Կենսաքիմիայի ամբիոն
Կենսաքիմիայի ամբիոնը հիմնադրվել է 1924թ. Երևանի Պետական Համալսարանի բժշկական ֆակուլտետի ֆիզիոլոգիական քիմիա անվան տակ, համալսարանի ռեկտոր Հ.Գ. Իոանեսյանի ղեկավարությամբ:
1930թ. ամբիոնը Հ.Գ. Իոանեսյանի ղեկավարությամբ տեղափոխվեց նորաստեղծ Բժշկական Ինստիտուտ կենսաքիմիայի ամբիոնի անվան տակ:
1986թվականից մինչև օրս ամբիոնի վարիչն է ՀՀ ԲԳԱ իսկական անդամ, պրոֆեսոր՝ Մ.Ի. Աղաջանովը:
Ուսուցումը
Բոլոր ֆակուլտետների համար՝ դասախոսությունները – 36 ժամ, գործնական պարապմունքները – 72 ժամ, որոնք ընդգրկում են համակարգչային պարապմունքներ, փորձեր, կենսաքիմիայի դժվար բաժինների քննարկում, ինչպես նաև ուսանողների գիտելիքների ստուգում: Ամբիոնում կատարվում են ուսանողների ամենօրյա կոնսուլտացիաներ: Քանի որ ոչ բոլոր թեմաներն են կարդացվում դասախոսությունների ժամանակ, մի շարք թեմաներ տրվում են ուսանողներին ինքնուրույն ուսումնասիրության համար: Ուսանողներն ապահովվում են ուսումնական նյութերով՝ տնային պայմաններում, ամբիոնում, գրադարանի ընթերցասրահում պարապելու համար: Ստեղծված են պայմաններ դիստանցիոն ուսուցման համար: Յուրաքանչյուր կիսամյակում ուսանողները հանձնում են 2 տեստային հարցում:
Ամբիոնում կատարվում են նաև ուսանողների ինքնուրույն գիտական աշխատանքներ (ռեֆերատիվ և էքսպերիմենտալ): Լավագույն աշխատանքները տպագրվում են ուսանողական աշխատանքների ժողովածուներում:
Գիտահետազոտական աշխատանքներ
Ամբիոնում գիտահետազոտական աշխատաքնները կատարվում են երկու ուղղությամբ՝
Նեյրոհորմոնալ կարգավորման մեխանիզմները մոդելային նեյրոդեգեներացիայի պայմաններում
(Գիտական ղեկավար, պրոֆեսոր Մ.Ի. Աղաջանով)
Շաքարախտային դիաբետի ժամանակ օպիոիդ ագոնիստների նկատմամբ զգայունության նվազման կենսաքիմիական մեխանիզմները (Գիտական ղեկավար, պրոֆեսոր Գ.Ս. Վարդանյան):
Աշխատակազմը
Մ.Ի. Աղաջանով - ամբիոնի վարիչ, պրոֆեսոր
Գ.Ս. Վարդանյան - պրոֆեսոր
Հ.Գ. Վահրադյան - պրոֆեսոր
Վ.Ս. Գրիգորյան - դոցենտ
Լ.Ա. Չիլինգարյան - դոցենտ
Ա.Լ. Շալջյան - դոցենտ
Լ.Վ. Մխիթարյան - դոցենտ
Մ.Ս. Մացոյան - դոցենտ
Ա.Վ. Սահարյան - ասիստենտ
Կ.Բ. Ենկոյան - ասիստենտ
Լ.Ա. Բարսեղյան - ասիստենտ
Հ.Ռ. Ալավերդյան - ասիստենտ
Ժ.Ռ. Սարիբեկյան - ավագ լաբորանտ
Հասցե՝ ՀՀ, Երևան, Կորյունի 2, ԵՊԲՀ, Կենսաքիմիայի ամբիոն
Հեռ` +(374 10) 58 24 12 ; 56 53 26
Էլ. փոստ` agajanov@freenet.am
