100 or even up to Payday Loans Your Finances are your own Business

Yerevan State Medical University

  • Հայ
  • Рус
  • Eng

Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոն


Հիմնադրվել է 1926 թ.-ին։

Վարիչ՝ Լարիսա Ռաֆայելի Ավետիսյան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր


Պատմություն

Ամբիոնը ղեկավարել են Խ. Դ. Արխիպյանցը (1926-1932թ.թ.), Ն. Բ. Հակոբյանը (1932-1950թ..թ.), Լ. Ա. Հարությունյանը (1950-1973թ.թ.), Տ. Ա. Ասմանգուլյանը (1973-2005թ.թ.)։

Ամբիոնն իր գործունեության ընթացքում ուսումնական աշխատանքներին զուգընթաց զգալի աշխատանք է կատարել հանրապետությունում հիգիենիկ գիտության զարգացման, ինչպես նաև մանկավարժական և գիտահետազոտական կադրերի պատրաստման գործում:

Ուսուցումը

Ամբիոնը համալսարանի բոլոր ֆակուլտետների բակալավրիատում և մագիստրատուրայում դասավանդում է «Հիգիենա» և «Բժշկական էկոլոգիա» առարկաները:

Ծրագրով նախատեսված թեմատիկ նյութն ուսանողներին մատուցվում է դասախոսությունների, գործնական պարապմունքների և ուսանողների ինքնուրույն աշխատանքի ձևով: Դասախոսությունների ընթացքում վերլուծվում են կանխարգելիչ բժշկության հիմնական խնդիրները: Գործնական պարապմունքների ընթացքում լաբորատոր փորձերի միջոցով քննարկվում են դասախոսությունների ընթացքում հանձնարարված թեմաները: Ուսանողի ինքնուրույն աշխատանքը կազմակերպվում է ռեֆերատների, զեկուցումների ներկայացման և բանավեճերի, կոնսուլտացիաների կազմակերպման միջոցով:

Ամբիոնում հրատարակվել է մեթոդական ձեռնարկ, որն ընդգրկում է դասավանդվող բոլոր թեմաները:


Հետդիպլոմային ուսուցումը

Հետդիպլոմային ուսուցումն ամբիոնում ներկայացված է օրդինատուրայով՝ 1 տարի և ասպիրանտուրայով՝ 3 տարի տևողությամբ:


Գիտահետազոտական աշխատանքները

Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնում կատարվել են գիտահետազոտական աշխատանքներ հետևյալ թեմաներով ՝

  • Սննդամթերքների քիմիական կազմի, նրանց մեջ թունավոր նյութերի առկայության որոշման, սննդային թունավորումների կանխարգելման հարցերի ուսումնասիրություն,
  • Հանրապետության ջրամատակարարման և ջրային ռեսուրսների պահպանման, շրջակա միջավայրում վնասակար նյութերի նորմավորման հարցերի ուսումնասիրություն,
  • Կենցաղային աղբի վնասազերծման եղանակի մշակում,
  • Հայաստանի ռադիոակտիվ ֆոնի ճառագայթային ազդեցության ուսումնասիրություն:

Այժմ աշխատանքներ են տարվում հետևյալ ուղղություններով`

  • Դպրոցականների և ուսանողների առողջական վիճակի, հոգեսոցիալական կարգավիճակի և ուսումնական ռեժիմի միջև գործող պատճառահետևանքային կապերի ուսումնասիրում,
  • ազգաբնակչության առողջական վիճակի վրա բնական գործոնների (սնունդ և կլիմա) ազդեցության ուսումնասիրություն:

Վերջին 5 տարիների ընթացքում ամբիոնում գրված գիտական հոդվածները տպագրվել են Երևանում, Չելյաբինսկում, Տվերում, Մոսկվայում, Թբիլիսիում, Սոֆիայում, Կիևում, ԱՄՆ-ում։


Ամբիոնի աշխատակազմը

Ավետիսյան Լարիսա Ռաֆիկի բ.գ.դ, պրոֆեսոր, ամբիոնի վարիչ
Ասմանգուլյան Տիգրան Արմենակի բ.գ.դ., պրոֆեսոր
Քոթանյան Արմինե Հովսեփի բ.գ.թ., դոցենտ
Մկրտչյան Սոֆյա Հենրիկի բ.գ.թ., դոցենտ
Քոչարովա Սուսաննա Գեորգիի բ.գ.թ., դոցենտ
Բարսեղյան Նաիռա Անդրանիկի կ.գ.թ., դոցենտ
Խաչիկյան Նաիռա Զոհրաբի բ.գ.թ., դոցենտ
Ալեքսանդրյան Գոհար Վալիկի բ.գ.թ., դոցենտ
Հովհաննիսյան Մարինա Գևորգի բ.գ.թ., դոցենտ
Սիմոնյան Ամալյա Մարտինի բ.գ.թ., ասիստենտ
Վարդանյան Քրիստինա Կարենի ասիստենտ
Խաչատրյան Նարինե Դավիթի ասիստենտ
Գզրարյան Անահիտ Վարդգեսի ասիստենտ
Բակունց Նունե Գրիգորի ասիստենտ
Հայրապետյան Արամ Ալբերտի ավագ լաբորանտ
Ասլանյան Արմինե Հրաչիկի ավագ լաբորանտ
Հախվերդյան Մարիետա Սերյոժայի ավագ լաբորանտ
Գրիգորյան Սյուզի Գագիկի օպերատոր
Հովհաննիսյան Մարինե լաբորանտ


Հասցե՝ ՀՀ, Երևան, Կորյունի 2, ԵՊԲՀ, Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոն
Հեռ.` (+37410) 560 101
Էլ. Փոստ` Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը