Both the applications are very alike Payday loans How large is the loan

Yerevan State Medical University

  • Հայ
  • Рус
  • Eng

Անեսթեզիոլոգիայի, ռեանիմատոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոն

Հիմնադրվել է 1999թ.-ին:

Ամբիոնի վարիչի պաշտոնակատար՝ Իրինա Էդուարդի Մալխասյան, բժշկական գիտությունների դոկտոր։


Պատմություն

Երևանի պետական բժշկական ինստիտուտի ուսանողները նախկինում տարիներ շարունակ «անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա» առարկան ուսումնասիրել են «վիրաբուժություն» առարկայի շրջանակներում:

1975-1998 թ.թ.-ին, վիրաբուժական հիվանդություններ ամբիոնին կից գործում էր անես­թե­զիոլո­գիայի և ռեանիմատոլոգիայի կուրս, որը ղեկավարում էր բ. գ. թ., դոցենտ Գեորգի Հովհաննեսի Անժելովը: Առարկայի ուսուցման բազան կենտրոնացված էր Վ. Ի. Լենինի անվան հանրապետական հիվանդանոցում (այժմյան «Արմենիա» բժշկական կենտրոն), որտեղ 1972-ին բացվել է հանրապետության առաջին վերակենդանացման բաժանմունքը, իսկ 1981-ից գործում էր նաև հանրապետության միակ թունաբանական կենտրոնը՝ դոցենտ Գ. Հ. Անժելովի ղեկավարությամբ):

1999-ին բ.գ.դ., պրոֆեսոր Գագիկ Գնունու Մխոյանի կողմից Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում «Էրեբունի» բժշկական կենտրոնի կլինիկական բազայի վրա հիմնադրվեց անեսթեզիոլոգիայի, ռեանիմատոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնը, որը ոչ միայն բժշկական համալսարանի ուսանողներին ծանոթացնում է առար­կայի հիմունքներին, այ­լև պատրաստում է կադրեր, ովքեր գերազանց աշխատանքի արդյունքներ են ցուցաբերում կրիտի­կական վիճակների բժշկության բոլոր բնագավառներում` անեսթե­զիոլո­գիա, ինտենսիվ թերապիա (ռեանիմատոլո­գիա), անհետաձգելի բժշկություն և աղետների բժշկություն:

Մեծ է պրոֆեսոր Մխոյանի ներդրումը մեր հանրապետության անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի զարգացման գործում: Տարիներ շարունակ նա եղել է նաև ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետ և Հայաստանի Անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների միության նախագահ: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են 1 դոկտորական և 8 թեկնածուական թեզեր, տպագրվել են ավելի քան 150 գիտական աշխատանքներ, 2008թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր բժիշկ պատվավոր կոչմանը:

Պրոֆեսոր Գ. Գ. Մխոյանն ամբիոնը ղեկավարել է մինչև 2009 թ.: Ներկայումս ամբիոնը ղեկավարում է բ.գ.դ., պրոֆեսոր Իրինա Էդուարդի Մալխասյանը, ով պրոֆեսոր Մխոյանի հետ ամբիոնի հիմնադիրներից է:

Ներկայումս ամբիոնի հիմնական կլինիկական բազան տեղակայված է համալսարանական «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում:


Ուսուցում

Ամբիոնում դասավանդվում են հետևյալ առարկաները.

  • անեսթեզիոլոգիա, ինտենսիվ թերապիա և անհետաձգելի բժշկություն՝ ընդհանուր բժշկության ֆակուլտետի չորրորդ կուրսում` երեք շաբաթ տևողությամբ,
  • անեսթեզիոլոգիա և անհետաձգելի իրավիճակներ՝ ստոմատոլոգիայի ֆակուլտետի երրորդ կուրսում` երկու շաբաթ տևողությամբ,
  • անհետաձգելի բժշկություն՝ դեղագիտական ֆակուլտետի չորրորդ կուրսում՝ երկու շաբաթ տևողությամբ,
  • սիրտ – թոքային վերակենդանացում՝ կլինիկական օրդինատուրայի ուսումնառության առաջին տարում՝ մեկ շաբաթ տևողությամբ:

Դասավանդվող բոլոր առարկաների համար ամբիոնի կողմից հրատարակվել են համապատասխան ուսումնական ձեռնարկներ.

  1. Малхасян И.Э. – Применение методов вспомогательной искусственной вентиляции легких. «ООО Мусалер», Ереван, 2007 г.
  2. Մխոյան Գ. Գ., Եղիազարյան Մ. Ի. - «Սիրտ – թոքային վերակենդանացում», «Աստղիկ» գրատուն, Երևան, 2008 թ.,
  3. Մխոյան Գ.Գ., Եղիազարյան Մ.Ի. - «Անզգայացման մեթոդներն ու անհետաձգելի իրավիճակները ատամնաբուժությունում», «Աստղիկ» գրատուն, Երևան, 2009 թ.,
  4. Մխոյան Գ.Գ., Եղիազարյան Մ.Ի. - «Անեսթեզիոլոգիա, ինտենսիվ թերապիա և անհետաձգելի բժշկություն», «Յունիպրինտ» ՍՊԸ, Երևան, 2010թ.։

Ծրագրով նախատեսված նյութն ուսանողներին մատուցվում է դասախոսությունների, գործնական և ցիկլային պարապմունքների ձևով:


Հետդիպլոմային ուսուցում

Հետդիպլոմային ուսուցումն ամբիոնում ներկայացված է կլինիկական օրդինատուրայով և ասպիրանտուրայով՝ 3-ական տարի ընդհանուր տևողությամբ:

Տեսական գիտելիքներն ու գործնական հմտություններն ամբիոնի կլինիկական օրդինատորներն ստանում են եվրոպական համալսարանների պահանջներին համաձայն, որոնք նախատեսում են օրագրային գրանցումների վարում, ուսուցանող տեսաֆիլմերի դիտում, վարժասարքերի և համալսարանական գրադարանային ֆոնդի կիրառում:

Ամբիոնի ստեղծումից մինչ օրս այստեղ սովորել է 75 կլինիկական օրդինատոր։ Նրանց ուսումնա-աշխատանքային ծրագիրը ներառում է`

  • ամենօրյա գործնական պարապմունքներ,
  • դասախոսություններ, որոնք ներկայացվում են ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի և հանրապետության առաջատար մասնագետների կողմից,
  • ամենշաբաթյա զեկույցներ՝ նախապես ընտրված գիտական թեմայով (ներկայացնում են կլինիկական օրդինատորները),
  • հայրենական և միջազգային բժշկական գրականությունից հոդվածների տեսությունների կազմում,
  • կլինիկական դեպքերի քննարկում,
  • ցիկլային գործնական աշխատանքներ՝ ըստ մասնագիտությունների.
    • ընդհանուր ինտենսիվ թերապիա,
    • անեսթեզիոլոգիա (վնասվածքաբանություն և օրթոպեդիա, մանկաբարձություն և գինեկոլոգիա, ուրոլոգիա, ընդհանուր սրտային, կրծքային, նյարդային, պլաստիկ, մանկական, ՔԿԱ վիրաբուժություն),
    • անհետաձգելի բուժօգնություն՝ շտապ օգնության ծառայությունում (հերթապահությունների ձևով),
  • հերթապահություններ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում՝ ուսուցման ողջ ընթացքում:


Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնի աշխատակիցների կողմից իրականացվող գիտական աշխատանքներն ուղղված են ուսումնասիրելու և կատարելագործելու բազմակի վնասվածքներով, ցերեբրալ անոթային աղետներով, սուր շնչական պաթոլոգիաներով տառապող հիվանդների վարման, ինչպես նաև գեներալիզացված սեպսիսի և բազմաօրգանային անբավարարության բուժման և երկարատև արհեստական շնչառության իրականացման մեթոդների բարելավմանը:

Հետազոտության արդյուքնները ներկայացվել են հայրենական և միջազգային գիտաժողովներում և ներդրվել ազգային առողջապահության կլինիկական գործնեությունում:


Համագործակցություն

  • European Society of Anesthesiology (ESA),
  • Ռուս-գերմանակն անեսթեզիոլոգների միություն (ADRA)
  • New York State Society of Anesthesiology (NYSSA)
  • European Training Foundation, Tempus program
  • World Federation of Societies of Anaesthesiology (WFSA),
  • Committee for European Education in Anaesthesiology (CEEA).


Միջազգային գիտաժողովներ

Ամբիոնի կողմից կազմակերպվել են հետևյալ միջազգային գիտաժողովները.

  • 2000 թ. նոյեմբեր, Գյումրի – Հայ-ֆրանսիական գիտաժողով «Անզգայացման և վնասված­քաբանու­թյան արդի խնդիրները»,
  • 2001 թ. ապրիլ-մայիս, Ստեփանակերտ – Շարունակական կրթության դասընթաց «Անզգայացման և ինտենսիվ թերապիայի արդի խնդիրները»,
  • 2001 թ. հոկտեմբեր, Երևան – Հայ-ռուս-գերմանական միջազգային գիտաժողով «Անզգայացման և ինտենսիվ թերապիայի որոշ հիմնախնդիրներ»,
  • 2002 թ. հոկտեմբեր, Երևան – Միջազգային գիտաժողով «Արյան փոխներարկման արդի խնդիրները»,
  • 2003 թ. հոկտեմբեր, Երևան – Անզգայացման և ինտենսիվ թերապիայի գիտաժողով Համահայկական վիրաբուժական համագումարի շրջանակներում,
  • 2004 թ. մայիս, Երևան – Միջազգային գիտաժողով «Ցավ»,
  • 2005 թ. հուլիս, Երևան - Արբանյակային գիտաժողով Ավստրո-ամերիկյան կազմակերպության և Հայ օգնության ֆոնդի հետ համատեղ,
  • 2005 թ. նոյեմբեր, Երևան - Անեսթեզիոլոգիական կրթության Եվրոպական կազմակերպության 1-ին շարունակական կրթության դասընթացը,
  • 2006 թ. սեպտեմբեր, Երևան – «Կիբելե» ծրագրի (ԱՄՆ) շարունակական կրթության դասընթացը «Անզգայացումը մանկաբարձության մեջ»,
  • 2007 թ., ապրիլ, Երևան - Շարունակական կրթության դասընթաց «Անզգայացման և ինտենսիվ թերապիայի արդի խնդիրները»։


Ամբիոնի աշխատակազմը

Մալխասյան Իրինա Էդուարդի ամբիոնի վարիչ, բ.գ.դ.
Ղազարյան Արա Արիստակեսի դոցենտ, բ.գ.թ.
Շաքարյան Միքայել Անրիի ասիստենտ, բ.գ.թ.
Ճարտարյան Վահան Մկրտիչի ասիստենտ, բ.գ.թ.
Վարդապետյան Էմիլ Իգորի ասիստենտ
Մովսիսյան Նարինե Տիգրանի ասիստենտ
Աղեկյան Լիանա Հրաչիկի ասիստենտ
Հովհաննիսյան Հայկ Հովսեփի ասիստենտ
Մուսեյան Լիլիթ Արժանիկի ասիստենտ
Առաքելյան Վարդան Գևորգի ավագ-լաբորանտ, բ.գ.թ.
Կոստանյան Վալերի Վլադիմիրի ավագ-լաբորանտ
Եսայան Շուշան Լևոնի ավագ-լաբորանտ


Հասցե՝ ՀՀ, Երևան, 0025, Կորյունի 2, ԵՊԲՀ, Անես­թե­զիոլո­գիայի, ինտենսիվ թերապիայի և ռեանիմատոլոգիայի ամբիոն
Հեռ.՝ (374.10) 56-37-48
Ֆաքս՝ (374.10)58-25-32
Էլ. փոստ` Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը