Դուք այստեղ եք` Գլխավոր ԵՊԲՀ-ի մասին Ֆակուլտետներ Ռազմաբժշկական

Yerevan State Medical University

ՀայերենРусскийEnglish

Ռազմաբժշկական ֆակուլտետ

Կազմավորվել է 1994 թ. ՀՀ կառավարության. թիվ 223/19 որոշմամբ ԵՊԲՀ-ում գործող բուժծառայության կազմակերպման և էքստրեմալ բժշկության ամբիոնի հիման վրա: Ֆակուլտետը ղեկավարել են ՝բ/ծ գնդապետ Ս.Ս. Եղիկյանը (1994-97թթ.), բ/ծ մայոր Մ. Հ. Թումանյանը (1997-98թթ.), բ/ծ գնդապետ Ա.Վ. Ղազարյանը (1998-04թթ.), բ/ծ փ/գ-տ Դ. Ս. Մխիթարյանը (2004թ. առ այսօր):

Ամբիոնի վաստակաշատ սպա-դասախոսների` բ/ծ գնդապետներ Ա. Ավագյանի, Տ. Ավետիկյանի, բ/ծ փոխգնդապետներ Լ. Արտիշչևի, Գ. Սարկիսովայի, փոխգնդապետ Ֆ. Մուրադյանի, բ/ծ կապիտան Կ. Խաչունցի, դոցենտ Է. Հակոբյանի, Ս. Խաչատրյանի և այլոց ջանքերով կազմակերպվեց ուսումնական գործընթացը: Այդ տարիներին ֆակուլտետը համալրեցին նոր սպա-դասախոսներ` բ/ծ գնդապետ Հ. Հովհաննիսյանը, բ/ծ փոխգնդապետ Կ. Սաղյանը, բ/ծ մայոր Ա. Գրիգորյանը, բ/ծ մայոր Գ. Վարդանյանը, բ/ծ մայոր Կ. Սարգսյանը, և ուրիշներ, որոնց մի մասը ՌԲՖ-ի շրջանավարտներ են:

Սկզբնական շրջանում ֆակուլտետը համալրվել է ԵՊԲՀ բուժական, մանկաբուժական և սանհիգիենիկ ֆակուլտետների 5-րդ կուրսի ուսանողներով: 1994թ. կատարվեց առաջին ընդունելությունը և 2000 թ. ֆակուլտետը տվեց իր առաջին շրջանավարտները:

Այսօր ֆակուլտետի ամբիոններում ռազմական բժշկության և մարտավարության հիմունքներն ուսումնասիրում են նաև ԵՊԲՀ մյուս ֆակուլտետների ուսանողները, որոնք, համալսարանն ավարտելով, ստանում են պահեստազորի սպայի կոչում:

Ցայժմ ֆակուլտետն ունեցել է ավելի քան 200 շրջանավարտ, որոնցից 20-ն ավարտել են կարմիր դիպլոմով: Ֆակուլտետն ունի անվանական կրթաթոշակառուներ: Շրջանավարտների մի մասը մասնագիտանում են կլինիկական օրդինատուրայում:

ՌԲՖ շրջանավարտների մեծ մասն այսօր ծառայում է սահմանամերձ գոտում տեղաբաշխված զորամասերում: Նրանք բուժծառայության և բուժկետի պետեր են, մասնագետ-բժիշկներ:

Ֆակուլտետի սպայական, դասախոսական կազմը, կուրսանտները ակտիվորեն մասնակցում են ԵՊԲՀ հասարակական կյանքին: Համալսարանի ուսանողական խորհրդի կազմում գործում է կուրսանտական խորհուրդ: Ֆկուլտետը տպագրում է «Ռազմական բժշկություն» գիտակիրառական հանդեսը 2007թ. սկսած: Կուրսանտները ակտիվորեն մասնակցում են բոլոր կազմակերպվող միջոցառումներին: Ֆակուլտետն ունի շնորհալի կուրսանտներ, որոնք ինչպես սպորտային մրցախաղերում, այնպես էլ ասմունքի, պարարվեստի, երաժշտական փառատոններին գրավում են մրցանակային տեղեր: ՌԲՖ-ն ունի զոհված ազատամարտիկներին նվիրված լսարան, որը գտնվում է ֆակուլտետի ԲԾԿՄ ամբիոնի տարածքում:

