համաձայնագիր ՅՈՒՆԵՍԿՕ-ի (Դ. Բադարչ) և ԵՊԲՀ-ի (Ս. Դավթյան) միջև:

2011-ին Ս. Դավթյանն ընդգրկվել է բիոէթիկայի գծով միջազգային գիտական կոմիտեի կազմում:

Այսօր «Բիոէթիկա» առարկան դասավանդում են նաև ամբիոնի երիտասարդ դասախոսները:

Դասավանդման նպատակն է օգնել ուսանողներին ձեռք բերել բարոյագիտական խնդիրները ներառող գիտելիքներ՝ կապված բիոտեխնոլոգիաների աննախադեպ զարգացման և դրա անկանխատեսելի հետևանքների հետ:

Հիմնական թեմաներն են՝ բարոյագիտություն, բժշկական բարոյագիտություն, դեոնթոլոգիա, կենսաբարոյագիտություն, բարոյագիտական տեսությունների դասակարգում, կենսաբարոյագիտության սկզբունքներ ու նորմեր, պատմական մոդելներ, Կանտի հայեցակարգը պարտականության մասին, բժշկական անձնակազմի, հիմնարկների պարտականությունները և հիվանդի իրավունքները, իրազեկված համաձայնություն, կլոնավորում, էվթանազիա, էվթանազիան միջնադարյան և այսօրվա Հայաստանում (Դ. Անհաղթ, Մ. Գոշ, Ս. Գունդստաբլ և այլք), խոսքաբուժություն, երաժշտաբուժություն (Գ. Նարեկացի), հղիության արհեստական ընդհատման բարոյաիրավական հարցեր, մտավոր թույլ զարգացած անձանց իրավունքներ, հարկադրական հոսպիտալացում և ստերիլիզացում, մարդկանց և կենդանիների մասնակցությամբ կատարվող փորձարկումների էթիկական հիմնահարցեր, սոցիալական արդարությունն և քաղաքականությունն առողջապահության բնագավառում, միջազգային և ՀՀ ԱԺ հռչակագրերը, հոդվածներն ու փաստաթղթերը բիոէթիկայի վերաբերյալ:

Դասավանդման մեթոդները՝ դասախոսություն և գործնական պարապմունքներ (34 ժամ), ուսանողի ինքնուրույն աշխատանք:

Դասաժամերն անց են կացվում դիդակտիկ նյութերի, ֆիլմերի ցուցադրումով և քննարկումով, ինչպես նաև կազմակերպվում է համապատասխան թեմաներով (հարկադրական հոսպիտալացում, հարկադրական աբորտ, հարկադրական ստերիլիզացում, բժիշկ-հիվանդ հարաբերություններ, բժիշկ-հիվանդի ծնողներ հարաբերություններ) ներկայացումների դիտում Երևանի Հ.Մալյանի և Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոններում: Այդ առիթով առաջարկվում է կարդալ կամ դիտել հետևյալ հեղինակների գործերը.

  • Աղ.Այվազյան` «Ցեղի ֆիզիոլոգիան»,
  • Հր.Մաթևոսյան` «Ծառերը»,
  • Թ.Ուիլյամս` «Տրամվայ-ցանկություն»,
  • Բերֆուս` «Մեր ծնողների սեռական նևրոզները»,
  • Ֆ.Գ. Լորկա` «Բեռնարդան և իր աղջիկները» և այլն:

Ներկայացումներից հետո կազմակերպվում է դրանց քննարկում ռեժիսիորների և դերասանական խմբի հետ:


Ամբիոնի աշխատակազմը

Տիգրանյան Ռազմիկ Խաչիկի ամբիոնի վարիչ, փ.գ.թ., դոցենտ
Դավթյան Սուսաննա Համբարձումի փ.գ.թ., դոցենտ
Մելքոնյան Անահիտ Պարգևի փ.գ.թ. դասախոս
Ազիզյան Անի Արայիկի դասախոս
Նեմիշալյան Ռոզա Վաչիկի դասախոս
Սահակյան Հայարփի Գագիկի դասախոս


Հասցե՝ ՀՀ, Երևան, Կորյունի 2, ԵՊԲՀ, Փիլիսոփայության ամբիոն
Հեռ` +(374 10) 56 45 10 Ներքին՝ 3-12
Ֆաքս` + (374 10) 58 25 32
Էլ. փոստ` Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը