Payday loans

Yerevan State Medical University

  • Հայ
  • Рус
  • Eng

Ֆարմացիայի ամբիոն

Հիմնադրվել է 2008թ.-ին (1972թ.):

Ամբիոնի վարիչի պաշտոնակատար՝ Արուսյակ Գագիկի Ժամհարյան, դեղագիտական գիտությունների թեկնածու


Պատմություն

1972թ.-ին Բժշկական ինստիտուտի ռեկտոր, ակադեմիկոս Էմիլ Սամսոնի Գաբրիելյանի հրամանով ինստիտուտում բացվեց դեղագործական (ներկայումս` դեղագիտական) ֆակուլտետը:

1974թ.-ին ֆակուլտետին առընթեր բացվեց դեղագործական և թունաբանական քիմիայի ամբիոնը, որի առաջին վարիչը քիմիական գիտությունների դոկտոր Գուրգեն Թորգոմի Մարտիրոսյանն էր, ասիստենտները` քիմիական գիտությունների թեկնածու Ռուդոլֆ Համազասպի Հակոբյանը, Էդուարդ Արամայիսի Գրիգորյանը, Նելլի Գերասիմի Նոնեզյանը:

1980թ.-ին դեղագործական և թունաբանական քիմիայի ամբիոնը քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Բախշիի Օրդյանի ղեկավարությամբ միացվեց օրգանական քիմիայի ամբիոնին:

1996թ.-ին ամբիոնի վարիչ ընտրվեց Լիդա Արշակի Սահակյանը և դեղագործական քիմիայի ամբիոնը վերանվանվեց դեղագիտական ֆակուլտետի քիմիայի ամբիոն:

2006թ.-ին ամբիոնը բաժանվեց 3 առանձին ամբիոնների` օրգանական քիմիա, անալիտիկ քիմիա և դեղագիտական քիմիա: Դեղագիտական քիմիայի ամբիոնը ղեկավարում էր դեղագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինե Բորիսի Աշրաֆյանը:

2008թ.-ին հիմնադրվեց ֆարմացիայի ամբիոնը, որի առաջին վարիչը դեղագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարինե Գառնիկի Բալասանյանն էր (2008-2011թթ.):

Ամբիոնում դասավանդվող առարկաների մեծ մասը ձևավորվել է ամբիոնի հիմնադրման հետ զուգահեռ: IV կուրսի «Դեղերի քիմիա» և «Թունաբանական քիմիա» առարկաները դասավանդվել են դեռևս ֆակուլտետի հիմնադրման օրվանից` դեղագիտական ֆակուլտետի քիմիայի ամբիոնում:

2011թ.-ին «Ֆարմակոլոգիա», «Կլինիկական ֆարմակոլոգիա» և «Կլինիկական ֆարմացիա» առարկաները, որոնք դասավանդվում էին դեղագիտական ֆակուլտետի ուսանողներին, ընդգրկվեցին համապատասխան ամբիոններում:

2011թ.-ից ամբիոնը ղեկավարում է դեղագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ Արուսյակ Գագիկի Ժամհարյանը:

Ամբիոնում դասավանդվող առարկաների ուսուցման գործում իրենց մեծ ներդրումն ունեն պրոֆեսորներ Մ.Բ. Օրդյանը (դեղերի քիմիա), Մ.Գ. Բալասանյանը (դեղագիտական քիմիա), դոցենտներ Է.Ա. Գրիգորյանը (թունաբանական քիմիա), Ռ.Հ. Հակոբյանը (դեղագիտական, դեղերի քիմիա), Ֆ.Ա. Սարգսյանը (դեղերի քիմիա), Ն.Գ. Նոնեզյանը (դեղերի քիմիա), Կ.Ս. Մարգարյանը (դեղերի, թունաբանական քիմիա), Ա.Գ. Ժամհարյանը (դեղագիտական, դեղերի քիմիա, դեղագիտական անալիզ), ասիստենտ Շ.Գ. Աֆրիկյանը (դեղագիտական, դեղերի քիմիա, դեղագիտական անալիզ):


Ուսուցում

Ամբիոնում դեղագիտական ֆակուլտետի ուսանողներին դասավանդվում են «Դեղագիտական քիմիա», «Դեղերի քիմիա», «Թունաբանական քիմիա» և «Դեղագիտական անալիզ» առարկաները` հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: «Դեղագիտական քիմիա» առարկան դասավանդվում է բակալավրիատի երրորդ կուրսի ուսումնառության հինգերորդ և վեցերորդ կիսամյակներում: «Դեղերի քիմիա» առարկան ուսուցանվում է երրորդ կուրսի չորրորդ կիսամյակում, իսկ չորրոդ կուրսի ուսանողների համար` 3-շաբաթյա ցիկլային պարապմունքների ընթացքում: Չորրորդ կուրսում «Թունաբանական քիմիա», իսկ մագիստրատուրայի երկրորդ կուրսի առաջին կիսամյակում «Թունագիտություն» առարկաներն ուսանողներին դասավանդվում են 2-շաբաթյա ցիկլային պարապմունքների ընթացքում: «Դեղագիտական անալիզ» առարկան դասավանդվում է մագիստրատուրայի առաջին և երկրորդ կուրսերում` ընդհանուր 10-շաբաթյա ցիկլային պարապմունքների ընթացքում: Մագիստրատուրայի երկրորդ կուրսի երկրորդ կիսամյակում ուսուցանվում է նաև էլեկտիվ «Ֆարմակոկինետիկա» առարկան:

Ուսուցումն անցկացվում է դասախոսությունների և գործնական պարապմունքների տեսքով:

Գործնական պարապմունքները բաղկացած են տեսական նյութի քննարկումից և լաբորատոր աշխատանքից, որի ընթացքում կատարվում է դեղերի որակական և քանակական անալիզ, ինչպես նաև որակի ստուգում` ըստ ֆարմակոպեական պահանջների:

Ամբիոնի կողմից հրատարակվել են ուսումնական հետևյալ ձեռնարկները.

  • Հակոբյան Ռ.Հ. «Դեղագիտական քիմիա», 2007թ.,
  • Մարգարյան Կ.Ս. «Թունագիտական քիմիա», 2008թ.,
  • Հակոբյան Ռ.Հ. «Դեղագիտական քիմիա», 2011թ.,
  • Саргсян Ф.А. «Теоретическая основа фармацевтической химии», часть I, методическое руководство по фармацевтической химии для студентов IV курса фармацевтического факультета, 2007г.,
  • Саргсян Ф.А. «Теоретическая основа фармацевтической химии», часть II, методическое руководство по фармацевтической химии для студентов IV курса фармацевтического факультета, 2007г.,
  • Sargsyan H., Ashrafyan Ch. «Principles of Medicinal Chemistry», Handout on pharmaceutical chemistry for foreign students, 2007:

Հաստատման փուլում են ուսումնական հետևյալ ձեռնարկները.

  • «Դեղերի վերլուծության սպեկտրաչափական եղանակներ», մեթոդական ձեռնարկ մագիստրատուրայի I կուրսի ուսանողների համար,
  • «Դեղերի քիմիա», մեթոդական ձեռնարկ IV կուրսի ուսանողների համար,
  • «Դեղագիտական քիմիա», դասագիրք III կուրսի ուսանողների համար,
  • «Ընտրողական թունայնություն», դասագիրք մագիստրատուրայի և օրդինատուրայի ուսանողների համար:


Հետդիպլոմային
ուսուցում

Հետդիպլոմային ուսուցումն ամբիոնում ներկայացված է օրդինատուրայով ու ինտերնատուրայով` 1 տարի և ասպիրանտուրայով` 3 տարի տևողությամբ:


Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնում կատարվում են գիտահետազոտական աշխատանքներ հետևյալ թեմաներով.

  • «Բուսական և սինթետիկ ծագման ԳԱԿԹ-երգիկ միացությունների նյարդապաշտպան ակտիվության հետազոտումը առնետների ուղեղի լոկալ և գլոբալ իշեմիկ ախտահարումների պայմաններում»,
  • «Ուղեղ-անոթային ակտիվությամբ օժտված միացությունների շարքում կառուցվածք-ազդեցություն կապի ուսումնասիրումը և դրա հիման վրա նոր միացությունների սինթեզը՝ հիմնավորելով նրանց դեղաբանական ակտիվությունը»,
  • «Սինթետիկ և բնական ծագման միացությունների ազդեցության ուսումնասիրումը փորձարարորեն առաջացրած վերքային պրոցեսներում»,
  • «Ֆուրանի շարքի մեթիլ-պենտիլ ածանցյալների, մեթիլպենտանաթթվի և կարբոնաթթուների պենտիլտեղակալված ամիդների սինթեզը և որոշ փոխարկումները մոլեկուլների կառույցի և ակտիվության միջև կապի բացահայտման նպատակով»,
  • «Կենսաբանորեն ակտիվ պոլիմերների էլեկտրաքիմիական սինթեզ»:

Ամբիոնում գործող գիտական թեմաների շրջանակներում հայկական և արտասահմանյան հանդեսներում տարեկան տպագրվում են 10-ից ավելի գիտական հոդվածներ և թեզեր:

Ամբիոնում գործում է ուսանողական գիտական խմբակ, որը ղեկավարում է ամբիոնի ասիստենտ Աննա Պետրոսի Մանջիկյանը: Այստեղ ուսանողները մասնակցում են գիտահետազոտական աշխատանքներին: Խմբակում ընդգրկված են հետևյալ ուսանողները` Գրիգորյան Սոնան, Կարապետյան Հակոբը, Սահակյան Կարենը, Սևինյան Նելլին, Գևորգյան Հրակը, Թորոսյան Աստղիկը և Երանոսյան Լիլիթը:



Համագործակցություն

Ամբիոնը սերտորեն համագործակցում է`

  • ֆարմակոլոգիայի ամբիոնի,
  • դեղերի տեխնոլոգիայի ամբիոնի,
  • ԵՊԲՀ-ի գիտահետազոտական կենտրոնի,
  • ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության ամբիոնի,
  • Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի,
  • ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»-ի,
  • Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Լ. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի,
  • Փորձաքննությունների ազգային բյուրոյի հետ:


Միջազգային
գիտաժողովներ

Ամբիոնի աշխատակիցները մասնակցել են միջազգային հետևյալ գիտաժողովներին.

  • «Մոլեկուլային և բջջային կենսաբանության զարգացման հեռանկարները», երիտասարդ գիտնականների գիտաժողով, 2008թ., Երևան,
  • «Կենսատեխնոլոգիան և առողջությունը», սեմինար, 2008թ., Երևան,
  • ԵՊԲՀ-ի 90-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով, 2010թ., Երևան,
  • «Նորագույն մոտեցումները քիմիական անալիզում», 2011թ., Երևան,
  • «Լուծելիության և տարրալուծման թեստերի կիրառումը դեղերի անալիզում», 2011թ., Մոսկվա,
  • «ՊԱԳ (պատշաճ արտադրական գործունեություն) ընդհանուր դրույթներ», 2012թ., Մոսկվա:


Ամբիոնի աշխատակազմը

Ժամհարյան Արուսյակ Գագիկի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, դ.գ.թ., դոցենտ
Սարգսյան Ֆելաննա Ալեքսանի կ.գ.թ., դոցենտ
Մարգարյան Կարինե Սերգեյի ք.գ.թ., դոցենտ
Հակոբյան Ռուդոլֆ Համազասպի դ.գ.թ., դոցենտ
Աֆրիկյան Շուշանիկ Գևորգի ասիստենտ
Խաչատուրյան Միլենա Սարգսի ասիստենտ
Մանջիկյան Աննա Պետրոսի ասիստենտ
Երիցյան Էմմա Լևոնի ասիստենտ
Պստիկյան Լիաննա Աշոտի ավագ լաբորանտ
Խաչատուրյան Աննա Վարուժանի ավագ լաբորանտ
Մկրտչյան Կարինե Աշոտի լաբորանտ
Մկրտչյան Մարինե Աշոտի լաբորանտ
Աբգարյան Մարինե Հրանտի պրեպարատոր


Հասցե՝ ՀՀ, Երևան, 0025, Կորյունի 2, ԵՊԲՀ, Ֆարմացիայի ամբիոն
Հեռ.՝ (+37410) 52 17 11