Դուք այստեղ եք` Գլխավոր ԵՊԲՀ-ի մասին Ֆակուլտետներ Քոլեջ

Yerevan State Medical University

ՀայերենРусскийEnglish

Քոլեջ


Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական քոլեջը ստեղծվել է ՀՀ կառավարության որոշմամբ 1996թ.։ 1996-2009 թթ. ժամանակահատվածում քոլեջն ունեցել է 294 շրջանավարտ քույրական գործ, մանկաբարձություն, դեղագործություն, ատամնատեխնիկական գործ մասնագիտություններով։

Ընդունելություն

2008 թվականից քոլեջում կարելի է ստանալ միջին բժշկական մասնագիտական կրթություն ատամնատեխնիկական գործ մասնագիտությամբ։ Քոլեջ կարող են դիմել միջնակարգ՝ 10-11-ամյա կրթություն ունեցող ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև համապատասխան կրթությամբ օտարերկրացիները։ Դիմորդներին իրավունք է վերապահվում իրենց ընտրությամբ ընդունելության գրավոր քննություններ (թեստ) հանձնել ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն՝ երեք մրցութային առարկաներից՝ երկուսը։

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության և Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից կազմակերպված միասնական քննությունները դրական գնահատականներով հանձնած, բայց բուհ չընդունված դիմորդները՝ իրենց ստացած միավորներով։

ՀՀ կրթության և գիտության նախարարության և Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից կազմակերպված միասնական քննություններից որևէ առարկայից դրական միավոր վաստակած դիմորդն ազատվում է քոլեջում այդ առարկայի ընդունելության քննությունից։


Ուսումնառության կազմակերպում

Ուսման տևողությունը 2 տարի է։ Ուսացումը կազմակերպվում է առանց տարեկետման իրավունքի, առկա, հայերեն լեզվով, վճարովի հիմունքներով։

Ուսումնառության ընթացքում քոլեջի ուսանողները տիրապետում են հետևյալ գործնական հմտություններին՝

  • մետաղապլաստմասե և մետաղակերամիկական պրոթեզների պատրաստում,
  • լրիվ ու մասնակի շարժական թիթեղային և բյուգելային պրոթեզների պատրաստում,
  • օրթոդոնտիկ սարքավորումների և դիմածնոտային պրոթեզների պատրաստում։

Ուսումնառության ընթացքում մեծ նշանակություն է տրվում հիվանդի հետ ուսանողի ինքնուրույն աշխատանքին, ուսանողի ծանոթացմանը ժամանակակից բժշկական սարքավորումներին և դրանց տիրապետմանը։ Քոլեջի ուսանողների ուսումնառությունը կազմակերպվում և իրականացվում է համալսարանի համապատասխան ամբիոնների հետ, դասախոսական կազմը համալրված է համալսարանի աշխատակիցներով։


Որակավորում

Շրջանավարտները ստանում են միջին բժշկական մասնագետի՝ ատամնատեխնիկի որակավորմամբ պետական նմուշի դիպլոմ, աշխատանքի իրավունք ունենալով և՛ հանրապետությունում, և՛ արտասահմանյան բուժհիմնարկներում։


Ադմինիստրացիա

Քոլեջը ղեկավարում է տնօրենը։ Դեկանատը ղեկավարում է քոլեջի ուսանողների ուսումնամեթոդական, դաստիարակչական և այլ կազմակերպչական աշխատանքները։


Հասցե՝ ՀՀ, Երևան, Կորյունի 2, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական քոլեջ
Հեռ.՝ (+37410) 561 100
Էլ. փոստ: Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը