Դուք այստեղ եք` Գլխավոր ԵՊԲՀ-ի մասին Ֆակուլտետներ Ստոմատոլոգիական

Yerevan State Medical University

ՀայերենРусскийEnglish

Ստոմատոլոգիական ֆակուլտետ

Հիմնադրվել է 1961թ.

Ուսումնառության կազմակերպում

Ուսուցումը կազմակերպվում է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով: Ուսման տևողությունը 5 տարի է և 1 տարի ինտերնատուրայում: Ուսումնառության 5 տարիների ընթացքում ուսանողները ուսումնասիրում են ինչպես նեղ մասնագիտական, այնպես էլ տեսական և կլինիկական առարկաներ: Մեծ ուշադրություն է դարձվում ուսանողների ինքնուրույն աշխատանքին, որն իրականացվում է դասախոսի անմիջական ղեկավարությամբ: Գործնական պարապմունքների ընթացքում լայնորեն կիրառվում են ստոմատոլոգիական ուսումնական ֆանտոմներ և դիդակտիկ նյութեր:

Հիմնական առարկաների դասավանդումն իրականացվում է հետևյալ մասնագիտական ամբիոններում.

  • Մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի ամբիոն
  • Օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոն
  • Վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոն
  • Թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոն

Հետդիպլոմային ուսուցումն իրականացվում է ներքոհիշյալ ամբիոններում.

  • Թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոն
  • Մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի ամբիոն
  • Վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոն

Շրջանավարտները ստանում են պետական նմուշի դիպլոմ: Մասնագիտությունը՝ բժիշկ-ստոմատոլոգ:


Դեկանատ

Դեկան՝ դոցենտ Կ.Մ. Բարոյան

Դեկանատը ֆակուլտետի ղեկավար օղակն է, որը զբաղվում է ուսանողների հետ տարվող ուսումնամեթոդական, գիտական, կազմակերպչական և կարգապահական աշխատանքներով: Դեկանատին կից գործում է ֆակուլտետային խորհուրդը և ուսանողական դեկանատը: Դեկանատի կազմում ընդգրկված են 16 տեսական և կլինիկակական ամբիոններ։


Հասցե՝ ՀՀ, Երևան 0025, Կորյունի 2, Երևանի պետական բժշկական համալսարան, Ստոմատոլոգիական ֆակուլտետ
Հեռ.՝ (+37410) 547 557
Ֆաքս՝ (+37410) 582 532
Էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը