2006-2007 ուսումնական տարում Երևանի Մ. Հերացու անվան պետական բշկական համալսարանում ստեղծվեց Երիտասարդ Գիտնականների Խորհուրդը (ԵԳԽ), որի առջև խնդիր դրվեց համալսարանի երիտասարդ գիտնականների, այդ թվում` ասպիրանտների, հայցորդների, դոկտորանտների, ինտերնների, կլինիկական օրդինատորների գիտական, ստեղծագործական, կրթական գործընթացի արդյունավետ ապահովումը, աջակցումն ու խթանումը։
Հիմնադրման պահից սկսած` ԵԳԽ-ն առաջադրել է մի շարք խնդիրներ։ Դրանք են`
- երիտասարդ տաղանդավոր գիտնականների բացահայտումը և հետագայում նրանց ինտելեկտուալ կարողությունների զարգացման օժանդակումը,
- տաղանդավոր ուսանողների բացահայտում և ընդգրկում ԵԳԽ-ի գործունեության մեջ,
- առավել ընդունակ երիտասարդ դասախոսների, դոկտորանտների, ասպիրանտների, հայցորդների և կլինիկական օրդինատորների գիտական, ստեղծագործական աշխատանքի խթանումը, ինտեգրումը երիտասարդական գիտական միջազգային կազմակերպություններին,
- երիտասարդ գիտնականների գիտահետազոտական գործընթացի համար անհրաժեշտ տեղեկատվության արդյունավետ ապահովումը,
- գիտության և տեխնիկայի նորագույն ձեռքբերումների, երիտասարդ գիտնականների կողմից ստացված արդյունքների տարածումը Հայաստանում և արտասահմանում,
- ստեղծագործ երիտասարդների հետ աշխատելու նոր, առավել արդյունավետ ձևերի և մեթոդների մշակումը՝ հետագայում ԵՊԲՀ գիտահետազոտական աշխատանքներին ավելի հեշտ ինտեգրվելու, գիտական ուղղությունը շարունակելու և իրենց ուրույն ներդրումն ունենալու համար։




