Դուք այստեղ եք` Գլխավոր ԵՊԲՀ-ի մասին Ֆակուլտետներ Ընդհանուր բժշկության

Yerevan State Medical University

ՀայերենРусскийEnglish

Ընդհանուր բժշկության ֆակուլտետ


Հիմնադրվել է 1920թ.:

1927թ. Ֆակուլտետն ավարտել են առաջին 32 բժիշկ-շրջանավարտները:
 

Ուսուցումը

Ուսուցումը կազմակերպվում է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով: Ուսման տևողությունը 5 տարի է: Ուսանողները համալսարանական ամբիոններում ուսումնասիրում են ինչպես ֆունդամենտալ, այնպես էլ բժշկական առարկաներ:

Ուսման ընթացքում լավ, գերազանց առաջադիմություն և գիտահետազոտական աշխատանքների նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերած ուսանողներին առաջարկվում է մասնագիտանալ բժշկության առավել նեղ բնագավառներում: Մեծ ուշադրություն է դարձվում հիվանդի հետ տարվող ինքնուրույն աշխատանքին, հաշվիչ տեխնիկայի, բժշկական գործիքների տիրապետմանը:

Ֆակուլտետի շրջանավարտները ստանում են պետական նմուշի դիպլոմ: Մասնագիտությունը՝ ընդհանուր պրոֆիլի բժիշկ:

Դեկանատ

Ֆակուլտետը ղեկավարում է դեկանը: Դեկանատը ֆակուլտետի ղեկավար օղակն է: Դեկանատի կազմի մեջ մտնում են ֆակուլտետի գիտական խորհուրդը և ուսանողական դեկանատը: Դեկանատը ղեկավարում է ուսումնամեթոդական, գիտական, դաստիարակչական և այլ կազմակերպչական աշխատանքները: Այն ծավալում և կոորդինացնում է ամբիոնների և ուսանողների հետ տարվող ամենօրյա աշխատանքները:

Դեկան՝ Ս.Ա. Ավետիսյան, դոցենտ, բ.գ.դ.
Դեկանի տեղակալներ՝ Ս.Ա. Ազնաուրյան, դոցենտ, բ.գ.թ.
Ս.Յու. Զալինյան, դոցենտ, բ.գ.թ.
Ա.Վ. Պապյան, դոցենտ, բ.գ.թ.
Գիտական քարտուղար՝ Ս.Ս. Հարությունյան, դոցենտ, բ.գ.թ

Հասցե՝ ՀՀ, Երևան 0025, Կորյունի 2, Երևանի պետական բժշկական համալսարան, Ընդհանուր բժշկության ֆակուլտետ
Հեռ.` (+37410) 585 695
Ֆաքս` (+37410) 582 532
Էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը

Founded in 1922.

In 1927, 32 students became the first graduates of the faculty.

Education

Teaching within the faculty of general medicine is currently carried out in three languages: Armenian, Russian, and English. The duration of the program is 5 years and culminates in the attainment of a degree of general practitioner. Both local and international students study fundamental and specialized subjects during the course. Those students who have good and excellent academic progress and display interest in scientific work are offered sub-specialization in narrower fields of medicine. While studying, great attention is paid to practical skills acquired during academic and practical training periods at educational training bases of the university as well as the mastering of current medical equipment and calculating techniques.

Dean's office

The dean's office is the head link of the department. It consists of the Scientific Council of the faculty and student dean's office. The dean's office supervises academic, educational, scientific activities. It carries out and coordinates the daily activity of the departments and students.

Dean of Faculty:  S.A. Avetisyan, Associate Prof., DMSc

Dean Assistants: S.A. Aznauryan, Associate Prof., PhD

S.Yu. Zalinyan, Associate Prof., PhD

A.V. Papyan, Associate Prof., PhD

Scientific Secretary: S.S. Harutunyan, Associate Prof., PhD

Address: RA, Yerevan 0025, 2 Koryun str., Yerevan State Medical University, Faculty of General Medicine
Tel.: (+37410) 585 695

Fax: (+37410) 582 532

E-mail: Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը