Yerevan State Medical University

Ռեկտորի ուղերձը

dumanyanՀարգարժան գործընկերներ, սիրելի ուսանողներ,

Հանդիսանալով Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր և նույն բուհի շրջանավարտ՝ հուսով եմ, որ մեր գործունեությունն ի նպաստ կդրվի համալսարանի բարօրությանը, կծառայի վեհ նպատակի՝ ապահովել լավագույն բուժօգնություն մեր երկրում և հանրապետության սահմաններից դուրս։

Մեծապես կարևորում եմ այն հանգամանքը, որ բոլորս մեծ նվիրումով և ոգևորության անսպառ պաշարով մոտենանք մեր առօրյա աշխատանքին, քանի որ, ըստ իս, սա է ծավալվող ցանկացած գործունեության հաջողության երաշխիքը։ Մեր աշխատանքն առանձնահատուկ նվիրում է պահանջում, քանզի կրթում ենք բժշկագիտության մեր ապագա նվիրյալներին։

Հայաստանի Հանրապետության հնագույն բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկը՝ մայր բժշկականը մինչ օրս էլ պահպանում է տարածաշրջանում լավագույն ուսումնական կրթօջախ լինելու մենաշնորհը։ Վերջին տասնամյակում բուհում կատարվել են բազմաբնույթ փոփոխություններ և ռեֆորմներ, որոնք, հիմնավորապես, նպաստել են համալսարանական բազմաշերտ բաժանմունքների և ստորաբաժանումների աշխատանքում գրանցվող հսկայական առաջընթացին։ Բարեփոխումները շարունակվելու են և հասցեագրված կլինեն առկա բացերի լրացմանը, կրթական կարևորագույն հայեցակետերի իրագործմանը և համալսարանական ամենատարբեր ոլորտների գործունեության կայուն զարգացմանը։

Ըստ արժանվույնս գնահատելով համալսարանի առաջընթացում ներդրում ունեցող թիմի աշխատանքային գործունեությունը՝ թույլ տվեք համոզմունք հայտնել, որ բոլորիս միացյալ ջանքերը միահամուռ կերպով կուղղվեն մեկ միասնական նպատակի իրականացմանը։ Իմ տեսլականը կառուցվում է այն խորը հավատամքի հիման վրա, որ յուրաքանչյուրս էլ ունենք մեր ուրույն դերակատարումը, որը պիտի ծառայեցնենք համալսարանը լավագույնս ներկայացնելուն և միջազգային կրթական ասպարեզում ներկայիս համբավի ամրապնդմանը, ինչը կնպաստի նաև մեր երկրի կրթական ոլորտի հեղինակության բարձրացմանը։

Լավագույն բարեմաղթանքներով՝

Դերենիկ Հ. Դումանյան
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր,
բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր


ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