Անցած 10 տարիների ընթացքում ֆակուլտետի աշխատանքն զգալիորեն բարելավվել է: Կազմվել են նոր ուսումնական ծրագրեր և պլաններ, որոնք համապատասխանեցվել են Սանկտ-Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիայի և այլ ռազմաբժշկական կրթօջախների ուսումնական ծրագրերին և պլաններին: Կուրսանտների կլինիկական պրակտիկան, զորային ստաժավորումը և ճամբարային հավաքները դարձել են ավելի կազմակերպված ու բովանդակալից:

Ներկայումս ՌԲՖ-ում գործում են մասնագիտական երեք ամբիոններ:

  1. Բժշկական ծառայության կազմակերպման և մարտավարության ամբիոն
    Պետի ժամանակավոր պաշտոնակատարն է բ/ծ մայոր Գ. Ռ.Վարդանյանը: Ամբիոնում ՌԲՖ կուրսանտներից բացի սովորում են նաև ԵՊԲՀ այլ ֆակուլտետների ուսանողները, որոնք ուսանում են բժշկական ծառայության հիմունքներ և մարտավարություն: ԲԾԿՄ ամբիոնի կազմում ընդգրկված են երեք ցիկլեր՝
    • ընդհանուր զինվորական պատրաստություն,
    • ռազմական հիգիենա ու ռազմական համաճարակաբանություն
    • ռազմական թունաբանություն,ճառագայթաբանություն և բժշկական պաշտպանություն:
  2. Ռազմադաշտային թերապիայի ամբիոն
    Պետն է բ/ծ գնդապետ, բ.գ.դ., պրոֆեսոր Ս.Գ. Գալստյանը:
    Սկսած 1994թվականից գործել է ռազմադաշտային վիրաբուժության, թերապիայի և ստոմատալոգիայի միասնական ամբիոնի կազմում:
    1998 թվականին առանձնացել է որպես ինքնուրույն ամբիոն: Ամբիոնը տեղակայված է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Որպես կլինիկական բազա հանդիսանում են հոսպիտալի թերապևտիկ բաժանմունքները:
  3. Ռազմադաշտային վիրաբուժության ամբիոն
    Պետն է բ/ծ մայոր, բ.գ.դ. Ա.Կ. Հովհաննիսյանը:
    Հիմնադրվել է 1994թ. Կենտրոնական զինվորական հոսպիտալի բազայի վրա:
    Ամբիոնը ղեկավարել են բ/ծ գնդապետ Բ.Ն. Հարությունյանը (1994-1997թթ), բ/ծ փոխգնդապետ, դոց. Մ.Գ. Մարգարյանը, բ/ծ կապիտան Մ.Հ. Հովհաննիսյանը (1999-2002թթ):
    ՌԴՎ ամբիոնում ուսուցումը տարվում է երեք հիմնական ուղղություններով՝ ռազմադաշտային վիրաբուժություն, ռազմադաշտային դիմածնոտային վիրաբուժություն և ռազմական վնասվածքաբանություն:
    2003 թ. ամբիոնում կազմակերպվել է կլինիկական օրդինատուրա:

Հասցե՝ ՀՀ, Երևան, Կորյունի 2, ԵՊԲՀ, Ռազմաբժշկական ֆակուլտետ
Հեռ.` (+374 10) 56 58 00; (+374 10) 56 44 08
Ֆաքս` (+374 10) 58 25 32
Էլ. փոստ` Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը