Payday loans

Yerevan State Medical University

  • Հայ
  • Рус
  • Eng

Օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոն


Հիմնադրվել է 1978թ.-ին:
Ամբիոնի վարիչի պաշտոնակատար՝ Մարինե Սահակի Պետրոսյան, բ.գ.թ., դոցենտ


Պատմություն

Ամբիոնի ղեկավարներն են եղել Է.Մ. Գևորգյանը (1978-1986թթ.), դոցենտ Է.Ա. Կիլիկյանը (1986-1988թթ.), դոցենտ Է.Մ. Գևորգյանը (1988-1989թթ.), պրոֆեսոր Վ.Ա. Մելքումովը (1989-1990թթ.), պրոֆեսոր Վ.Պ. Կիրակոսյանը (1990-2006թթ.), դոցենտ Վ. Լ. Բակալյանը (2006-2010թթ.): 2010-ից ամբիոնը ղեկավարում է դոցենտ Մ. Ս. Պետրոսյանը:

Ամբիոնի աշխատակիցների և Վաշինգտոնի առողջապահական հայկական միության ջանքերով 1998-ին կենտրոնական զինվորական հոսպիտալում ստեղծվել է դիմածնոտային բարդ պրոթեզավորման տարածաշրջանում միակ կլինիկան, որտեղ դասավանդվում են դիմածնոտային օրթոպեդիայի հիմունքները: 2006-ին բացվել է համալսարանական թիվ 3 ստոմատոլոգիական պոլիկլինիկան (ամբիոնի կլինիկական բազան), որը համալրված է նորագույն սարքավորումներով:


Ուսուցում

Ամբիոնում ուսուցման տևողությունը բակալավրիատում` 1,5, իսկ մագիստրատուրայում 2 տարի է: Ծրագրով նախատեսված թեմատիկ նյութը ուսանողներին մատուցվում է դասախոսությունների և գործնական պարապմունքների ձևով: Գործնական պարապմունքները ֆանտոմների վրա ցիկլային դասընթացներ են:

Վերջին 5 տարիներին ամբիոնի աշխատակիցների կողմից կազմվել ու հրատարակվել են առարկայի թեմատիկ ուսումնական ձեռնարկներ` հայերեն և ռուսերեն լեզուներով:

Ամբիոնում հետդիպլոմային ուսուցումն օրդինատուրայում և ասպիրանտուրայում 3-ական տարի է:


Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնում կատարվող գիտահետազոտական աշխատանքները վերաբերում են «Մասնակի և լրիվ անատամության բուժման ժամանակակից մոտեցումները, եղանակները` շարժական և անշարժ կոնստրուկցիաների կիրառմամբ, հնարավոր սխալներն ու բարդությունները, դրանց կանխարգելումը» թեմային: Թեկնածուական ատենախոսությունները պաշտպանվել են հետևյալ թեմաներով`

  • վերին անատամ ծնոտի պրոթեզավորման ռացիոնալ մեթոդ,
  • անկանոն դիրքով հենակետային ատամների օրթոպեդիկ բուժման կենսամեխանիկական հիմնավորում,
  • երիտասարդների մոտ ծամողական ատամների օրթոպեդիկ բուժման կլինիկո-ֆունկցիոնալ հիմնավորում,
  • խորը կտրիչային վերածածկով մեծահասակ հիվանդների համալիր բուժման առանձնահատկությունները:


Ամբիոնի աշխատակազմ

Պետրոսյան Մարինե Սահակի վարիչ, դոցենտ, բ.գ.թ.
Վարդանյան Աննա Ռուբենի դոցենտ, բ.գ.թ.
Գասպարյան Հովհաննես Ռազմիկի դոցենտ, բ.գ.թ.
Հարությունյան Մինայ Վլադիմիրի դոցենտ, բ.գ.թ.
Հովհաննիսյան Սերգո Ռոբերտի ասիստենտ
Մաշինյան Կարեն Արմենի ասիստենտ
Վարդանյան Ագնեսա Լևոնի ասիստենտ
Եգանյան Վահան Գագիկի ասիստենտ
Զուլումյան Աննա Նշանի ասիստենտ
Սաղաթելյան Լիլիթ Ռոլանդի ասիստենտ
Բաղյան Վահագն Կոնստանտինի ասիստենտ
Խուդավերդյան Արման Վլադիմիրի ասիստենտ
Երանյան Մերի Հարությունի ասիստենտ
Ուզունյան Քրիստինե Վլադիմիրի ասիստենտ


Հասցե` ՀՀ, Երևան 0025, Կորյունի 2, Օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոն
Հեռ.՝ (+37410) 560 574, (+37410) 561 630
էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը