Դուք այստեղ եք` Գլխավոր ԵՊԲՀ-ի մասին Հրատարակություններ Ապագա Բժիշկ

Yerevan State Medical University

ՀայերենРусскийEnglish

Ապագա Բժիշկ

apaga_bzhishkԵրևանի պետական բժշկական համալսարանի պաշտոնաթերթը՝ «ԱՊԱԳԱ ԲԺԻՇԿԸ» լույս է տեսնում 1958 թվականից։


Թերթի գլխավոր նպատակը համալսարանի տարեգրության ստեղծումն է, թարմ լրատվությունը հոդվածներով ընթերցողին հասցնելը, լավագույն ուսանողների օրինակով ուսանողությանը դաստիարակելը, համալսարանում կատարվող աշխատանքների մասսայականացումը։ Ի նկատի ունենալով արտերկրացի ուսանողների առկայությունը համալսարանում` թերթում զետեղվում են նյութեր հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով, հանգամանք, որն օգնում է «ԱՊԱԳԱ ԲԺՇԿԻ» տարածմանը նաև հանրապետության սահմաններից դուրս։ Մինչ այժմ առանձին լույս տեսնող ուսանողական «Մեդիկուս» թերթը ներկայումս ներդիրի ձևով տպագրվում է «ԱՊԱԳԱ ԲԺՇԿԻ» էջերում։

Խմբագրությունը պատրաստակամ է տպագրել դասախոսների, աշխատակիցների, ուսանողների ինչպես նյութերն ու հոդվածները, այնպես էլ գրական ստեղծագործությունները։ Թերթում տպագրվել ցանկացողները կարող են դիմել խմբագրություն՝ ներկայացնելով նյութերի էլեկտրոնային տարբերակները։

«ԱՊԱԳԱ ԲԺԻՇԿԸ» լույս է տեսնում մեկամսյա հաճախականությամբ և բաժանվում է անվճար։ Ցանկացողները թերթը կարող են ձեռք բերել խմբագրությունից։

Խմբագրական խորհուրդ

Սեդա Խ. Թորոսյան գլխավոր խմբագիր
Արմենուհի Հովակիմյան թղթակից
Կարինե Սահակյան անգլերեն նյութերի պատասխանատու
Լուսինե Հովակիմյան համակարգչային ձևավորող

Հասցե՝ ՀՀ, Երևան 0025, Կորյունի 2, ԵՊԲՀ լաբորատոր II մասնաշենք, 4-րդ հարկ
Հեռ.՝ (+37410) 562 191
Էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը