Հիմնադրված լինելով 1930թ.-ին՝ գրադարանն ունի 519081 միավոր գրականություն հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն լեզուներով։ Գրադարանային ֆոնդը համալրվում է նվիրատվությունների, գնման, ինչպես նաև համալսարանի կողմից հրատարակվող դասագրքերի և ուսումնամեթոդական ձեռնարկների միջոցով։
Ներկայումս գրադարանը հանրապետության 15 խոշոր գրադարանների հետ համատեղ մասնակցում է Հայկական միացյալ գրադարանային ավտոմատացված ցանցի համալիր ծրագրի աշխատանքներին, որի շնորհիվ իրականացվում է գրադարանի գրքային ֆոնդի էլեկտրոնային քարտարանի ստեղծումը։
http://www.armunicat.am:8991//ARMA հղումը հնարավորություն է ընձեռում ձեռք բերել մանրամասն տեղեկություններ փնտրվող գրքի մասին։
Գրադարանից օգտվելու կարգը
- Գրադարանից օգտվում են համալսարանի աշխատակիցներն ու ուսանողները։
- Աշխատակիցներին գիրքը տրվում է մեկ ամիս ժամկետով։
- Ուսանողներին դասագրքերը տրվում են ուսումնական ծրագրերին համապատասխան, մինչև տվյալ առարկայի ավարտը։
- Մեկ օրինակ գիրքը, տեղեկատու հրատարակությունները, ատենախոսությունները, հազվագյուտ գրքերը, պարբերականները դուրս չեն տրվում։
Հանրապետության պետական բուհերի ուսանողները և այլ հիմնարկների աշխատակիցները գրադարանից կարող են օգտվել միայն ընթերցասրահում ԵՊԲՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի թույլտվությամբ։
Գրադարանն աշխատում է՝
| Օրեր | Ժամեր |
| երկուշաբթի-ուրբաթ | 09:00 – 17:00 |
| շաբաթ | 09:00 – 15:00 |
Ընթերցասրահն աշխատում է՝
| Օրեր | Ժամեր |
| երկուշաբթի-ուրբաթ | 09:00 – 21:00 |
| շաբաթ | 09:00 – 18:00 |
Հասցե՝ ՀՀ, Երևան 0025, Կորյունի 2, ԵՊԲՀ գրադարան
Հեռ.՝ (+37410) 564 811
Էլ. փոստ՝
Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը




